Լրահոս
2024-09-26
-
ԻրավականԶենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ԱմասիայումՍեպտեմբերի 25-ին արդյունք տվեց ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում: Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և մեկ սվին-դանակ:Ավելին14:1526.09.24 -
Մամուլի տեսությունՄինասյանից հետո պետք է նաև նրա «քաղաքական ընկերոջը» հեռացնեն պաշտոնից․ «Ժողովուրդ»Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»:Ավելին14:1026.09.24 -
ՀասարակականՆարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցըՆյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Libra Group ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող Libra Group-ի ընկերություններում։ Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին և ներկայացուցիչներին «Կոնկորդիայի գագաթնաժողովին» մասնակցելու հնարավորության ընձեռումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքի ապահովման, ինչպես նաև «Կոնկորդիա՝ Հայաստան»-ի կազմակերպման ուղղություններով։Ավելին14:0026.09.24 -
ՄիջազգայինՊուտինը միջուկային զենքով է սպառնում. Ռուսաստանի ինքնիշխանությունը վտանգված էՄիջուկային զենք գործի դնելու հավանականության մասին է ակնարկել Ռուսաստանի նախագահը:Ավելին13:5326.09.24 -
ԻրավականԻնքնավթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էՍեպտեմբերի 25-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 71-րդ կմ-ին, «Շևրոլե քրուզ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով վարորդը` Աստղաձոր գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Հայրապետյանը, տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:Ավելին13:4526.09.24 -
Մամուլի տեսությունԶինվորականներն ավելի վատ են ապրում, քան ոստիկանները. Փաշինյանը խաբել է մաս 221․ «Ժողովուրդ»Սակայն այդ ելույթից հետո ՀՀ Կառավարությունը շարունակ հետևողականությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն է բարձրացրել, իսկ զինծառայողներինը՝ ոչ այդքան: Ավելին, զինվորականները շատ վատ պայմաններում են ապրում նաև զորամասերում. կենցաղը զորամասերում՝ ծակ վրաններ, ցեխերի մեջ մահճակալ կամ պարզապես բաց երկնքի տակ։ Կառավարությունը բարելավելու փոխարեն քրեական գործեր է հարուցել տեսանյութեր նկարահանելու և այդ պայմանները ցուցադրելու համար։Ավելին13:4026.09.24 -
ՀասարակականՊայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր. Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱՆ ղեկավարի հետՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի հետ մտքեր են փոխանակվել ճգնաժամային պայմաններում առողջապահական համակարգի մարտահրավերների, դրանց արագ արձագանքման, բուժօգնության օպերատիվ կազմակերպման հարցերի շուրջ: Հանդիպմանը խոսվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թեմայի շուրջ` որպես համաշխարհային առողջապահական հիմնախնդիր: Շվեդիայի առողջապահության նախարար Աքկո Անկարբերգ Յոհանսոնի հետ քննարկման հիմնական կետերն են եղել առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը միտված աշխատանքները: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել այս ոլորտում Հայաստանում կատարվող աշխատանքները, կարևորվել է առաջնային բուժօգնության կազմակերպման շվեդական հաջողված փորձը: Լիտվայի գործընկերոջ` Աուրիմաս Պեչկաուսկասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային մի շարք հարցերի` կարևորելով նեղ մասնագետների միջև փորձի փոխանակման շարունակական ապահովումը: Նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով Շվեդիայի և Իսպանիայի հաջողված փորձը առողջության համապարփակ ծածկույթի` որպես սոցիալական արդարության և հասանելի բուժօգնության մոդելի, գործընկերների հետ փոխանակել է մտքեր և ներկայացրել ընթացիկ աշխատանքները:Ավելին13:3526.09.24 -
ՀասարակականԳեղարքունիքում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դիՍեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասակվող վարչական շրջաններից մեկում դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով: Տեղում պարզվել է, որ նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակը առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին13:3026.09.24 -
ԻրավականՍարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքների ներքո. փաստաբան․ «Փաստինֆո»Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից, որոնք, Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, փոխանցմամբ, տրվել են հարկադրանքների ներքո, գրում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։ Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, նշում է՝ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Խնդիրն այն է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տնտեսական և ազգային անվտանգության դեմ, սակայն, ըստ փաստաբանի, ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈՒ-երը վերահսկողություն չեն ունեցել Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ չճանաչված պետությունների վերաբերյալ ԵԴ չափանիշը հստակ է՝ եթե չճանաչված պետության տարածքում հանցանք է լինում, ապա տարածվում է այն պետության իրավազորությունը, որն ունի արդյունավետ վերահսկողություն, այսինքն՝ քաղաքական, զինվորական և տնտեսական հսկողություն՝ չճանաչված պետության նկատմամբ։ Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը; Բացի այդ, փաստաբանը, անդրադառնալով բուն մեղադրանքին, նշում է, որ ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գալստյանը կապ է հաստատել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Թուրան Գանջարիի ու նրա օգնական Սամիռի հետ, ինչը չի բավարարում հատուկ ծառայության աշխատակցի չափանիշներին, այսինքն՝ նրանք հատուկ ծառայության աշխատակից չեն հանդիսանում։ Ըստ փաստաբանի՝ որևէ ապացույց չկա նաև, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը՝ Ադրբեջանին, առհասարակ որևէ փաստաթուղթ, առավել ևս՝ պետական գաղնտիք պարունակող որևէ տվյալ՝ չի փոխանցվել։ «Քննիչը Հանրային ՀԸ եթերում ասում է, թե Սարգիս Գալստյանը կատարել է լրտեսություն կամ պետական դավաճանություն, նույնն է, որ ասես՝ անձը կատարել է սպանություն կամ կողոպուտ, սրանք փոխբացառող մեղադրանքներ են և վկայում է այն մասին, որ անգամ քննիչը չգիտի, թե ինչում պետք է մեղադրել Գալստյանին։ Այս պահին մեղադրվում է լրտեսության մեջ։ Պետական դավաճանության և լրտեսության մեջ օրգանական կապ կա, գործողությունը նույնն է, բայց կա նուրբ սահմանագիծ՝ քաղաքացիությունը՝ լրտեսությունը կարող է կատարել օտարերկրյա քաղաքացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, իսկ պետական դավաճանությունը՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Սարգիս Գալստյանը, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունի կապույտ ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց քանի որ Արցախը հանձնել են, քաղաքական որոշում է կայացվել, թե իբր այդ անձնագրերն անիմաստ են, կոդը այլ է, ինչն անտրամաբանական է։ Սխալ կոդով է՝ թող չտային; Քանի դեռ ՀՀ քաղաքացու անձնագիրը գտնվում է Գալստյանի մոտ, պետք է ընդունենք ի գիտություն, որ նա ՀՀ քաղաքացի է»,- «Փաստինֆո»-ին ասաց Կոչուբաևը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:Ավելին13:2226.09.24 -
ՀասարակականԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է հատկացնում գրողների, հետազոտողների և թարգմանիչների համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում): Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք ՀՀ քաղաքացի են: Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է): Ներկայացված հայտերը քննելու և 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության բաժին (հեռախոս՝ 010599697) աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):Ավելին13:1526.09.24 -
ՔաղաքականՓաշինյանն ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև Բաքվի COP29-ըՀայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագիրը նախաստորագրել մինչև Բաքվում անցկացվելիք COP 29-ը համաժողովը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով քննարկմանն է այս մասին հայտարարել Հայաստանի վարչապետը:Ավելին13:0526.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանըԱդրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին»: Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների ֆոնին», ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացին Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- բողոքել է Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող» և այս երկրի լայնածավալ զինում իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում։Ավելին13:0026.09.24 -
ՔաղաքականԿայացել է ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի հանդիպումըՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:Ավելին12:4526.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայմանագիրը մինչև Բաքվի COP29-ը կլինի՞. Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպենՀայլուր 12։30 Պայմանագիրը մինչև Բաքվի COP29-ը կլինի՞. Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպենԱվելին12:3026.09.24 -
ՔաղաքականԿառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 53.5 տոկոս. նախարարՀայաստանի 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս: Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը: Նախագծով պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: «2025-ի հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետական բյուջեի պակասուրդը, որն աճում է մինչև 5.5 տոկոսի 2025-ին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոս մակարդակի: Արդյունքում՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս»,-ասաց նախարարը:Ավելին12:2026.09.24 -
