Լրահոս

2024-10-08
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ի՞նչ է կատարվել Կրեմլում՝ փակ դռների հետևում. «միջանցքի» թեման՝ օրակարգում
    Հայլուր 18։30 Ի՞նչ է կատարվել Կրեմլում՝ փակ դռների հետևում. «միջանցքի» թեման՝ օրակարգում
    18:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են. ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: Այս հիվանդության ախտանշանների սպեկտորը չափազանց լայն է, դրանք երբեմն կարող են քողարկվել այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ախտանշանների տակ և զգալիորեն տարբերվել` կախված հիվանդության տեսակից և դրա փուլից: Հորմոնների նվազ արտադրության դեպքում ի հայտ են գալիս քաշի ավելացում, խոլեստերինի ավելացում, թուլություն, քնկոտություն, հոգնածություն, դեմքի և վերջույթների այտուցվածություն, դեպրեսիա, քնի խանգարում, դաշտանային ցիկլի խանգարում, տղամարդկանց մոտ` լիբիդոյի նվազում: Չոր մաշկը, փխրուն եղունգները և մազերը, փորկապությունը, հիշողության վատացումը, ուշադրության նվազումը ևս կարող են վահանաձև գեղձի դիսֆունկցիայի նշաններ լինել: Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացման դեպքում կարող է դիտվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, անքնության և դյուրագրգռության նշաններ: Նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, վերջույթների կամ ամբողջ մարմնի դող, քաշի կորուստ նույնիսկ պատշաճ սնվելու պարագայում, դաշտանային ցիկլի խանգարումներ և լիբիդոյի նվազում տղամարդկանց մոտ: Նկատվում է նաև քրտնարտադրության ավելացում, շոգի անտանելիություն, սրտի ռիթմի խանգարումներ, հաճախասրտություն։ Նման նշանների դեպքում անհրաժեշտ է էնդոկրինոլոգի խորհրդատվություն հիվանդության ախտորոշման ու բուժման համար:
    18:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել
    Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտւղար Նազելի Բաղդասարյանը: «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։ Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։ Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- ասված է գրառման մեջ։
    18:11
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան
    ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ի՞նչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան և/կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է: Այս ամենը մի կողմ թողած՝ ամեն գնով խաղաղություն երազող, տնտեսության և եկամուտների գերակշիռ մասը ԵԱՏՄ հետ կապած մեր երկրում ստորագրահավաք են անում՝ ևս մեկ առիթ ստեղծեն նոր պատերազմի համար (ստորագրելով), թե՞ ո՛չ (չստորագրելով):
    18:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են կոմիտեի 10-ամյա հոբելյանի առթիվ
    ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Համակարգի 10-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ պարգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։
    17:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
    Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը վստահություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ի հայտ են եկել պատմական հանգամանքներ, որպեսզի Իսրայել պետությունը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։ «Հիմա ժամանակն է հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին և ռեժիմին... Սա ոչ միայն վերջին հնարավորությունն է՝ կանխելու Իրանի միջուկային պետություն դառնալը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր սերունդ մեկ անգամ՝ քանի որ Իրանի պաշտպանական գործիքները՝ ի դեմս ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»- ի, ժամանակավորապես և լրջորեն թուլացել են»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքական գործիչը X սոցիալական ցանցում։ Նրա խոսքով, Իսրայելի համար տեղի է ունեցել չորս հիմնական տարրերի համընկնում, որոնք անհրաժեշտ են Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու համար։ Դրանցից առաջինը, քաղաքական գործիչը համարում է ԱՄՆ-ի «հայտարարված հանձնառությունը» «երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել և պատրաստ լինել օգտագործել իր ազգային հզորության բոլոր տարրերը՝ այդ արդյունքն ապահովելու համար»։ Երկրորդ տարրը Բենեթը կոչում է հարված հասցնելու «անհրաժեշտությունը», քանի որ, նրա կարծիքով, «վերջին երկու տարիների ընթացքում Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել տասը միջուկային մարտագլխիկ արտադրելու համար»։ Երրորդ տարրը, որը թվարկում է Իսրայելի նախկին վարչապետը, հրեական պետության «կարողությունն» է նման հարված հասցնելու, և չորրորդն այն է, որ Իսրայելն այժմ ունի «հիմնավորում» այս հարձակումն իրականացնելու համար։ «Իրանը հենց նոր իրականացրեց պատերազմի պատմության մեջ ամենամեծ բալիստիկ հրթիռային հարձակումը՝ Իսրայելի ուղղությամբ արձակելով 200 հեռահար բալիստիկ հրթիռ»,- ասել է Բենեթը։ «Եկեք ամփոփենք, որ մենք ունենք հայտարարված պարտավորություն, անհրաժեշտություն, կարողություն և արդարացում, ավելի լավ ժամանակ չի լինի հարվածելու Իրանի միջուկային ծրագրին և ռեժիմին», - եզրափակեց նախկին վարչապետը։ Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ։ Իսրայելական բանակը հայտնում է, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնցից շատերը որսացել են։ Սոցիալական ցանցերում տեսանյութերը ֆիքսել են Իսրայելի տարբեր շրջաններում արկերի ընկնելու հետևանքները։ Գնդակոծությունը, ըստ իսրայելական իշխանությունների, երկրի քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չի առաջացրել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են Հորդանան գետի արեւմտյան ափին մեկ մարդու մահվան մասին, ենթադրաբար Գազայի հատվածից պաղեստինցու։ Իրանը պնդում է, որ հրթիռները հարվածել են իսրայելական ռազմական օբյեկտներին, Իսրայելը վնասը «նվազագույն» է անվանում. Նրանք խոստանում են հակահարված տալ, իսկ ԱՄՆ-ն օգնության կգա իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձախողվել է Մերձավոր Արևելքում՝ դրսևորելով լիակատար անօգնականություն ճգնաժամերի լուծման հարցում։
