Լրահոս

2024-10-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ «Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։ Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին:
    12:47
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարևանի բանկային քարտից գումար էր հափշտակել և փոխանցել իր բուքմեյքերային խաղային հաշվին
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ գումար է փոխանցել հոր բանկային հաշվին, սակայն անհայտ հանգամանքներում այն պարբերաբար ելքագրվել է: «Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ստուգումների ընթացքում պարզել են, որ հոկտեմբերի 3-ի գիշերը՝ ժամը 1.49-ի սահմաններում, անհայտ անձը Մեծ Այրում բնակավայրի բնակիչ 56-ամյա տղամարդու քարտից հափշտակել է ողջ գումարը: Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գումարը քարտից հափշտակել է հարևանը և մաս-մաս փոխանցել իր բուքմեյքերային խաղային հաշվին: Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 7-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Հայտնել է նաև, որ հափշտակած գումարը տանուլ է տվել: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:
    12:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խաղաղ պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում. Փաշինյանը խաբել է մաս 227․ «Ժողովուրդ»
    Բայց իրականում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտված չեն։ Զոհերի հարազատները այս ընթացքում բազմիցս բողոքի ակցիաներ են արել, հավաքվել են և Աժ-ի և Կառավարության դիմաց և նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որևէ արդյունք չկա․ ունեցել են մի քանի հանդիպում ՔԿ-ում, դատախազությունում, սակայն անարդյունք։
    12:39
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը․ «Փաստ»
    Ըստ քպական մեր աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:
    12:35
    08.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Պուտինին կհաջողվի՞ Փաշինյանին ու Ալիևին Մոսկվայում նստեցնել բանակցային սեղանի շուրջ
    Հայլուր 12։30 Պուտինին կհաջողվի՞ Փաշինյանին ու Ալիևին Մոսկվայում նստեցնել բանակցային սեղանի շուրջ
    12:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սյունիքի մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»
    Ասում են՝ նախկին ռեկտորը երբեք լավ հարաբերություններ չի ունեցել մարզպետի հետ, իսկ նրա նշանակման ժամանակ մարզպետի և մարզի ԱԱԾ բաժնի պետի կանայք դիմում են գրել ու հեռացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում աշխատանքից։ Մարզպետ Ղուկասյանին իր գործողություններում աջակցում է քպական մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանը։ Ըստ տեղեկությունների, վերջինս ցանկացել է իր մտերիմին ռեկտոր նշանակել, բայց այդ կնոջ պաշտոնն են անգամ իջեցրել։ Մարզի մեր աղբյուրները հայտնեցին, որ Ռոբերտ Ղուկասյանի դիրքերը չափազանց թուլացել են Գորիսի քաղաքապետ Առուշանյանի ու Քաջարանի քաղաքապետ Փարամազյանի դեմ քրեական գործերից հետո։
    12:26
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզում 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
    Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին են զանգահարել «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան 63 հասցեում վերամբարձ կռունկով աշխատելիս էլեկտրահարվելու հետևանքով «էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Գոռ Կ․-ին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Արդեն հիվանդանոցում տուժած Գոռ Կ․-ն հայտնում է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, ինքը գտնվել է Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 63 հասցեում գործող իր քեռուն, Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Ս․-ին պատկանող Ա/Ձ-ի տարածքում, որտեղ Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վարդան Վ․-ն իրեն պատկանող ավտոկռունկով տախտակներ բեռնելու նպատակով ամբարձիչը բարձրացրել է վեր ու չի նկատել տարածքով անցնող հոսանքի լարերը, ամբարձիչը դիպել է հոսանքի լարերին, այդ պահին ինքը ցանկացել է ամբարձիչի կեռը հանել ամրացված տեղից և հոսանքահարվել է: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
    12:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր
