Լրահոս

2024-10-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու․ Օսկանյան
    Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մի ելույթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, և միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։ Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի և, իր իսկ ձևակերպմամբ, «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։ Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։ Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։ Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո, տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես այո, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։ Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերություն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։ Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։ Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։ Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի և ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն է։ Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։ Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»,-գրել է Օսկանյանը:
    11:03
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա
    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա։ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն, նա հոկտեմբերի 17-19-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Ա.Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Մուրադյանը։
    10:56
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ վարչապետի կնոջը չեն հարցաքննել․ «Ժողովուրդ»
    Մենք հայտնել էինք, որ միակ մեղադրյալը 67 տարեկան պապիկ, ԱԺԲ անդամ Տիգրան Դերմոյանն է: Նա շարունակում է մնալ միակ մեղադրյալը, ու գործը գնում է դատարան, տեսնենք, թե ինչ կլինի այնտեղ:
    10:48
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վարչականի ղեկավարն է ժամանել, Վարդենիսի փրկարարական ջոկատից են ժամանել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս և չկա երաշխիք, որ գայլերը նորից գյուղ չեն գա, քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ գայլը եթե որսի տեղը իմացավ, ու կիսատ բան թողեց , հետևից էլի կգա:
    10:45
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    10:30
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
    Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Թամարա Ուիթթեսին: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին։ Կարևորվել են մասնավորապես պառլամենտարիզմի զարգացման, երիտասարդների մասնակցության և քաղաքացիական հասարակության աջակցության, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Դեսպանը ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները և ՀՀ հանձնառությունն այն ավարտին հասցնելու վերաբերյալ։
    10:15
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ․ «Փաստ»
    «Հասկանալի է, որ այդ մարտերը կարող են ընթանալ Սյունիքում»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ի դեմ գործում են սինխրոն. Անկարան հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ բավարարվեն Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով, որը Թուրքիայի համար պանթուրանական լոգիստիկա է և պլացդարմ դեպի թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝ Թուրան։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, ապա, ըստ ալիքի, նրանք պատրաստ են բավարարել Ալիևի բոլոր պահանջները, սակայն անգամ այդ պարագայում Ալիևը չի կնքելու խաղաղության պայմանագիր։ «Բաքուն ցանկանում է Հայաստանը ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ առումներով վերածել «failed state»-ի։ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, որ հայոց բանակը պետք է կրճատվի. Բաքուն մեղադրում է Արևմուտքին, հատկապես Ֆրանսիային, ինչպես նաև Հնդկաստանին՝ ՀՀ-ին վերազինելու համար։
    09:56
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ»
    Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ և անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։
    09:53
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են․ «Հրապարակ»
    ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։
    09:50
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության Ջրվեժի նոր կենտրոնակայան (տեսանյութ)
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության Ջրվեժի նոր կենտրոնակայան: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:
    09:45
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանն այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել․ «Հրապարակ»
    ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետև մտածելու բան ունեն։
    09:42
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ներղություն խնդրել ԱԺ ամբիոնից․ «Ժողովուրդ»
    Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ:
    09:39
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը քննարկման օրը նախապես զգուշացրել է կառավարության բոլոր անդամներին, ուժային բոլոր կառույցների ղեկավարներին, թե ընդդիմությունը կփորձի սադրել, անգամ շշեր նետել ձեր ուղղությամբ, սակայն չպետք է տրվել պրովոկացիաներին: Ասել է թե՝ Անդրանիկ Քոչարյանը տրամադրել է ուժային կառույցներին խորհրդարանական ընդդիմության դեմ, բայց ինքը իր թիմակիցներով լրջորեն պատրաստվել` ընդդեմ ուժայինների:
    09:34
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի:
    09:20
    17.10.24
    Ավելին
2024-10-16