Լրահոս

2024-09-17
  • Img default alt hy
    Իրավական
    24-ամյա երիտասարդը հեռախոս էր գողացել ու հեռախոսատիրոջ ֆեյսբուքյան ընկերներից գումար պահանջել
    Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը գողանալուց հետո այնտեղ ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով հեռախոսատիրոջ ընկերներից, հաղորդագրությունների միջոցով, պահանջել և ստացել է փող, որը փոխանցվել է բուքմեյքերական խաղային հաշվին, ինչից հետո հեռախոսը վաճառել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:00
    17.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Եվրոպան ավերում է «Բորիսը». 17 մարդ է մահացել՝ հզոր փոթորկի ու ջրհեղեղի պատճառով
    Եվրոպայում շարունակում է մոլեգնել «Բորիս» փոթորիկը, որի առաջացրած սաստիկ ջրհեղեղներից զոհվել է 17 մարդ: Վերջին տասնամյակների ընթացքում Կենտրոնական Եվրոպան պատուհասած ամենասարսափելի ջրհեղեղներն են սրանք:
    14:50
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
    14:45
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերում
    ԱՄՆ նախկին նախագահ, ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գոլֆի դաշտում թփերի մեջ թաքնված է եղել շուրջ 12 ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գաղտնի ծառայությունը նկատել է կասկածյալի ինքնաձիգի փողը, և նրան չի հաջողվել կրակոցներ արձակել, սակայն այս միջադեպը հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես է զինված մարդն այդքան մոտեցել Թրամփին նրա դեմ առաջին մահափորձից ընդամենը երկու ամիս անց։ Բացի այդ, հարց է առաջացել, թե ինչպես է կասկածյալը տեղեկացել գոլֆի ակումբ Թրամփի այցի մասին, երբ դա չի եղել նրա գրաֆիկում, որը հանրայնորեն հասանելի է։ Գոլֆի դաշտն ուսումնասիրող գաղտնի գործակալը նկատել է ինքնաձիգի փողը և կրակ բացել։ Թրամփը X Spaces հարթակում պատմել է տեղի ունեցածի մասին։ «Հանկարծ մենք դեպի օդ արձակված կրակոցներ լսեցինք, կարծես, չորս կամ հինգ։ Գաղտնի ծառայությունն անմիջապես հասկացավ, որ դրանք փամփուշտներ են, և ինձ բռնեցին։ Մենք նստեցինք մեքենաները և բավական արագ հեռացանք։ Ես գործակալի հետ էի, և գործակալը հրաշալի կատարեց իր աշխատանքը», - ասել է Թրամփը։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իր անվտանգության աշխատակիցների թիվը պետք է ավելացնել։ 58-ամյա կասկածյալ Ռայան Ռութը փախել էր դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով ինքնաձիգը, թվային տեսախցիկ և ուտելիքով տոպրակ։ Նրան բռնել են 40 րոպե անց։ Ըստ ստացված տվյալների՝ Ռութի հեռախոսը գոլֆի դաշտում է եղել գիշերը ժամը 1:59-ից, այսինքն՝ միջադեպից 11,5 ժամ առաջ։ Ըստ ԶԼՄ-ների՝ 2002-2010 թթ. կասկածյալը մեղադրվել և դատապարվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենք թաքցնելու, ձերբակալմանն ընդդիմանալու, վրաերթի վայրից փախչելու, ուժը կորցրած վկայականով մեքենա վարելու և գողացված գույքի սեփականատեր լինելու համար։
    14:30
    17.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Միջուկային վթարի մեծ վտանգ կա Եվրոպայում. ՄԱԳԱՏԷ-ն «լուրջ» է գնահատում Զապարոժիեի ատոմակայանի վիճակը
    Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լուրջ է գնահատել Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը: Կուրսկի մարզ ուկրաինական զորքի ներխուժումից հետո է ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել, որ վտանգի տակ է Եվրոպայի ամենախոշոր ԱԷԿ-ը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը զգուշացրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի պարբերաբար թիրախավորումը կարող է միջուկային վթարի մեծ վտանգ ստեղծել Եվրոպայում:
    14:20
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 126 մլն դրամ
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. - հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․3 մլն դրամ տուգանք, - հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, - հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․15 մլն դրամ տուգանք, - հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք, - մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․1 մլն դրամ տուգանք, - մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․84 մլն դրամ տուգանք, - մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, - մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․66 մլն դրամ տուգանք, - շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․9 մլն դրամ տուգանք, - բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․64 մլն դրամ տուգանք, - այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։
    14:15
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում արձանագրվել է 9 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, ֆիզիկական ներգործության` 12, զորակոչից խուսափելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու` 4, հոգեկան ներգործության՝ 3, ավազակության, շորթման, թմրանյութի իրացման, գույքի ոչնչացման կամ վնասման և սառը զենքի հայտաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթերի կեղծիքի, հարկեր տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 17 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    14:00
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են․ կան բերման ենթարկվածներ․ ՀԺ
    Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։ Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից հայտնել են, որ ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 2 անձի բերման է ենթարկել բաժին:
