Լրահոս

2024-10-15
  • Իրավական
    Սպանություն, կողոպուտ, թմրանյութեր. ինչո՞ւ է ՆԳՆ-ն ամպոտ ոտքերով պատկերացնում ոստիկաններին
    Հայաստանում 47 ոստիկան է աշխատանքից ազատվել թմրանյութեր օգտագործելու համար: Մտահոգիչ վիճակագրությունը խորհրդարանում հանցագործության մասին լսումների ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարը: Ինչո՞ւ են Հայաստանում ավելացել հանցագործությունները:
    19:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացառիկ տեսանյութ․ վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։ Ոստիկանները այնուհետեև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։
    19:22
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է. կա տուժած
    Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։
    19:15
    15.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ռազբորկաներ՝ խորհրդարանում. Արգիշտի Քյարամյան VS Հովիկ Աղազարյան
    Ռազբորկաներ՝ խորհրդարանում. Արգիշտի Քյարամյան VS Հովիկ Աղազարյան
    19:10
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին կարող է նվաճել այնպիսի մրցանակ, որը դեռ չունի՝ ի տարբերություն Ռոնալդուի
    «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է «Golden Foot» մրցանակի տասը հավակնորդների ցուցակում։ Սա մրցանակ է, որը 2003 թվականից շնորհվում է 28 տարեկանից բարձր տարիքային խմբի իրենց լավագույնս դրսևորած խաղացողներին։ Կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղացողը կարիերայի ընթացքում կարող եք միայն մեկ անգամ արժանանալ «Golden Foot» մրցանակին: Կրիշտիանու Ռոնալդուին դա հաջողվել է անել 2020 թվականին, երբ նա խաղում էր իտալական «Յուվենտուսում»: 2024 թվականին առաջադրված թեկնածուներնի թվում են Լիոնել Մեսսին, Հարի Քեյնը, Նեյմարը, Կևին դե Բրույնեն, Վիրջիլ վան Դեյկը, Թոմաս Մյուլերը, Կարիմ Բենզեման, Լաուտարո Մարտինեսը, Անտուան ​​Գրիզմանը և Մարկո Վերատին, փոխանցում է Armsport-ը։
    19:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 14։00-16։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
    18:45
    15.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ալիևին ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանը Մոսկվայում. խաղաղության գործընթացը՝ փակուղում
    Հայլուր 18։30 Ալիևին ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանը Մոսկվայում. խաղաղության գործընթացը՝ փակուղում
    18:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Քյարամյանին հանեցին Աղազարյանի կողքից
    Հիշեցնենք, որ խորհրդարանի ամբիոնից ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթի ընթացքում դահլիճից ռեպլիկներ բաց թողեցին իշխանական թևից։
    18:20
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան
    Ես ուզում եմ երկու դեպքերի զուգահեռներ անցկացնել. մի դեպքով, երբ որ ինձ մեղադրանք է առաջադրվում, երկու օրվա մեջ ամեն ինչ անում են՝ ձերբակալություն, կալանքի որոշումներ, որպես մեղադրյալ եմ ներգրավվում, դե դատարանն էլ, բնականաբար, կայացնում է համապատասխան որոշում: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Մյուս դեպքից, որն էլի հարուցվել է խոշտանգման դեպքի հետ կապված, որով ես տուժող եմ ճանաչվել, արդեն անցել է 13 ամիս՝ ոչինչ չկա: Իմիջիայլոց, այդ զուգահեռների մեջ, առաջին դեպքում, որով ինձ մեղադրում են կա ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունք, որը նույնիսկ իր ծառայակիցների կողմից չի հաստատվում, չի ապացուցվում տեսանյութերով և ոչ էլ դատաբժշկի եզրակացությամբ: Մյուս դեպքով մենք ունենք ճիշտ հակառակը՝ և՛ տեսանյութերն են պարզ ցույց տալիս, թե ինչ է եղել, և՛ դատաբժշկի եզրակացությունը իմ վնասվածքների մասով, և վկաների կողմից ցուցմունքները: Կա, նույնիսկ, ԱՄՆ պետդեպի ղեկույցը այս մասով, որտեղ ստույգ իմ անունով նշվում է, թե ինչպես են ոստիկանները մեքենայի մեջ ինձ հարվածներ հասցնում: Այս երկու գործի կոնտեքստում մենք տեսանք համակարգված աշխատանք ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների՝ գործ սարքելու, գործ կարելու, այնինչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա, նման բաներ չի արվում»: Դա, մեղմ ասած, ժպիտ ու ծիծաղ է առաջացնում»,- նշեց նա: Մանրամասն՝ տեսանյութում:
    18:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ՔԿ նախագահի միջև թեժ վեճ սկսվեց. բարձրախոսներն անջատվեցին
    Խորհրդարանի ամբիոնից ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթի ընթացքում դահլիճից ռեպլիկներ բաց թողեցին իշխանական թևից։ Արգիշտի Քյարամյանը ասաց․ «Բան ասեցի՞ք․․․ Այ էդ սև շորերով պատգամավորը․․․ ձեր մասին է, կողքերը մի նայեք»։ Ամբիոնին մոտեցած ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ՔԿ նախագահի պահվածքն անթույլատրելի է։ Քյարամյանն արձագանքեց․ «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել․ եթե եղել է էդպիսին, ուրեմն ես շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։ Նիստը վարող Անդրանիկ Քոչարանը «սաստեց»․ «Դուք ԱԺ-ում եք ու տղայական խոսակցության տեղը չէ»։ «Հանկարծ չորակեք իմ խոսակցությունը,- ասաց Քյարամյանը ու ավելացրեց,- Տղայականը ազդարարման համակարգին գործ տալ ասելն ա»։ Այնուհետև Քյարամյանն ասաց, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով մեքենաները վերադարձնելու համար։ «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանվորչությունից, բա ո՞նց կբացատրեք էդ հարցը»։ Մանրամասն՝ տեսանյութում։
    18:03
