Լրահոս

2024-10-08
  • Տարածաշրջան
    «Մեզ աղբի պես շպրտեցին». ադրբեջանցի վետերանների «պատերազմը»՝ Ալիևի դեմ
    Ադրբեջանում կրկին բողոքի ցույցեր են: Ցուցարարները 44-օրյա պատերազմի վետերաններն են: 400 կգ անասնակեր, երեք կով. այսքան արժե ծառայությունը հայրենիքին Ադրբեջանում: Իշխանությունների՝ նման անտարբեր վերաբերմունքը տասնյակ մարդկանց ինքնասպանության է հասցրել:
    22:23
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    22:16
    08.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի Հայաստանը. Նիկոլ Փաշինյան
    Մոսկվայում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Ալիևի, Պուտինի ներկայությամբ կրկնել իր հայտնի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ տրամադրել միայն, եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո:
    22:06
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում կվադրոբերներ կա՞ն. Լավրովը՝ Միրզոյանին ու Արսենյանին
    Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։
    21:54
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունը․ Արամ Ա
    «Գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երկուշաբթի, 7 Հոկտեմբեր 2024-ին, միջ-եկեղեցական աղօթք կատարուեցաւ Փրաւիտընսի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, մասնակցութեամբ նահանգի ուղղափառ եկեղեցիներու հոգեւորականներուն: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան, Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան:
    21:42
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանամերձ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն. Մեղրաշատի ղեկավար. 168.am
    168.am-ը գրում է. Արդեն մեկ տարուց ավելի է՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակիչները, դպրոցի անձնակազմն ահազանգում է՝ գյուղի միակ դպրոցը Կառավարությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ, որոշել է փակել՝ միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Արդյունքում դպրոց հասնելու համար Մեղրաշատի երեխաները պետք է անցնեն 4 կիլոմետրից ավելի ճանապարհ, ինչը լուրջ խնդիր է։ Բացի այդ, սահմանամերձ Մեղրաշատ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն:
    21:33
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կազմել Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի ժառանգության ընդհանուր գրանցամատյան «մեր զինվորների սխրանքին նվիրված ռազմական հուշահամալիրների, հուշարձանների և հիշատակի վայրերի պահպանման և պաշտպանության նպատակով»:
    21:14
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Պեսկով
    Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 
    21:00
    08.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանի քաղաքական պոզերը՝ Մոսկվային կամ ՀԱՊԿ-ում սառն է, ԱՊՀ-ում՝ տաք. ի՞նչ չի ստորագրել Հայաստանը
    ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման, ռուսական՝ բանակցային հարթակներից հրաժարվելու, Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը բոյկոտելու ֆոնին՝ Երևանը հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Չնայած սրան՝ երեկ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին, որոնցով ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները դատապարտել են Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները:
    20:52
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա. 24news.am
    Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին 24News-ին հայտնել են մոսկովյան իրենց աղբյուրները։
    20:45
    08.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուսները հեռանում են Հայաստան-Իրան սահմանից. մոսկովյան կոնկրետ համաձայնություններ
    Հայլուր 20։30 Ռուսները հեռանում են Հայաստան-Իրան սահմանից. մոսկովյան կոնկրետ համաձայնություններ
    20:30
    08.10.24
    Ավելին
  • Միջազգային
    «Հըզբոլլահի» վրեժը. առաջին անգամ ուժգին հրթիռակոծվել է իսրայելական Հայֆան
    Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկ տարում առաջին անգամ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել իսրայելական Հայֆան. ավելի քան 100 հրթիռ՝ մեկ օրում: «Հզբոլլահը», ըստ փորձագտեների, վրեժ է լուծում վերջին ծանր կորուստների համար:
    20:24
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահան Կոստանյանը վերահաստատել է խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետում ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարությունը:
    20:13
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2024 թվականին Երևանում 1250 ծառ կհատվի
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները:
    19:57
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում:
    19:45
    08.10.24
    Ավելին
  • Իրավական
    Անկախությունը խժռելու փորձե՞ր. հայ-ադրբեջանական սահմանագծման կանոնակարգը ԱԺ-ում է
    Հայաստանի Սահմանադրական դատարանը իրավասու չէ խժռել Անկախության հռչակագիրը: Բարձր դատարանի վերջին աղմկահարույց որոշմանն այսպես է արձագանքել այդ դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Այսօր հրապարակվել է նրա հատուկ կարծիքը՝ Բարձր դատարանի եզրակացության վերաբերյալ:
    19:41
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատիստ Էրիկ Հակոբյանը կստանա միջազգային վարպետի կոչում
    Էրիկ Հակոբյանը «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում:
    19:30
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ
    Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
    19:15
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ. ոստիկանության հորդորը
    Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:
    19:00
    08.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍ փոխնախարարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր
    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: Նշվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են Հնդկաստանի Հանրապետության շուրջ 2639 քաղաքացիներ: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում: ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: Դեսպանն ընդգծել է՝ միջբուհական համագործակցության խորացումը ևս կարևոր է: Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված թիրախներին՝ շեշտելով, որ առաջնային է համարվում ՀՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների թվաքանակի աճը։ Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել տարբեր մարզաձևերում մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը քննարկել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբորող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությանը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
    18:45
    08.10.24
    Ավելին