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգՆերքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը թույլ է տալիս սպասարկվել թե՛ տեղում կենդանի հերթի ձևաչափով, և՛ թե նախապես օր և ժամ ամրագրելու միջոցով։ «էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդելի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը դրական է։ ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, շարունակելու է մոնիթորինգի ենթարկել գործընթացը՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին12:1526.09.24 -
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսը հաստատել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը` կանխելով շաթդաունըԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ժամանակավոր ֆինանսավորում մինչև դեկտեմբերի 20-ը՝ խուսափելու կառավարության աշխատանքի դադարեցումից (շաթդաունից): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill-ը։ «Սենատը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 18 ձայնով», - գրում է հրատարակությունը։ Սենատում քվեարկությունից ժամեր առաջ Ներկայացուցիչների պալատը նույնպես աջակցել էր ֆինանսավորման կարճաժամկետ երկարացմանը 341 կողմ և 82 դեմ ձայնով: Փաստաթուղթն այժմ ստորագրման համար կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Ըստ Սպիտակ տան՝ իր հերթին Բայդենը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին «այս երկկուսակցական համաձայնության և այն բանի համար, որ նրանք խուսափեցին թանկ արժեցող կառավարության շաթդաունից»: «Իմ վարչակազմը կաշխատի Կոնգրեսի հետ՝ երաշխավորելու, որ միջոցներն ուղղվեն Ամերիկայի ազգային պաշտպանությանը, վետերաններին, տարեցներին, երեխաներին և աշխատող ընտանիքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի ժողովրդի հրատապ կարիքների բավարարմանը», - ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը տարածվել է Սպիտակ տան կողմից: Ավելի վաղ Կոնգրեսի ղեկավարները համաձայնության էին եկել դաշնային գործակալությունների կարճաժամկետ՝ 3 ամսով ֆինանսավորման օրինագծի շուրջ, որպեսզի հոկտեմբերի 1-ին նոր ֆինանսական տարվա մեկնարկից հետո կառավարությունը շաթդաունի առջև չկանգնի։Ավելին12:0526.09.24 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ն բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթինԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյանն ու Անդրանիկ Հարոյանը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև հայտնված թափառող շունը ու վարորդը շանը չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:Ավելին12:0026.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.09.2024Մամուլի տեսություն 26.09.2024Ավելին11:5226.09.24 -
ՔաղաքականՏԿԵ նախարարն այցելել է Լոռու մարզ․ քննարկվել են աղետի գոտոում իրականացված աշխատանքներըԼոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանը և Գոռ Ասրյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Քննարկվել են աղետի գոտում իրականացված վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև աղետի հետևանքով վնասներ կրած բնակարանների նորոգման, փոխհատուցման դիմումների ընդունման ընթացքը, ներկայացվել են գործընթացի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: ՏԿԵ նախարարն ընդգծել է, որ առաջիկա ամիսները պետք է լինեն աղետից տուժած բնակավայրերում շինաշխատանքների ակտիվ ընթացքի և ավարտման փուլ (բնակարանների, շենքերի բակերի, տանիքների կապիտալ վերանորոգում և այլն): Գնել Սանոսյանը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել աղետից տուժած անձանց խնդիրները, աջակցել դիմումների՝ սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին, որպեսզի աղետի գոտու յուրաքանչյուր բնակիչ կարողանա ստանալ պետության կողմից սահմանված աջակցությունը: Նշվել է, որ հեղեղումներից տուժած ճանապարհները, թեև անցանելի են՝ շնորհիվ ժամանակավոր տրված լուծումների, սակայն Կառավարությունը քննարկում է դրանց կապիտալ հիմնանորոգման հարցը: Տեղեկացվել է նաև, որ արտերկրի մի շարք գործընկերների հետ ներկա պահին աշխատանքներ են տարվում նաև աղետի գոտում փլուզված կամուրջների կառուցման ուղղությամբ: Այնուհետ նախարարը և մարզպետը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ եղել են Քարկոփ բնակավայրում, շրջայց իրականացրել, հետևել են ջրհեղեղից տուժած բնակարանների նորոգման, ինչպես նաև Քարկոփի դպրոցում ընթացող շինաշխատանքների ընթացքին, պատասխանել բնակիչների հարցերին՝ կապված աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքի, փոխհատուցման գործընթացի հետ:Ավելին11:4526.09.24