    13:48
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը: Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: «Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը: «Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում: Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը: «2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի: «Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով: Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին: «Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար: Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ: Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:
    13:45
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորագավիթում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. 3 անձ կալանավորված է
    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններով պարզվել էին քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը Ս.Հ.-ն է, մյուսները վերջինիս ընկերները՝ Հ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Է.Մ.-ն: Դեպքի վայրի զննությամբ սուպերմարկետի առջևի հատվածում հայտնաբերվել էին պարկուճներ և գնդակներ, տուժողի դիակի արտաքին զննությամբ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել էին դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել էին մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։ Ձեռք բերված փաստերի համադրությամբ որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական վարույթներ նախաձեռնելու մասին, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել էին վերոհիշյալ քրեական վարույթին: Ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել էր, որ միջադեպի պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող Լադա 21114 մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մ.Խ.-ի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին: Վերջինս, տեղեկանալով նշված չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով Մ.Խ.-ին կյանքից ապօրինի զրկելու՝ Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մ.Խ.-ն: Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, մի խումբ անձանց հետ դարանակալել էին՝ սպասելով նպաստավոր պահի: Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մ.Խ.-ի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել էր վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, ում միացել էր Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով Մ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար վերջինիս զրկելով կյանքից։ Քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական ու վարութային գործողությունների արդյունքում հավաքված փաստական տվյալների հիման վրա ավելի վաղ երկու անձի մեղադրանքներ էին ներկայացվել․ Ս.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, իսկ վերջինիս ընկերներից Ն.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս կալանավորվել էին: Հ.Մ.-ի և Է․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննության ընթացքում Է․Մ-ն հայտնաբերվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք, և նա ևս կալանավորվել է։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից ևս երեք անձի ինքնությունը: Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից մեկը՝ Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Մյուս երկու անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Այդ նպատակով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է։ Այսպիսով, երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:38
    17.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ահաբեկիչներին ԱԹՍ կիրառել են սովորեցնում Ուկրաինան ու ԱՄՆ-ը. «Ռիա նովոստի»
    Ուկրաինան վարժեցնում է Սիրիայից բերված ահաբեկիչների՝ ռուս զինվորների դեմ կռվելու համար: Այս մասին «Ռիա Նովոստին» է գրում՝ հղում անելով սիրիական իրազեկ աղբյուրի: Ըստ տեղեկության՝ Կիևն ու Վաշինգտոնը ԱԹՍ կիրառել են սովորեցնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ահաբեկիչներին:
    13:35
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձոր, հանդիպել մարզպետի հետ
    Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 16-ին Հանրապետության հարավային շրջաններ կատարած ավանդական շրջագայության շրջանակում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, միջտարածաշրջանային համագործակցության նշանակալի ներուժը երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում։ «Հատկապես նշվել է Վայոց Ձորի մարզի և Ռուսաստանի գործընկեր շրջանների փոխգործակցության դրական օրինակը», - հաղորդել է ՌԴ դեսպանությունը։ Բացի այդ, նաև նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը:​
    13:30
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում անցկացվում է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։ Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով և մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) և եգիպտացորեն (ԳՁՕ)): Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա, անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ և կկիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կտարվեն նաև խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով։
    13:15