    Հայաստանի Հանրապետության ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: «Տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատել էջի օգտատիրոջ հետ՝ «OZEMPIC 0.5 mg» անվանումով դեղամիջոց գնելու նպատակով: Հեռախոսազանգի միջոցով պատվիրվել է 6 հատ «OZEMPIC 0.5 mg» դեղամիջոց: Վաճառողի տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին սկզբում կատարվել է 100.000 դրամ կանխավճար` 2 տուփի համար: Այս դեղամիջոցի տուփի մեջ առկա է 3 սրվակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100.000 դրամ է: «OZEMPIC 0.5 mg» -ի առուվաճառքի համար վերջնական վճարվել է ևս 500.000 դրամ կանխիկ գումար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 600.000 դրամ: Պարզվել է, որ դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ-ն է, ով չունի պետական գրանցում և հաշվառված չէ հարկային մարմնում»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքացու մոտ հայտնաբերվել են նաև այլ դեղամիջոցներ, (10 տուփ «Brilinta», «Seretide Diskus» 250 mcg+50mcg, «Jardiance» 10 mg ), որոնց առնչությամբ նա հայտնել է, թե նշված դեղամիջոցները վաճառքի ենթակա չեն և բերված են անձնական օգտագործման նպատակով։ Նշված դեղամիջոցները քաղաքացին ինքնակամ տրամադրել է հետագա հետազոտման համար։ Դեղամիջոցների իրացման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ քաղաքացի ՎԳ-ն, 2024 թվականի ապրիլ ամսից սկսած, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իր անձնական ավտոմեքենայով իրականացնում է դեղամիջոցների վաճառք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, քաղաքացու անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է 64 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Հայտնաբերված դեղամիջոցները քաղաքացին տրամադրել է հետագա հետազոտման համար։ Նշված գործունեության արդյունքում վերջինս ստացել է խոշոր չափերի ձեռնարկատիրական եկամուտ։ Գնված և տրամադրված դեղամիջոցների նմուշներն ուղարկվել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն՝ դեղամիջոցների մանրածախ իրացում է համարվում դեղերի իրացումը կամ բաց թողնումը սպառողներին: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթներ իրականացնելու համար: Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:
    12:08
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի. ԱՄՆ դեսպան
    ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Հպարտ ենք հայտարարել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորում էր ԴիջիԹեք Էքսպո-2024-ը՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցով: Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում ու աշխարհում»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը: ԴիջիԹեք Էքսպո-2024-ի նման միջոցառումներն առանցքային են՝ խթանելու նորարարությունն ու կայունությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Եկեք միասին ընդլայնենք նորարարության սահմանները:
    12:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ միջոցները մսխվում են․ «Ժողովուրդ»
    Իսկ հիմա կոնկրետ գումարների վատնման նմանվող գործընթացի նկարագրությունը. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ պայմանագրով նախատեսված է եղել ՀՀ ԱԺ բակային տարածքում խարույկի կազմակերպում իրականացնել՝ ներառյալ խարույկ կազմակերպելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներն ու 70 պուֆ բազկաթոռները (60 երեխայի համար 70 պուֆ էին վարձակալել)։ ԱԺ հրապարակումներում «Ամառային դպրոցի» 2 շաբաթների ընթացքում խարույկային երեկոներ այդպես էլ չլուսաբանվեցին:
    11:56
    08.10.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.10.2024
    Մամուլի տեսություն 08.10.2024
    11:52
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ճանապարհային դեպարտամենտը բնակչությանը հորդորում է չանհանգստանալ։
    11:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ՝ վավերացման
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանադրական դատարանը, ուղարկվել է Ազգային ժողով՝ վավերացման։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի: Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ: Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Նշենք, որ Ադրբեջանում կանոնակարգի տեքստը չի հրապարակվել եւ այն որեւէ ընթացակարգ դեռ չի անցել:
    11:41
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ քննչական կոմիտեն 10 տարեկան է (տեսանյութ)
    ՀՀ քննչական կոմիտեն 10 տարեկան է։ «10-ամյակի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի աշխատողի օրվա առթիվ շնորհավորում ենք համակարգի բոլոր աշխատակիցներին»,-ասված է ՔԿ ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։
    11:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Հեզբոլլահ»-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվից ոչ հեռու գտնվող ռազմական հետախուզության բազայի ուղղությամբ
    Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում տեղակայված իսրայելական ռազմական հետախուզության ստորաբաժանմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Շարժումը հայտարարել է, որ հրթիռակոծման թիրախը եղել է Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) «Գլիլոտ» բազան: Այս բազայում տեղակայված է ԻՊԲ-ի 8200 ռադիոհետախուզական ստորաբաժանումը. այն գտնվում է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կենտրոնակայանի հարևանությամբ: Ավելի վաղ ԻՊԲ-ն հաղորդել էր, որ գրոհի ժամանակ հինգ հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից։ «Դրանցից մի քանիսը կալանվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, իսկ մնացածներն ընկել են բաց տեղանքում», - զինվորականները հայտնել են Telegram ալիքում: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում, հոկտեմբերի 7-ի ժամը 23:00-ի դրությամբ, «Հեզբոլլահ»-ը Լիբանանից Իսրայելի տարածք է արձակել է շուրջ 190 արկ:
    11:24
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում մայրը տան այգում հայտնաբերել է որդու դին
    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում տղամարդը ինքնասպանություն է գործել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում՝ ծիրանենու մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ 36-ամյա Աշոտ Ս.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան ծառից կախված հայտնաբերել է մայրը, ով պոլիէթիլենային պարանը կտրել է և դին իջեցրել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    11:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իսպանացի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ու մեծացնում է անորոշությունները
    Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Ադրբեջանը միտված չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելուն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելու հարցին, Ջոն Ինյարիտուն նշել է, որ Ադրբեջանն այդպիսի մարտավարությամբ նպատակ ունի Հայաստանին զիջումներ պարտադրել։ «Ադրբեջանի այդ դիրքորոշումը, հավանաբար, բխում է ինչպես այդ երկրի քաղաքականությունից, այնպես էլ բանակցությունների նկատմամբ նրա ունեցած ավտորիտար մոտեցումից»,-նշեց պատգամավորը: Ինյարիտուի գնահատմամբ՝ Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելը կարող է պայմանավորված լինել չլուծված հարցերի նկատմամբ վերահսկողության պահպանման և Հայաստանին հետագա զիջումների մղելու նպատակադրմամբ: Նա, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան կարևոր է գիտակցելը, որ նույնիսկ համաձայնագրի ստորագրումն անպայմանորեն չի երաշխավորում Ադրբեջանի հավատարմությունը դրան։ «Մենք դա տեսել ենք նախկինում, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դեպքում, որն Ադրբեջանը բազմիցս խախտել է։ Այս խախտման հետևանքներն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և Արցախի քաղաքացիական անձանց և առաջնորդների շարունակվող անօրինական կալանավորումը Բաքվում, որոնք օգտագործվում են որպես բանակցություններում սակարկությունների առարկա և որպես նվաստացման ձև Հայաստանի դեմ»,-նկատեց Ջոն Ինյարիտուն: Վերջինիս կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի մարտավարությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ դա ձգձգում է խաղաղության գործընթացը, մեծացնում անորոշությունը և բարձրացնում բախումների կամ սահմանային միջադեպերի վերսկսման վտանգը։ «Այն ազդարարում է կայունությանն առաջնահերթություն տալու կամ հակամարտությունից տուժածների հումանիտար կարիքները լուծելու հանձնառության բացակայության մասին Ադրբեջանի մոտ, ինչը խաթարում է խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաջընթաց»,-ընդգծեց իսպանացի պատգամավորը: Իսպանիայի խորհրդարանի պատգամավորի դիտարկմամբ՝ այս իրավիճակն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է հակամարտությունները լուծել խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով, իսկ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը Հայաստանի հետ հարաբերություններում պատմականորեն ապավինում է ուժին և հարկադրանքին: «Անգամ մասնակի պայմանավորվածություններին հավատարիմ մնալու Ադրբեջանի դժկամությունը հուշում է, որ այդ երկիրն ավելի շատ կենտրոնացած է լծակների պահպանման, քան թե կայուն խաղաղության հասնելու վրա», - շեշտեց Ջոն Ինյարիտուն:
    11:07
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հեծանվային զբոսանք՝ Մոսկվայում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է ունեցել Մոսկվայում: «Հեծանվային զբոսանք Մոսկվայում»,- սոցցանցերի իր էջում տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
    11:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ․ Կարլսենն ասել է՝ որ ֆուտբոլիստների հետ կցանկանար շախմատ խաղալ
    Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ դեմ չէր լինի շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և միանշանակ՝ Սալահի երկրպագու։ Ես դեռ չեմ հանդիպել նրան, բայց շատ կցանկանայի, ինչպես մյուս մարզիկներին, որոնցով ես հիանում եմ, ովքեր շախմատ են խաղում: Ես նաև գիտեմ, որ Մարտին Էդեգորը ևս շախմատ է խաղում։ Նա առաջ բավականին շատ էր խաղում շախմատ, այժմ՝ ոչ այդքան։ Ինչ վերաբերում է լավագույնին, ես չգիտեմ: Շատ արժանի ֆուտոբլսիտներ կան: Բայց ես չգիտեմ, թե իսկապես լավ շախմատիստներ կա՞ն այն մարզիկների շրջանում, որոնց հանդիպել եմ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կարլսենի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
    10:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարույթ է հարուցվել Ագրարային համալսարանի դեմ․ «Հրապարակ»
    Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին»:
    10:35
    08.10.24
    Ավելին