Լրահոս
2024-09-18
-
ՔաղաքականՆախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին:Ավելին19:4918.09.24 -
ՔաղաքականՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությած պատվիրակությունը մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։Ավելին19:3818.09.24 -
ՄիջազգայինԿրակոցներ ու ծեծկռտուք՝ «Վայլդբերիզի» գրասենյակումՄի խումբ տղամարդիկ Մոսկվայում ներխուժել են Վայլդբերիզի գլխավոր գրասենյակ, ծեծկռտուք սկսել, հետո սկսել են կրակել: Իրավապահները հայտնում են, որ 20-30 տղամարդ է ներխուժել գրասենյակ: Նրանցից 10-ին ձերբակալել են: Անվտանգության 2 աշխատակից է մահացել: Ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկն ամուսուն է մեղադրել ընկերության գրասենյակ ներխուժելու համար: Նա, ի դեպ, նույնպես համասեփականատեր է: Ականատեսները պատմում են, որ սկզբում չէին հասկանում, թե ինչ է կատարվել, հետո նրանց տարել են փողոցից:Ավելին19:3218.09.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են ԴադիվանքԱդրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն, եղել են Քարվաճառում, այդ թվում այցելել են Դադիվանք:Ավելին19:2718.09.24 -
ՔաղաքականԻշխանությունը յուրացնելու կասկածով կալանավորվածներից մեկը ազատամարտիկ Սերոբ Գասպարյանն է․ ՓաստինֆոԱվելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։Ավելին19:1518.09.24 -
ԻրավականՀրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցինՎերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքԱվելին19:0318.09.24 -
ՀասարակականՀայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։Ավելին18:5018.09.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին18:3918.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանի ամենամեծ գաղտնիքը բացահայտված է. սուր են արձագանքում երևանցիներըՀայլուր 18։30 Փաշինյանի ամենամեծ գաղտնիքը բացահայտված է. սուր են արձագանքում երևանցիներըԱվելին18:3018.09.24 -
ՔաղաքականԿադրեր «հեծանվային զբոսանքից», որոնք Փաշինյանը ցույց չի տաԻրականում Նիկոլ Փաշինյանի «անկաշկանդ» զբոսանքը ուղեկցել են բազմաթիվ ոստիկանական, պարեկային ավտոմեքենաներ, ուղեկցող ավտոշարասյուն՝ կազմված շուրջ 10 ավտոմեքենաներից, թիկնազորից։Ավելին18:1918.09.24 -
ՀասարակականԱրագածոտնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Երջանիկ Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Հակոբ Ք.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:Ավելին18:0018.09.24 -
ՀասարակականՋրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է փոսըՍեպտեմբերի 18-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 6 մետր), դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին17:4518.09.24 -
ՀասարակականՎեհափառը բարձր է գնահատել կամավորների ներգրավվածությունը Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներինՍեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:Ավելին17:3018.09.24 -
ՀասարակականԵրևանում թափոնները երկրորդ կյանք են ստանումԹափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները:Ավելին17:1918.09.24 -
ՀասարակականԿոտայքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջըԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Homeland» պահածոների գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գոհար Խ.-ին:Ավելին17:0718.09.24 -
ՔաղաքականՌուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասինՌուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով, գրում է «Ազատությունը»։Ավելին16:5118.09.24 -
ՀասարակականԻնչպե՞ս ապրել. օդում կախված խոստումներ՝ տնից զրկված արցախցիներինԱյսօր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության դիմաց տուն ու տեղ կորցրած արցախցիների բողոքի ձայնն է լսվել: Նրանք զրկվել են 40+10 000 դրամների պետական աջակցության ծրագրից այն պատճառաբանությամբ, որ Արցախից դուրս են եկել ոչ թե 2023 թվականին, այլ 2020-ին: Նախարարության մոտ հավաքված արցախցիները բացատրել են, որ իրենք թեև 2020-ին եկել են Հայաստան, բայց հետո վերադարձել են՝ 2023-ին նորից արտագաղթելով: Սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նրանց վստահեցրել է, որ իրենք մեկ այլ, այսպես կոչված, 10 մլն դրամների ծրագրի շահառու են:Ավելին16:3718.09.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՍեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։Ավելին16:3018.09.24 -
ՔաղաքականԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետ (Տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել «KATARA CULTURAL VILLAGE»-ի պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն դոկտոր Խալեդ բն Իբրահիմ ալ-Սուլեյթիի գլխավորությամբ։Ավելին16:1718.09.24 -
ՏարածաշրջանՎրաստանի վարչապետը մեղադրում է Սաակաշվիլիին «դրսի հանձնարարությամբ» Օսիայում պատերազմ սկսելու համարՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ էքս-նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու նրա հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել է դրսի հանձնարարությամբ 2008-ին Հարավային Օսիայում պատերազմ սկսելու համար։ Կիրակի իշխող Վրացական երազանք կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին էր Գորիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել, որ պետք է ներողություն խնդրել Օս քույրերից ու եղբայրներից։ Իվանիշվիլիի ասածը զայրացրել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին։ Երեքշաբթի Թբիլիսիում Վրաստանի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարել է ընդդիության դժգոհությանը։Ավելին16:1118.09.24