    17.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Միրզոյան-Բայրամով հանդիպման համար առիթներ է փնտրում Վաշինգտոնը
    Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ունի ևս մեկ հանդիպում կազմակերպել Նյու Յորքում՝ հիշեցնելով, քանի որ վերջին մեկ շաբաթում հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    13:07
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է
    Սեպտեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Արամ Մ․-ն և հայտնել, որ գիշերը Սարալանջի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Հոթել իքս» հյուրանոցից դիմակավորված անձինք գողացել են հեռուստացույցներ և դրա վերաբերյալ առկա է տեսաձայնագրություն: Արդեն տեղում Արամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։50-ից մինչև ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք, ովքեր երևում են տեղադրված տեսանկարահանող սարքերով, պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Սարալանջի փողոց 2-րդ նրբանցք 2/1 հասցեում գտնվող, ՌԴ քաղաքացի 74-ամյա Ռոբերտ Հ․-ին պատկանող, իր տնօրինությանը հանձնված «Հոթել իքս» ՍՊԸ ցանկապատված տարածքի երկու հարակից քոթեջ և այնտեղից գողացել 14 հատ տարբեր տեսակի հեռուստացույց: Ըստ Արամ Մ․-ի՝ պատճառված վնասի չափը կազմում է շուրջ 1 մլն դրամ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:00
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները քաղաքացու պայուսակում լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն են հայտնաբերել
    ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին Նշանակվել է փորձաքննություն:
    12:45
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թեժ իրավիճակ՝ Աբովյանի ոստիկանական հենակետում․ ArmLur
    ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին լարված իրավիճակ է Աբովյան համայքի տարածքում Երևան-Սևան մայրուղում գտնվող հայտնի Գայի պոստի մոտակայքում։ Բանն այն է, որ ՆԳՆ ոստիկանությունը փորձում է ճանապարահատվածին հարող տարածքում գտնվող խանութների ավտոկայանատեղիները փակել՝ տարածքում երկաթյա պատնեշներ դնելով։ Տնտեսվարողները դժգոհում են, որ այդպես խաթարվելու է իրենց բնականոն աշխատանքը, հաճախորդները խանութ մտնելիս չեն կարող կայանել մեքենան։ Մանրամասները՝ տեսանյութում:
    12:40
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից․ Oragir.News
    Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող՝ հավանած աղջկա տուն և փախցրել նրան։ Աղջկա մորաքույրը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ տղայի ընտանիքը 4 տարի է, ինչ գալիս է իր քրոջ աղջկան «ուզելու», բայց ո՛չ աղջիկը, ո՛չ էլ նրա ծնողները համաձայն չեն: Իսկ, երբ տղան իմացել է, որ ուրիշ «ուզող» է հայտնվել, նման քայլի է դիմել։ «Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 6-7-ի հատվածում այդ տղան իր հոր, հորեղբոր, հորեղբոր տղու, քեռու հետ եկել են քրոջս տուն, իսկ այդ ժամանակ տղամարդկանցից միայն պապիկն է տանը եղել ու փոքր եղբայրը։ Մտել են տուն ու միանգամից սկսել են գոռգոռալ։ Հետո այդ տղան քրոջս՝ իր հավանած աղջկա մորն ասել է՝ նոր փեսա ես ճարե՞լ, աղջիկդ իմը պետք է լինի կամ էլ իրեն կվառեմ։ Հետո իմանում են, որ աղջիկը բաղնիքում է, բաղնիքն էլ դրսում է, այդ տղան դուրս է գալիս, հոպարը, թե քեռին ներսից դուռը փակում են, որ մայրը և տան մյուս անդամները չկարողանան դուրս գան, լոգարանի դուռը ջարդում են, աղջկան սրբիչ-լաթիկով տանում են»,- պատմեց աղջկա մորաքույրը։ Նրա խոսքով՝ նույն օրը ուշ երեկոյան աղջիկը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ստիպել են ցուցմունք գրել, որ իր կամքով է գնացել։ «Քրոջս աղջկան փախցրած տղան աշխատել է Մարտունու պարեկային ծառայությունում, բնականաբար Ոստիկանությունում ծանոթ ունի, բաժնում վախեցրել են, երեխեն դիմում է գրել, որ իր համաձայնությամբ է գնացել, բայց դա հնարավոր չէ, եթե իր համաձայնությամբ լիներ, այլ տարբերակներ ուներ փախնելու։ Հաջորդ օրը հեռախոս է գտնում, թաքուն զանգում է իր քրոջն ու ասում՝ եկեք ինձ փրկեք, թե չէ ես կմեռնեմ, ինձ զոռով են տարել ու ստիպել են, որ այդ դիմումը գրեմ։ Կես ժամ հետո երեխուն ստիպում են փակ համարից զանգի ու ասի, որ իր կամքով է գնացել, իրեն ման չգանք, վաղը կգա։ Մինչև հիմա երեխու հետ ոչ մի կապ չունենք։ Մարտունու ոստիկանությունը գործը փակել է, նույնիսկ դատարան չի հասել։ Ու, երբ գնում ես բաժին՝ ինչ-որ բան իմանալու, քմծիծաղով են խոսում, ձեռ են առնում, թե՝ 2 օրից կոնյակով կգաք, կշնորհավորեք։ Մարտունու բաժինն ընդհանրապես չի աշխատում։ Մենք դիմել ենք նաև ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն։
    12:37
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES)-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում
    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում մասնակցել է «Արհեստական բանականություն, ապատեղեկատվություն, համակարգում. դասեր՝ Եվրոպայի 2024թ. ընտրություններից․ ապատեղեկատվության հակազդեցության գործողություններ» թեմայով գիտաժողովի։ Այն իրականացրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը, հայտնում են ԿԸՀ-ից։ «Գիտաժողովը տարածաշրջանային ընտրությունների վարչարարության և քաղաքական գործընթացների ուժեղացում (REAPPS II) ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    12:35
    17.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար
    Հայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար
    12:30
    17.09.24
    Ավելին