Լրահոս

2024-10-18
2024-10-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում կինն ամուսնու դին հայտնաբերել է տնամերձ այգում
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Մուրացան փողոցի տներից մեկին հարակից հողամասի տնամերձ այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 43-ամյա Գեղամ Ա.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն կամ հոսանքահարում) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    23:45
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է չշահագործվող խանութի պատին։ Շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
    23:30
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վարել է Փաշինյանը
    Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՔՊ նախաձեռնող խմբի նիստից տեսանյութ է հրապարակել, որին կից՝ գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում շարունակեցինք ՇՄ նախարարի զեկույցի քննարկումը»։
    23:18
    17.10.24
    Ավելին
  • Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ
    Հոկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի մոտ 70-ամյա տղամարդը անչափահաս աղջկա է համբուրել և ձեռքով հպվել վերջինիս՝ իրականացնելով սեռական ոտնձգություն, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Հասնելով Արարատյան զանգված՝ շենքերից մեկի բակում քաղաքացիները մատնացույց են արել մի տղամարդու, ով սեռական բնույթի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ: Ոստիկանները պարզել են, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 9-ամյա աղջնակ , իսկ նշված տղամարդը՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մ. Խ․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուրադ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
    22:35
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում․ Հաջիև
    Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում: Այս մասին Newsweek-ում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։ Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»»,- գրել է Հաջիևը՝ կրկին պնդելով, որ «Հայաստանի Մայր օրենքն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում»։
    22:11
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել այնտեղ բնակություն հաստատած արցախցիների հետ
    Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է այցեր կատարել Հայաստանի տարբեր մարզեր՝ արցախահայության հետ հանդիպումներ ունենալու նպատակով։Հայտնում են ՀԱԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում: Ինչպես տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից, Վրթանես Սրբազանն ու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-16-ը այցելել են Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր։ Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ թեմերի հովանու տակ գտնվող կառույցներում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի բռնատեղահանումից հետո վերոնշյալ մարզերում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Այցեր են կատարվել Կապան, Գորիս, Սիսիան ու Եղեգնաձոր քաղաքներ։ «Կարևոր ենք համարում արձանագրել, որ հիշյալ թեմերի առաջնորդներն ու քահանաները լիարժեք տիրապետում էին իրենց հոգևոր խնամքի ներքո գտնվող բնակավայրերում հաստատված արցախցիների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկատվությանը։ Մեր գոհունակությունն ու երախտագիտությունն ենք հայտնում թեմական առաջնորդներին՝ տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ հոգևոր խնամք տածելու, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար»,- նշված է Արցխի թեմի հաղորդագրությունում։
    21:07
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա տղամարդուն, ապա հարձակվել վերջինիս եղբոր վրա․ ՔԿ
    Բացահայտվել է Արարատի մարզի 34–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2024 թ․ հոկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել` Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրի 34-ամյա բնակչի սպանության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46-ամյա բնակիչը, նույն օրը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34-ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի Թումանյան փողոցում գտնվող տան բակ։ Գտնելով ալկոհոլի ազդեցության տակ, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 46-ամյա տղամարդը մոտեցել է նրան և նախապես իր հետ վերցրած դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսական կարևոր օրգանների՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տուժողի եղբայրը, նկատելով 46-ամյա տղամարդու հանցավոր գործողությունները, վազելով մոտեցել է նրան, որից հետո վերջինս, ապօրինաբար նաև 34-ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 46-ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի, որից հետո 46–ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46–ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 46–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:38
    17.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ուկրաինայի միջուկային սպառնալիքը՝ Ռուսաստանին. միջուկային զե՞նք է ստեղծում Կիևը
    Հայլուր 20։30 Ուկրաինայի միջուկային սպառնալիքը՝ Ռուսաստանին. միջուկային զե՞նք է ստեղծում Կիևը
    20:30
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. մեդիափորձագետը զգուշացնում է
    Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է խաբեության մասին․ «Էն որ զանգում են, հիստերիկ լացում, թե բա մամա/տատի, վթարի մեջ են ընկել, շտապ փող ա պետք։ Դա արդեն հայերեն են սկսել անել։ Զգույշ եղեք։ Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը։
    19:15
    17.10.24
    Ավելին