    17:30
    08.10.24
    Ավելին
  • Հայաստան
    Աշխարհն ավելի բարի դարձավ, իսկ Բաքո՞ւն. Ռուբեն Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել
    Newmag-ի թարգմանությամբ լույս է տեսել Արցախի նախկին պետնախարար, սոցիալական ձեռներեց, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին պատմող «Ռուբենը» գիրքը: Գիրք, որը, հեղինակների՝ Վլադիսլավ և Ալինա Գասումյանովների խոսքով, արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել մարդկանց օգնելու և մարդասիրական արժեքները տարածելու իր հարյուրավոր նախագծերը:
    17:23
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը հայտնել է, որ 3 վարորդներ գողացել են 200լ. դիզվառելիք
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Ա․-ն դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին 45 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 49-ամյա Թորոս Ա․-ն ավտոբուսի վառելիքի բաքից գողացել է 80լ դիզ. վառելիք, 14 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 52-ամյա Խաչիկ Մ․-ն գողացել է 60լ դիզ. վառելիք, 14 համարի երթուղու մյուս վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արսեն Դ․-ն գողացել է 70լ դիզ. վառելիք՝ նշված ՓԲԸ-ին պատճառելով 105 հազար դրամի վնաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Աշոտ Ա․-ն «Երևան ավտոբուս» ՓԲԸ ճարտարագետն է։
    17:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես. -14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել, մասնավորապես, «Գազ-Պրոպան» ընկերությունում՝ 22․682 մլն դրամի չափով, «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Անդակո», «Ֆլեշ» և «Էմ Ջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրում՝ 10 մլն դրամի չափով։ -6 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 51 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 12.8 մլն դրամ տուգանք։ Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել «Դուետ Քոմփանի» ընկերությունում՝ 5․250 մլն դրամի չափով, «Գոհարիկ» ընկերությունում՝ 4․250 մլն դրամի չափով։ Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերը։
    17:00
    08.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը փոշմանել է. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված չի լինի
    Իսրայելը, հավանաբար, չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, փոխարենը՝ կթիրախավորի Իրանի ռազմական օբյեկտները: Այս մասին «Նյու Յորք Թայմսն» է հոդված հրապարակել:
    16:50
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՊՀ բոլոր ղեկավարները մասնակցել են ոչ պաշտոնական հանդիպմանը. Պեսկով
    ԱՊՀ անդամ երկրների բոլոր ղեկավարները երկուշաբթի օրը Նովո-Օգարևոյում ՌԴ նախագահի նստավայրում մասնակցել են ոչ պաշտոնական հանդիպմանը և շնորհավորել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «ԱՊՀ երկրների ղեկավարները բոլորը Նովո-Օգարևոյում էին, շնորհավորում էին Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ հանդիպման մանրամասների մասին գիտեն միայն ԱՊՀ ղեկավարները։ Նա նշեց, որ միջոցառումը «բացարձակապես մասնավոր» էր, ներառյալ ոչ պաշտոնական հաղորդակցությունը: «Չնայած, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման շփումների ընթացքում միշտ քննարկվում են առարկայական հարցեր»,- հավելել է Պեսկովը։
    16:47
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կրեմլում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ Պուտինի նախագահությամբ
    Կրեմլում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ «Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը՝ բացելով հանդիպումը։ Նա նշել է, որ Ռուսաստանի համար Համագործակցության երկրները ամենամոտ հարեւաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները։ «Եվ մենք, բնականաբար, հավատարիմ ենք ամեն կերպ ամրապնդելու մեր համագործակցությունը, հենց դրան է ուղղված 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը և դրա հետ կապված լայնածավալ ծրագրերը», - հավելել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով, օրակարգը շատ հագեցած է լինելու: Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ աշխատանքն արդյունավետ կլինի, իսկ քննարկումն ավանդաբար՝ անկեղծ ու գաղտնի։ Նախ՝ պետությունների ղեկավարները նեղ կազմով կքննարկեն օրակարգային հարցերը, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Առաջնորդները սկսել են շփվել նախօրեին։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։ Ռուսաստանը 2024 թվականին նախագահելու է Համագործակցությունը։ Ինչպես հայտնել են Կրեմլում, գագաթնաժողովը լինելու է Մոսկվայի նախագահության շրջանակներում բոլոր քաղաքական իրադարձությունների գագաթնակետը։ Ավելի վաղ Պուտինը երկկողմ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
    16:37
