Լրահոս

2024-10-08
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Հայ-ադրբեջանական ինտրիգներ՝ Կրեմլում կամ Փաշինյանն ու Ալիևը Պուտինի մոտ
    Հայլուր 15։30 Հայ-ադրբեջանական ինտրիգներ՝ Կրեմլում կամ Փաշինյանն ու Ալիևը Պուտինի մոտ
    15:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները
    Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Երևանի թիվ 159 ավագ դպրոց» և «Երևանի թիվ 64 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում, որոնց նպատակն էր կատարելագործել մասնակիցների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Համանուն օբյեկտային վարժանք է անցկացվել նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
    15:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրում ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից է
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից մեկն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրի լավագույն դարպասապահներին, որոնց թվում 6 «սեյվ»-ով նաև Օգնյեն Չանչարևիչն է: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմը հաղթանակով մեկնարկեց եվրագավաթային խոշոր մրցաշարերից մեկի հիմնական փուլում. Երևանի «Նոա»-ն առաջին տուրում ուժերը չափեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի հետ: «Նոա»-«Մլադա Բոլեսլավ» խաղն ավարտվեց 2։0 հաշվով:
    15:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
    ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում: Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում: Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։ Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025 թ. կեսից: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
    14:45
    08.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Կրեմլ
    Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Կրեմլ
    14:40
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
    14:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ են տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ավելի վաղ Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    14:27
    08.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները բալիստիկ հրթիռներ են արձակել Օդեսայի նավահանգստի ուղղությամբ
    Ռուսները բալիստիկ հրթիռներ են արձակել Օդեսայի նավահանգստի ուղղությամբ: Առևտրային նավ է վնասվել: Օդեսայի վարչակազմի ղեկավարը հայտնում է զոհի ու վիրավորների մասին:
    14:21
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն
    Երևանի 2806-ամյակի առթիվ hոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ից, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Տեղի կունենան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։ Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կլինի օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։
    14:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախնական տվյալներով, «Դոմուս» ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. կատարվում է նախաքննություն. ՔԿ
    Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: «Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
    14:10
    08.10.24
    Ավելին
  • Իրավական
    ՍԴ-ն իրավասու չէ «խժռել» ՀՀ անկախության հռչակագիրը. Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը
    Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ հատուկ կարծիք է հրապարակել Բարձր դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Նախ, ըստ Թովմասյանի, այդ կանոնակարգը չպետք է դառնար Սահմանադրական դատարանի քննության առարկա, քանի որ ենթակա չէր Ազգային ժողովի վավերացմանը, հետևաբար դատարանը պետք է վարույթ չընդուներ: ՍԴ-ն ընդունել է այն ու, ըստ Թովմասյանի, թույլ է տվել կանոնակարգային խախտումներ:
    14:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Ալիևը հանդիպել են Կրեմլում․ ի՞նչ են քննարկել
    Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում։ Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։ «Նախագահն ու ես հիմա խոսել ենք, այսպես ասած, դեմ առ դեմ, այս կամ այն ​​կերպ մենք, այնուամենայնիվ, անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկայիս կարգավիճակին, հարաբերությունները դրական են զարգանում»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ` պարզաբանել է Պուտինը։ Նա հայտարարեց, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ի հայտ եկել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Բացի այդ, Պուտինն անձամբ է իր գործընկերոջը հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Ալիևի բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը կընդունի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը վարելու է Ռուսաստանի նախագահը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։
    13:57
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակներով ծեծկռտուք՝ Երևանում․ 10 անչափահաս է բերման ենթարկվել
    Հոկտեմբերի 2-ին վիճաբանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ․-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս․-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ․-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս․-ն: Արդեն ոստիկանությունում Գ. Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
    13:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 12 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենք կրելու՝ 3-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման և վարժական հավաքից խուսափելու՝ 2-ական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, անհետաձգելի միջամտության մասին որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթղթեր կեղծելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
    13:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել. Յուրի Ուշակով
    Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման միտք կար, բայց այն ինչ-որ մեկի կողմից չաջակցվեց», — ասել է Ուշակովը՝ հավելելով, որ Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։ Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:
    13:25
    08.10.24
    Ավելին
  • Հայաստան
    Ուղիղ I ԱՊՀ գագաթնաժողով՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ
    Ուղիղ I ԱՊՀ գագաթնաժողով՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ
    13:18
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.7 դրամ:
    13:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է աշակերտ ծեծող փոխտնօրենի՞ն․ «Իրավունք»
    Այն, որ երեխան իրեն պահել է շատ վատ, չի քննարկվում, բայց որ հասուն տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին, ու դա մարսել է, այ դա աններելի է։ Ասում են՝ ողջ գիշեր Գորիսում տիրել է չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Գործը հասել է անգամ ոստիկաններին։ Հետաքրքիրն այն է, որ այս մասին կոկիկ լռություն են պահպանում բոլորը` մամուլ, Մարդու իրավունքների պաշտպանը, անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները եւ այլն։
    13:10
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեսսիի եղբայրն այցելել է Թումո
    Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին երեկ այցելել է Թումո Երևան՝ իր հետ տանելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ Այդ մասին հայտնում են Թումոյից։ «Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», - նշել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։
    13:00
    08.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինը պատրաստ է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել. ԱՊՀ երկրների ղեկավարները՝ Կրեմլում
    Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ: Մոսկովյան գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք տեղի կունենա Փաշինյան-Ալիև՝ դեմ առ դեմ կամ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում:
    12:58
    08.10.24
    Ավելին