Լրահոս
2024-10-11
-
Զինված ուժերԲեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններըՀոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։Ավելին16:1611.10.24 -
ՔաղաքականՔաղաքացիների վերաբերմունքը երկրի մայր օրենքին լակմուսի թուղթ է. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ՏաջիկստանումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում:Ավելին16:0811.10.24 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 18 մարդԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:Ավելին16:0011.10.24 -
ԱշխարհՀուժկու փոթորիկը 100 միլիարդ դոլարի վնաս է տվել ԱՄՆ-ինՖլորիդայում մոլեգնած «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի: Նահանգում բազմաթիվ տներ են ավերվել, ծառեր տապալվել, շուրջ 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից: Տեղի իշխանության հաշվարկով՝ «Միլթոն»-ի հետևանքները վերացնելու համար կարող են շաբաթներ՝ նույնիսկ ամիսներ պետք լինել։ Վնասն ապահովագրական ընկերությունների համար կարող է հասնել 100 միլիարդ դոլարի:Ավելին15:5611.10.24 -
ՔաղաքականՀԷՑ-ը փորձում են խլե՞լ «Տաշիր գրուպից». News.amNews.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականը նույնպես առնչություն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված զարգացումների և դրան հաջորդած էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների պաշտոնանկությունների հետ:Ավելին15:3711.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Մեծ ու փոքր ստվերներ. Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ խոսել է սրբազան շարժման մասինՀայլուր 15։30 Մեծ ու փոքր ստվերներ. Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ խոսել է սրբազան շարժման մասինԱվելին15:3011.10.24 -
ՔաղաքականՀայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումըՀայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը:Ավելին15:2311.10.24 -
ՀասարակականՀայտնի է դարձել 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրըՕսլոյում գտնվող Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։ Մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը, որը միավորում է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից փրկվածներին, հայտնում է Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությունը։Ավելին15:1711.10.24 -
ՔաղաքականԲագրատ սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի․ Ռոբերտ ՔոչարյանԻսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վերջին օրերին շատ են քննարկում՝ քաղաքականությունից դուրս գալու հարցը, պատրաստվո՞ւմ է արդյոք նա դիմել այդ քայլին։Ավելին15:0611.10.24 -
ՀասարակականԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել էԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ավելին14:5711.10.24 -
ՔաղաքականԵս նման բաներից չեմ վախենում. Ռոբերտ Քոչարյանը՝ կալանքի մասին հարցին ի պատասխանԴուք ներկա եք եղել նիստին և կարծում եմ՝ տեսնում եք, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդի ժանրից է և որևէ կապ չունի իրավաբանության հետ։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը :Ավելին14:5311.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը չէ, որ ինձ քաղաքականություն է բերել, առանց նրա էլ կհաղթեի քաղաքապետի ընտրությունում. ՄարությանԿա՛մ պետք է Փաշինյանը չասեր Արցախը Հայաստան է և վերջ, կա՛մ պետք է մինչև վերջ գնար, այս մասին Factor.tv-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:Ավելին14:5011.10.24 -
ՏարածաշրջանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը հեղափոխության թափանցիկության մասին օրենք է. ԿոբախիձեՎրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն, ըստ էության, օրենք է հեղափոխության թափանցիկության մասին, որ երկրում ցանկանում էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։Ավելին14:4511.10.24 -
ՔաղաքականԱԺ նախագահն ընդունել է Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումը««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:Ավելին14:3611.10.24 -
ՄիջազգայինՌուսները հրթիռակոծել են Օդեսայի շրջանը. զոհերի մասին է հայտնում ՈւկրաինանԹեժ է ռուս-ուկրաինական ճակատում: Ռուսական կողմը գիշերը հրթիռակոծել է Օդեսայի շրջանը: Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը 4 զոհի մասին է հայտնել: Հոկտեմբերի սկզբից են ռուս զինվորականներն ամենօյա ռեժիմով թիրախավորում նավահանգստային Օդեսան: Զելենսկիի բանակն էլ ակտիվ է եղել Խարկովի ուղղությամբ: Ռուսական Մի-8 ուղղաթիռ է խոցվել՝ ըստ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի:Ավելին14:3011.10.24 -
ՔաղաքականՀՀ նախագահը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան:Ավելին14:2711.10.24 -
ԻրավականՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:Ավելին14:2311.10.24 -
ՀասարակականԵՄ դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են տրամադրել. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները եղել են ՄարտունիումՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ պետդեպի պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։Ավելին14:1811.10.24 -
ՔաղաքականՀայաստանի, Ռուսաստանի, Իրանի նախագահները՝ Թուրքմենստանում. քննարկում են նոր աշխարհակարգի ձևավորումըՀայաստանի ու Ռուսաստանի նախագահները՝ ևս մոտ մեկ տասնյակ պետությունների ղեկավարներ Թուրքմենստանում մասնակցում են «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմք» անունով համաժողովին։ Աշխաբադի համաժողովը նվիրված է թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին։ Կուլիսներում կարևոր բանակցություններ են ծրագրված: Սպասվում է, որ Ռուսաստանի և Իրանի նորընտիր նախագահի առաջին հանդիպումը կկայանա: Փեզեշքիանը ևս Թուրքմենստանում է: Համաժողովին արդեն ելույթ է ունեցել Պուտինը: Նրա հիմնական շեշտադրումն է եղել նոր աշխարհակարգի ձևավորվումը, որն արտացոլելու է ամբողջ մոլորակի բազմազանությունը:Ավելին14:0711.10.24 -
ԻրավականԱվարտվել է 22-ամյա բնակչի կողմից Նոր Նորքի վարչական շենքի մոտ զենքով խուլիգանության նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:45-ից մինչև 22:55-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ գնալով զինվորական խանութ, գնել է «Gamo», «Quarta», «Borner» ապրանքանիշերի՝ ատրճանակի համար նախատեսված 3 հատ գազի բալոն։ Ապա իր՝ «Նիսսան Սենթրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Գայի պողոտա 19 և 17 հասցեների հարակից հատված:Ավելին13:5911.10.24