Լրահոս

2024-09-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է Միրզոյան- Բլինքեն-Բայրամով հանդիպման ժամը
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը տեղի կունենա այսօր` Երևանի ժամանակով 18։15-ին: Հանդիպումը կայանալու է Նյու Յորքում:
    11:35
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-13։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
    11:30
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ. Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին
    Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Հանդիպմանն անդրադառձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոյին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» - ընդգծել է նախարար Միրզոյանը։ Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։
    11:15
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԲ հրամանատարն ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ. Աբրահամյան
    Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուկային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին: Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում, «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ: Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցան Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ: ՊԲ հրամանատարի հրամանով, բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել: Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, ովքեր ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում: ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ: Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից»,-գրել է Աբրահամյանը:
    11:00
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից․ «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաև ՀԷՑ-ում, և այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաև ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչև քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։ 
    10:52
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ
    Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։
    10:45
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:
    10:30
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դպրոցներում պարզապես քաոսային վիճակ է. «Փաստ»
    Մեծ դժգոհություն կա դասագրքերի մեծ մասի բովանդակության հետ կապված: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ դրանք այնքան խայտառակ են, որ շատ ուսուցիչներ դասագրքերի որոշակի հատված պարզապես բաց են թողնում և թեման անցնում են առանց այդ դասագրքերի: Խնդիրներ են առաջանում նաև գնահատման նոր համակարգի ներդրման առումով: Մի խոսքով, ԿԳՄՍՆ-ն պարզապես քաոս է ստեղծել դպրոցներում:
    10:20
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Հովտաշատ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհից
    Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1987 թ․) և VAZ (վարորդ՝ Ֆ․ Բ․, ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել VAZ մակնիշի ավտոմեքենայում․ ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1965 թ․) և վարորդը տեղում մահացել են: Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։35-ին: Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
    10:15
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել․ «Հրապարակ»
    Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ից կվերսկսվեն փողոցային ակցիաները,  Բագրատ սրբազանը կիրակի օրը քաղաքացիներին կոչ արեց՝ հոկտեմբերի 2-ին, 18.30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում, շրջափակել շենքը՝ թույլ չտալով, որ հաջորդ՝ կառավարության հերթական նիստի օրը Փաշինյանը մտնի աշխատավայր»:
    10:08
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց․ «Փաստ»
    Վերջերս շրջանառված տեղեկության համաձայն, միայն այդ պայթյունից զոհվել է 238 մարդ, ևս 22 հոգու ճակատագիրը մինչ օրս անհայտ է ու այդպես էլ, հնարավոր է, անհայտ մնա: Հարյուրավոր մարդիկ էլ ծանր այրվածքներ ստացան, վիրավորներ կան, որ մինչ օրս չեն ապաքինվել: Ինչն է հատկանշական. կատարված ողբերգության հետ կապված սուգ չհայտարարվեց: Կարծես այդ մարդիկ մերոնք չէին, մեր ազգակիցներն ու հայրենակիցները չէին, կարծես միևնույնն էր, թե ինչ է կատարվել: Բայց դա չէ միայն: Աղետներն ու բազմաթիվ մահերը Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարման այս 6 տարիներին, սոսկալի է հնչում, բայց սովորական, առօրեական մի բան են դարձել, ըստ այնմ՝ մարդկային նկարագրից զրկելով թե՛ անհատների, թե՛ հավաքականությանը:
    10:05
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինի. հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՈւՊԷ և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։
    10:00
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ՝ հասկանալու, թե գործերի մակագրման ծրագրի հետ ինչ խնդիր է առաջացել: ԲԴԽ-ից խոստացան պատասխանել, և բացատրությունը ստանալուն պես՝ այն կհրապարակենք։
    09:54
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` այս բաց քննարկումը կազմակերպելու համար և հավելել. «Համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։ Մենք շարունակում ենք ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա, ներառյալ ամենախոցելիների: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիայի գործողությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում։ Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է: Շնորհակալություն ուշադրության համար»:
    09:50
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
    Սեպտեմբերի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը կանչով մեկնել է Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին հասցեում գտնվող «Առանցք» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող էլիտար շենքի տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված հասցեում գտնվող կիսակառույց շենքի տարածքում հայտնաբերվել են Լոռու մարզում հաշվառված 69-ամյա Էդվարդ Մ.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կա՛մ անզգուշաբար նշված կիսակառույց շենքի 5-րդ հարկից վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    09:45
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Եվրաքվեի» ընթացքը հուսադրող չէ. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը մոտ 3 հազար քաղաքացի է քվեարկել։ Իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ մի քանի օր է՝ Ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերը դռնեդուռ են ընկել, քարոզչություն են իրականացնում մայրաքաղաքում և մարզերում․ այսօր լինելու են Վանաձորում, հետո՝ Գյումրիում։
    09:38
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի իրական կամքը. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ վարչապետ Փաշինյանին խոսքը փոխանցելը` ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը նշել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ Փաուերի խոսքով` հուլիսին ժամանել է Երևան` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ «Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Սամանթա Փաուերը։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ելույթի հնարավորության համար և նշել. «Կցանկանայի ձեզ հետ կիսվել այն մասին, թե ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո, որը թավշյա, ժողովրդավարական և խաղաղ հեղափոխություն էր։ Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։ Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է, այն է, որ ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Մինչև հեղափոխությունը մենք Հայաստանում ունեինք մենաշնորհներ և սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է։ Ժողովրդավարության կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան։ Կարծում եմ` սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, և շատ կարևոր է, որպեսզի այս օրակարգը հաջողությամբ պսակվի։ Հաջորդ արդյունքը գուցե կրկին ավանդական հայացքների վերանայման մասին է։ Դա հասարակությունում կանանց դերի մասին է։ Վստահաբար ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված, ու մեր ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են, որ դա մեր երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարևոր կոմպոնենտ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կանանց խրախուսում ենք, որ իրենք լինեն ավելի ակտիվ։ Նրանց արձագանքն այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կուզենայինք, բայց պրոցեսը մեկնարկել է և որևէ կասկած չկա, որ մենք կունենանք իրական փոխոխություններ։ Դա կլինի մեր կանանց, ինչու չէ նաև տղամարդկանց համար, ընդհանրապես մեր հասարակության համար ժողովրդավարության իրական արդյունք։ Շնորհակալություն»։
    09:35
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ նպատակով է Առողջապահության փոխնախարարը «շտապ գործուղվել» Նիդերլանդներ․ «Ժողովուրդ»
    Գիշերավարձի 2 օրվա համար առողջապահության նախարարի տեղակալը վճարել է 87.511 դրամ, իսկ 3 օրվա օրապահիկի համար՝ 140.103 դրամ, որի 1 օրվա վճարը հավասար է 111 եվրոյի։
    09:32
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Դպրոցներում քաոս է. վերապատրաստման ժամանակ ուսուցիչներին ասել են, որ չի խրախուսվում դասարանում աշակերտներին դիմել՝ սեռային պատկանելությունը նշելով: Այսինքն՝ չի կարելի, օրինակ՝ ասել. «Տղա՛ ջան, եկ գրատախտակի մոտ», «աղջիկ ջա
    09:20
    26.09.24
    Ավելին