Լրահոս

2024-09-18
2024-09-17
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից
    ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։ «Մասնավորապես՝ • Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը. • Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ • Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ • Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- հայտնում են ԿԲ-ից։
    23:58
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա աշխատակից է մահացել
    Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։ Հայտնում է shamshyan.com-ը: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:48
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը
    ««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ միմյանց այնքան են մոտեցրել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել՝ այս կամ այն ընկերը կամ գործընկերը արդյո՞ք ապրում է Հայաստանում, թե՝ արտերկրում: Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում ու նորոգում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Եվ այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ, Հայաստանը դարձնում է ավելի զարգացած ու աշխարհին կապակցված ու համահունչ, որոշ դեպքերում՝ նաև առաջանցիկ:
    23:45
    17.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական
    ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ մասնակցելու՞ է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, հրավեր ստացե՞լ է: Գաբրիելյանը հավանաբար որոշել է օրիգինալ պատասխան տալ և ասել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»: Ավելի վաղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ասել էր, որ Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են նաև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավորները:
    23:36
    17.09.24
    Ավելին