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշի գործունեությունը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի, տևական և կայուն տնտեսական զարգացման հեռանկարների մասին։ Անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացիային, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին, շրջակա միջավայրի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ թեմաների:
    16:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում
    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին տանում՝ նրան փրկելու համար: Արդյոք մահվան հերթական դեպքը, որի պատասխանտուն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնն է, պատասխանատվության կենթարկվի, թե այս անգամ նույնպես ջրից չոր դուրս կգա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, տեղի բժիշկները կենաց-մահու պայքար էին տանում նրա կյանքի համար։ Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։
    16:20
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամստերդամում մոտ 320 մարդ է բերման ենթարկվել իսրայելամետ և պաղեստինամետ ցույցերի ժամանակ
    Ամստերդամում մոտ 320 մարդ է բերման ենթարկվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի և Պաղեստինի աջակցության ցույցերի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նիդեռլանդական NOS պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։ Ըստ պարբերականի՝ մոտ 20 մարդ ձերբակալվել է հասարակական կարգի խախտման, վիրավորանքների և հրատեխնիկայի կիրառման համար։ Մնացած 300 ցուցարարները բերման են ենթարկվել հասարակական հավաքների մասին օրենքին չհետևելու համար։ Ընդ որում, ցուցարարներին պարզապես ավտոբուսով տարել են Ամստերդամի հյուսիս, որտեղ նրանց անմիջապես բաց են թողել։ Իսկ Դամրակի կենտրոնական պողոտայում պաղեստինամետ ցույցերից մեկը ժամը 17։00-ին քաղաքապետի հրամանով դադարեցվել է՝ անկարգությունների պատճառով։ Միևնույն ժամանակ շուրջ հազար ակտիվիստների մասնակցությամբ ցույց է տեղի ունեցել Պրահայի կենտրոնում ՝ ի պաշտպանություն Իսրայելի։ Ակցիան կազմակերպվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկ տարվա տարելիցի կապակցությամբ։ Հանրահավաքի մասնակիցները ՀԱՄԱՍ-ից պահանջել են անհապաղ ազատ արձակել Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարված պատանդներին։ ՀԱՄԱՍ-ը դեռ գերի է պահում մոտ 100 մարդու։ Հանրահավաքին մասնակցել են Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, կաթոլիկ հոգևորականներ, հասարակական և մշակութային գործիչներ։ Իսրայելին աջակցող միջոցառումներ են անցկացվել նաև Չեխիայի այլ քաղաքներում:
    16:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հանդիպումից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
    16:07
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել «Գասպարը և պարողները» խմբի ներկայացմանը
    ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ներկա է գտնվել ամերիկացի բեմադրիչ Գասպար Լուիի «Գասպարը և պարողները» խմբի «Կոստյում Լինդա» ժամանակակից պարային ներկայացմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության և Հայֆեստի համագործակցության արդյունքում։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
    16:00
    08.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինն ընդունել է նախ Ալիևին, հետո Փաշինյանին. «ոմանք» դեմ են եղել եռակողմ հանդիպմանը
    Ռուսաստանի նախագահը արդեն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, հետո Հայաստանի վարչապետի հետ: Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցություն դեռևս չի նախատեսվում: Այդ մասին ասել է Պուտինի օգնական Ուշակովը: Նրա խոսքով՝ «ոմանք չեն աջակցել եռակողմ անցկացնելու գաղափարին»:
    15:55
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը հայտնել է, որ Փաշինյանի հետ խոսել է Կրեմլի բանակցություններից առաջ
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլում բանակցություններից առաջ դեմ առ դեմ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    15:45
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին ամիսներին Մոսկվայի և Երևանի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է տեղի ունեցել․ Փաշինյանը՝ Պուտինին
    Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ են զարգանում, ասել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Անցյալ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը։ Եթե ​​այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի, ընդգծել է նախագահը։ Բացի այդ, Պուտինը նշել է, որ կրթության ոլորտում համագործակցության մեջ բաց թողնված կետեր կան, որոնք պետք է լրացվեն։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ վերջին ամիսներին Մոսկվայի և Երևանի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է տեղի ունեցել, և ինքը ուրախությամբ է դա նշում։ Բացի այդ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում տեղի է ունեցել բոլոր հրատապ հարցերի բովանդակալից քննարկում, հավելել է նա։ Պուտինը Հայաստանի վարչապետին հրավիրել է հոկտեմբերի 23-24-ը գալ Կազան, որտեղ կանցկացվի BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառմանը կհավաքվեն տասնյակ պետությունների ղեկավարներ, նախագահն ընդգծել է, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար. Ինչպես հաղորդվում է, բանակցությունների փակ հատվածում քաղաքական գործիչները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Պուտինն այսօր արդեն առանձին հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։
    15:35
    08.10.24
    Ավելին