Լրահոս
2024-10-17
-
ՄիջազգայինՌուսական կամիկաձեները նորից գրոհել են ՈւկրաինանԱվելի քան 50 ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարք է հարձակվել ուկրաինական քաղաքների վրա: Երեկ երեկոյան էլ Կիևը հայտարարել էր 136 թռչող սարքի գրոհի մասին: Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրոնային հարվածների հետևանքով քաղաքացիական օբյեկտներ են տուժել:Ավելին14:4017.10.24 -
ԻրավականՊարեկային ծառայության գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրելՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի և դասակի հրամանատարները պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել. դատախազը գործն ուղարկել է դատարան: «2023 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել: Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին, պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել: Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից: Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել: Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները: 2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: 2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է: 2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:3017.10.24 -
ՔաղաքականՊապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից, և ներկայումս մշակվում են քայլեր, որոնք հնարավորություն կստեղծեն որոշակի չափով մեղմելու կարկուտից տուժածների ֆինանսական կորուստները և շարունակելու գյուղատնտեսական գործունեությունը։Ավելին14:1517.10.24 -
ՔաղաքականԴպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահայտվեն․ Անդրեասյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասինԴպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահայտվեն, սակայն պետք է հաշվի առնել, թե անհրաժեշտ գործողություններն ինչպես իրականացնել երեխաների միջավայրում: Լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին: Նա հիշեցրեց, որ այդ դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ ստանալու որոշակի տեղեկություն, քանի որ ահազանգներ են ստացել, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքի և հատուկ շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում են իրավապահների արձագանքին, որ հասկանան ամբողջական տեղեկատվությունը: Անդրեասյանը խոսել է նաև իրավապահ մարմինների գործընկերների հետ, առաջարկել միասին հասկանալ ընթացակարգերը և իրենց անհրաժեշտ խորհրդատվությունը տալ, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ: «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործել, որովհետև այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է: Եվ մենք պետք է ինքներս ամեն կերպ աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն: Իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են և մնում չլսված»,-ասաց նա: Նախարարությունն, ըստ նրա, առանձնահատուկ կարևորում է, որ նմանատիպ բոլոր իրավիճակները կանխարգելվեն, իսկ եթե կան, ապա բացահայտվեն, օրենքի շրջանակում մինչև վերջ անհրաժեշտ քայլերն արվեն: «Բայց սա չի նշանակում, որ երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնենք, թե ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ որևէ գործողություն»,-նշեց Ժաննա Անդրեասյանը: Ավելի վաղ արած հայտարարությամբ ԿԳՄՍ-ն մտահոգիչ էր համարել երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորել համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը): Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։Ավելին14:0017.10.24 -
ՀասարակականՃամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ-ի հորդորըՆԳՆ-ն հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես: «Հարգելի՛ քաղաքացիներ, Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների: Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։ Հիշեցնում ենք, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։ Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։ Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար, և մատուցվում են արագացված ծառայություններ՝ 1 աշխատանքային օր՝ 20 000 դրամ (հասանելի է Երևանում). 3 աշխատանքային օր՝ 10 000 դրամ. Անձնագրի կորստյան դեպքում՝ 1 աշխատանքային օր՝ 60 000 դրամ. 3 աշխատանքային օր՝ 50 000 դրամ. 5 աշխատանքային օր՝ 40 000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:5417.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:Ավելին13:4517.10.24 -
ԻրավականՍպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել էՀոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Սերոբ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև մարմնական վնասվածք է պատճառել նրա 37-ամյա եղբորը: Ոստիկանության Արարատի բաժնի, մարզային վարչության և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդը ժամը 2.35-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հանցագործության գործիքը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին13:3017.10.24 -
ՄիջազգայինԲրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարների նիստըԲրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման օրակարգում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, մրցակցությունը, միգրացիան և արտաքին քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։ ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա և կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը»։ Բորելը նաև հայտնել է, որ բացի Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից, Խորհուրդը նաև կքննարկի Վրաստանում և Վենեսուելայում տիրող իրադրությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նիստին է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, վերահաստատել է ԵՄ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային և շեշտել, որ Ուկրաինային անհապաղ կերպով զենքեր են անհրաժեշտ։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի «ապագան Եվրամիության ներսում է»՝ հավելելով, որ այդ ուղղությամբ երկու կողմերն էլ առաջընթաց են գրանցել։ Զելենսկին իր հերթին հայտնել է, որ ցանկանում է իր «հաղթանակի ծրագիրը» ներկայացնել Ուկրաինային աջակցություն ցուցաբերած բոլոր երկրների ղեկավարներին։ Նա նաև շեշտել է հնարավորինս շուտ ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի կարիքների համար ուղղելու կարևորությունը։ ԵՄ խորհրդի նիստից առաջ հոկտեմբերի 16-ին կայացել է Եվրամիության երկրների և Պարսից ծոցի երկրների ղեկավարների ԵՄ-Պարսից ծոցի երկրներ համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը։Ավելին13:1517.10.24 -
Արտաքին քաղաքականություն«Ադրբեջանի տարածք» է անվանել Զախարովան Արցախը՝շեշտելով, որ հայերին վերադարձի հնարավորություն տրվել էԱրցախցիների «վերադարձի հնարավորություն կար և կա»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան ակնարկել է, որ իրենք ադրբեջանական կողմի հետ այդ հարցով քննարկումներ ունեցել են, սակայն պաշտոնական Երևանը ոչինչ չի անում:Ավելին13:0517.10.24 -
ՄշակույթՎարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի, Fundacja Polsko-Ormiańska լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն գործելու է մինչև 2025 թ. հունվարի 12-ը:Ավելին13:0017.10.24 -
ՔաղաքականՊարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մյուսը՝ ականջին օղ կախելու. Փաշինյան«Համոզված եմ, որ աղքատության ուսումնասիրության դեպքում նվազագույնը 80 %-ի մոտ մենք կհանգենք եզրակացության, որ անկյունաքարային պրոբլեմներից մեկը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է»,-կառավարության նսիտում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ժողովրդագրույթն համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ «Նույն արտագաղթ երևույթը, որը 3-րդ հանրապետության ամենամեծ հիմնահարցն է, ինչքան էլ զավեշտալի թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ։ Ժողովրդագրության մասին ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի մասի առաջնային խնդիրն այն է, թե ինչպես անել,որ իր տղան չգնա բանակ»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այդ երևութն ազդում է նույնիսկ ընտանիքի պլանավորման վրա։ «Ընտանիքը պլանավորելիս մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալ ապահովելը մի խնդիր է, 4 տղայի բանակ չգնալն ապահովելն լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց Փաշինյանը։ Հայտարարելով, որ բարեկեցության մեջ մտնում է մարդու ազատությունը՝ Փաշինյանը բացատրեց, որ արտասահմանում հյուրանոցում մատուցողների է հանդիպել, որոնք Հայաստանից են արտագաղթել և հետաքրքրվել է, թե Հայաստանում չի՞ եղել մատուցողի աշխատանք,որ արտագաղթել են։ «Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մյուսը՝ ականջին օղ կախելու, մեկն արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ և սրանից բխող այլ հետևանքների»,- հայտարարեց Փաշինյանը։Ավելին12:5417.10.24 -
ՍպորտԱրամ Հակոբյանը միանձնյա առաջատար էԳրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Արամը 5 հնարավորից ունի 5 միավոր: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:Ավելին12:4517.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսական բանակի հարվածներն ուժգնանում են. Ուկրաինան դիտորդներ է խնդրումՀայլուր 12։30 Ռուսական բանակի հարվածներն ուժգնանում են. Ուկրաինան դիտորդներ է խնդրումԱվելին12:3017.10.24 -
ՀասարակականԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված աջակցության ծրագրից օգտվելու համարԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով։ Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը՝ ստորև․ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ։ ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։ ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։ ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։ ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։ ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։ ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։ Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։ ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․ անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն), *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է։ Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։Ավելին12:1517.10.24 -
ՔաղաքականԳրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության հնարավորություններըԳերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել եմ Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: «Հանդիպմանը կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ընդգծել ու առանձնակի գնահատել եմ գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից: Քննարկվել են նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները:Ավելին12:0017.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.10.2024Մամուլի տեսություն 17.10.2024Ավելին11:5017.10.24 -
ՀայաստանԽորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ. ՈւղիղԱԺ-ում տեղի են ունենում լսումներ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Կազմակերպել է «Հայաստան» խմբակցությունը, որը և նախագծի հեղինակն է։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։Ավելին11:4917.10.24 -
ԻրավականՄանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած դանակահարության դեպքիցՀոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ: Ժամը 14.51-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Էջմիածին» բժշկական կենտրոնից. «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։ «Պարզվել է, որ դեպքի օրը՝ առավոտյան, Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը «Մերսեդես» մակնիշի մեքենայով ուղևորվել է Երևան քաղաք` աշխատանքի։ Որպեսզի ճանապարհածախսը տնտեսի` վերցրել է պատահական երեք քաղաքացիների, որպեսզի տեղափոխի Երևան։ Հասել են Արգավանդ գյուղի վարչական տարածք, որտեղ ուղևորներից մեկի՝ Հրանտ Մնացականյանի և վարորդի միջև ուղեվարձի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևանի ուղղությամբ գտնվող կամուրջի մայթին։ Շարունակվող վիճաբանության ընթացքում Հրանտ Մնացականյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել և վնասվածքներ պատճառել վարորդին, իսկ վարորդը իր մոտ գտնվող դանակով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Հրանտ Մնացականյանին, որը րոպեներ անց մահացել է։ Դեպքի վայրից վարորդն իր «Մերսեդեսով» ուղևորվել է մոտակայքում գտնվող բենզալցակայաններից մեկը, որտեղ նաև աշխատում է որպես լիցքավորող, և վիրակապելով թևը՝ նույն ավտոմեքնայով ուղևորվել է «Էջմիածին» ԲԿ՝ բուժօգնության» – նշեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը։ Պարզվեց նաև, որ Հրանտ Մնացականյանն օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով: Դեպքի բոլոր հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին11:4517.10.24 -
ՄիջազգայինՍիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվածից 2 մարդ է վիրավորվելՎաղ առավոտյան իսրայելական ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքին, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, պատճառվել է նյութական վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ թիրախավորելով Լաթաքիայի հարավ-արևելյան մուտքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը։ Իր հերթին, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածը հասցվել է Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստին։ Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիային հարված հասցնելու մասին ոչինչ չի հաղորդել։Ավելին11:3017.10.24 -
ՏնտեսականԷլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան սպառվել էՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան սպառվել է։ «Նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց են թողնվել 600 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ: Հիշեցնենք, որ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած»,- հայտնում են ՊԵԿ-ից:Ավելին11:1517.10.24