Լրահոս
2024-09-18
-
ՀասարակականԿոտայքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջըԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Homeland» պահածոների գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գոհար Խ.-ին:Ավելին17:0718.09.24 -
ՔաղաքականՌուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասինՌուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով, գրում է «Ազատությունը»։Ավելին16:5118.09.24 -
ՀասարակականԻնչպե՞ս ապրել. օդում կախված խոստումներ՝ տնից զրկված արցախցիներինԱյսօր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության դիմաց տուն ու տեղ կորցրած արցախցիների բողոքի ձայնն է լսվել: Նրանք զրկվել են 40+10 000 դրամների պետական աջակցության ծրագրից այն պատճառաբանությամբ, որ Արցախից դուրս են եկել ոչ թե 2023 թվականին, այլ 2020-ին: Նախարարության մոտ հավաքված արցախցիները բացատրել են, որ իրենք թեև 2020-ին եկել են Հայաստան, բայց հետո վերադարձել են՝ 2023-ին նորից արտագաղթելով: Սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նրանց վստահեցրել է, որ իրենք մեկ այլ, այսպես կոչված, 10 մլն դրամների ծրագրի շահառու են:Ավելին16:3718.09.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՍեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։Ավելին16:3018.09.24 -
ՔաղաքականԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետ (Տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել «KATARA CULTURAL VILLAGE»-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն դոկտոր Խալեդ բն Իբրահիմ ալ-Սուլեյթիի գլխավորությամբ։Ավելին16:1718.09.24 -
ՏարածաշրջանՎրաստանի վարչապետը մեղադրում է Սաակաշվիլիին «դրսի հանձնարարությամբ» Օսիայում պատերազմ սկսելու համարՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ էքս-նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու նրա հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել է դրսի հանձնարարությամբ 2008-ին Հարավային Օսիայում պատերազմ սկսելու համար։ Կիրակի իշխող Վրացական երազանք կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին էր Գորիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել, որ պետք է ներողություն խնդրել Օս քույրերից ու եղբայրներից։ Իվանիշվիլիի ասածը զայրացրել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին։ Երեքշաբթի Թբիլիսիում Վրաստանի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարել է ընդդիության դժգոհությանը։Ավելին16:1118.09.24 -
Հասարակական«Litokol»-ի մոտ բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Litokol»-ի դիմաց բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:0618.09.24 -
ԻրավականԿոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել. Ոսկան ՍարգսյանԴիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 55․7քմ հողամաս /Լոտ-68 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 33420 դրամ մեկնարկային գնով:Ավելին15:5718.09.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և Կանադայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:Ավելին15:4218.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Համբերատար Կրեմլը կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. արագ արձագանք՝ ՄոսկվայիցՀայլուր 15։30 Համբերատար Կրեմլը կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. արագ արձագանք՝ ՄոսկվայիցԱվելին15:3018.09.24 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստ է Ադրբեջանին անցում տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանն է տրամադրում. ՓաշինյանԵս ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին15:2318.09.24 -
Իրավական31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Ավելին15:1418.09.24 -
ՀասարակականՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելը 1 ժամից ավելի է՝ հոսանքազրկված էԱրդեն 1 ժամ է՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելը հոսանքազրկվել է:Ավելին15:0018.09.24 -
ՄիջազգայինՈւկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ռուսական զինամթերքի պահեստումՈւկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ռուսաստանի Տվերի մարզի Տորոպեց քաղաքի վրա: Զինամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել։ Տեղի իշխանությունները տարածքից «մասնակի տարհանում» են սկսել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորների անկման պատճառով։ Մարզի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ կրակը հասել է զորամասի տարածք, որտեղ վերջերս մի քանի խոշոր պահեստներ են կառուցվել։ Ենթադրվում է, որ զորամասի պահեստներում կարող են լինել «Գրադ» կայանքների հրթիռներ, 82 միլիմետր տրամաչափի փամփուշտներ և հրազենային պարկուճներ։Ավելին14:5218.09.24 -
ՔաղաքականՀայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանըՄոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին14:4818.09.24 -
ՀասարակականԱվտովթարի համաձայնեցված հայտարարագիր լրացնելու դեպքում առավելագույն գումարը 200 հազարից դարձել է 400 հազարՍեպտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել «ԱՊՊԱ-ի ընդհանուր պայմաններ» կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին14:3318.09.24 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելուՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին14:2018.09.24 -
ՄիջազգայինՇոյգուն վստահեցնում է՝ Մոսկվան շարունակելու է համագործակցությունը Թեհրանի հետԹեհրանը կշարունակի փոխգործակցությունը Մոսկվայի հետ: Այս մասին Իրանի նախագահն է հայտարարել Թեհրանում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ: Փեզեշքիանը նշել է, որ 2 երկրների միջև համագործակցությունը կզարգանա մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով։ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը` տարածաշրջանի անվտանգային հարցերում Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել, ու Մոսկվան շարունակելու է այդ հարցով համագործակցել Թեհրանի հետ:Ավելին14:0718.09.24 -
ՄշակույթՄշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։Ավելին13:5818.09.24 -
ՄիջազգայինԲեյրութում ողբերգական պայթյունի հետևանքով Իրանի դեսպանը կորցրել է աչքըԼիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիnն կորցրել է մի աչքը, իսկ մյուս աչքը լուրջ վնասվածք է ստացել: Նյու Յորք Թայմսն է տեղեկությունը հայտնել: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները պարբերականին պատմել են, որ Ամանիի վնասվածքներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե հաղորդվում էր, և նա բուժման համար կտեղափոխվի Թեհրան: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրից հետո, երբ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում, հարյուրավոր մարդիկ են տուժել: 11 մարդ է մահացել, ավելի քան 4000 -ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: «Հըզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները Իսրայելին են մեղադրում։ Լրատվամիջոցների մի շարք հաղորդագրությունների համաձայն՝ Հըզբոլլահի կողմից փեյջերներն օգտագործվում են որպես կապի փակ համակարգ, որն ամենաքիչն է ենթարկվում հաքերային հարձակումների և գաղտնալսման:Ավելին13:4218.09.24