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հինգ տարում բացահայտվել է պետական դավաճանության 28 դեպք. ԱԱԾ տնօրեն
    2019–2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019–2024թթ հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում: Նա նշեց, որ նշված ժամանակահատվածում ԱԱԾ–ի կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում: «Բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև լրտեսության 2 դեպք, կազմակերպված հանցավոր խմբավորումների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ՝ 77 հանցագործություն, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի ու առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված 170 հանցագործություն, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության 295 հանցագործություն»,–ասաց Աբազյանը: Միաժամանակ 2019–2024թթ ընթացում ԱԱԾ–ի կողմից ՀՀ իրավապահ այլ մարմիններին են փոխանցվել ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ շուրջ 8000 տեղեկություններ, որի հիման վրա քննչական մարմինների կողմից նախաձեռնվել է 2350 քրեական վարույթ: ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ միայն 2024–ին կանխվել է շուրջ 2 մլն կիբերհարձակման փորձ:
    18:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում. Արա Զոհրաբյան
    Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ «Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԱՍԱԳԻՐՔ), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԱՍԱԳԻՐՔ): Նախարարը տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ Սկանդալային դասագիրքը: Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան: ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է: Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը: Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ: Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում, մեկ այլ դատավորի մոտ է քննվում Սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»,-նշել է նա:
    17:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։ Մասնավորապես՝ - հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, - հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ վիճակում, - հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ առանձնացված պահման տարածքով: Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    17:35
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա
    Iran Air ընկերությունը՝ Իրանի միակ ավիափոխադրողը, որը կարող էր թռչել դեպի Եվրամիության երկրներ, ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով դադարեցնում է թռիչքները եվրոպական ուղղությամբ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։ «Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, եղել է Iran Air-ը, իսկ հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, այսուհետ իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա», - ասել է նա:
    17:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել էր առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ հուլիսի 29–ին Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։ Նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել էին կրակոցներ: Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: 2024 թվականի օգոստոսի 30-ին հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել էր: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2024 թ․ հոկտեմբերի 9-ին, հետախուզվող երկրորդ անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և վերցվել արգելանքի: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    17:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան
    Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով. այս մասին, trthaber.com-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նկատի ունենալով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.): «Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է նա: «3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:
    17:08
    15.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Աղետաբեր ցիկլոն է մտնելու Հայաստան. գետերը կարող են նորից վարարել
    Լոռիի և Տավուշի աղետներից աչք չբացած՝ Հայաստանին նոր աղետ կարող է սպառնալ: Արևմուտքից ցիկլոն է ներթափանցելու հանրապետություն, որը կարող է գետերի վարարման պատճառ դառնալ, զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
    17:04
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
    17:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի հանդիպմանը. ԱԳՆ
    ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի 3+3» հարթակի հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հաստատում եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
    16:50
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կնոջ մահվան պատճառ դարձած պլաստիկ վիրաբույժն այս պահին վիրահատություններ չի կատարում, ՔԿ-ում էլ սպասում են փորձաքննության արդյունքներին
    56-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած վիրահատությունն իրականացրած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանն այս պահին միջամտություններ չի իրականացնում։ Արթկոսմեդ էսթետիկ վիրաբուժական կենտրոնից հրաժարվում են այս թեմայով խոսել ու այլ հարցերի պատասխանել։
    16:45
    15.10.24
    Ավելին