  • Արցախ
    Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված
    «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. 2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։ Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ պատմական փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում․ «Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին»․ https://monumentwatch.org/hy/monument/շուշիի-սբ․-ամենափրկիչ-ղազանչեցոց-եկե/ ՈՒղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։ Եկեղեցու վրա անօրինական հարվածի վերաբերյալ մանրամասն կարող եք կարդալ հիշյալ Ա․ Տիգրանյանի «Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն․ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից» հոդվածում https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/09/09-Մշակույթ-2022-2.pdf։ Եվ փաստորեն, հարվածից ուղիղ 4 տարի անց, Ադրբեջանը ներկայացրեց եկեղեցու պղծման, այլափոխման հերթական գործողության արդյունքները։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։ Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հիշյալ 3 հոդվածներում․ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, 15 մայիս, 2021, https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/, Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-շուշիի-ղազան/, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-ղազանչեցոց-սուրբ-ամենափրկիչ-տ/։ Մեր արձագանքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղոցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։ Բացի այդ, 2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևում https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-EN.asp?fileid=21784&lang=en խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է հայտնում, որ մշակույթի, ինքնության և «ուրիշի» կանխամտածված ոչնչացումը դարձել է արդի հակամարտությունների առանցքային բաղադրիչը։ Եվրախորհրդարանը հորդորում է պետություններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը (կետ 4.4.6)։ 2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»։
    19:00
    17.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա
    Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ 3+3 ձևաչափով հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    18:45
    17.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ադրբեջանական հարձակման վտանգ՝ աթոռն իրար գլխի հագցնելու ժամին. գլխավորը՝ օրվա աղմուկից
    Հայլուր 18։30 Ադրբեջանական հարձակման վտանգ՝ աթոռն իրար գլխի հագցնելու ժամին. գլխավորը՝ օրվա աղմուկից
    18:30
    17.10.24
    Ավելին
  • Հասարակական
    ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթակցությունը․ Վեհափառը՝ Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներին
    Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. հունվարի 18-25-ը կայանալիք ամենամյա քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթը նվիրվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի։ Հայր Գարեգինը տեղեկություններ փոխանցեց Վատիկանի և ԵՀԽ-ի միջազգային և Մայր Աթոռի տեղական կազմակերպչական հանձնախմբերի կողմից աղոթքի շաբաթվա նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։ Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հանձախմբի անդամներին, կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես հայ ժողովրդի և Հայաստանի համար այս ծանր ու դժվարին օրերին։ Հայոց Հայրապետը նշեց, որ հայորդիները, հավատքով ներշնչված և աղոթքի զորությանն ապավինած, մշտապես կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններն ու մարտահրավերները։ Այս առիթով Նորին Սրբությունը կարևոր նկատեց քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթվա նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ աղոթքով հայցված երկնապարգև շնորհներով առավել կզորանան հավատքը, հույսն ու սերն ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ դժվարությունների ու փորձությունների մեջ գտնվող ողջ մարդկության կյանքում։ Հանդիպմանը հանձնախմբի անդամներն ընդգծեցին, որ իրենց այցը Հայաստան դարձավ յուրօրինակ ուխտագնացություն, որի ընթացքում առիթ ունեցան ի մոտո ծանոթանալու հայ քրիստոնեական պատմական սրբավայրերին, հայ ժողովրդի պատմությանը, այլև երկրում առկա իրավիճակին և արցախահայերի դժվարին կացությանը։ Վերջում Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներն իրենց երախատգիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին, ըստ ամենայնի, աջակցության համար։
    18:15
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ տուժածներ կան
    Հոկտեմբերի 17-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1991 թ․), Տ․ Պ․-ն (ծնված 1989 թ․) և Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Կ․ Ա․-ին (ծնված 1962 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    18:00
    17.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Նոր սկանդալ՝ խորհրդարանում. քաշքշել են լսումների մասնակցին, ԱԺ շենքից դուրս հանել
    Հայլուր 15։30 Նոր սկանդալ՝ խորհրդարանում. քաշքշել են լսումների մասնակցին, ԱԺ շենքից դուրս հանել
    15:30
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019 թվականներին. Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ Տեղեկացվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են աշխարհի 180 երկրներում, ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ամեն օր ընկերությանն է միանում 15.000 նոր օգտատեր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը կարողացել է Հայաստան ներգրավել շուրջ 35 մլն դոլարի ներդրումներ։ Նշվել է, որ պլատֆորմը հնարավոր է օգտագործել անվճար, սակայն առաջարկվում է վճարովի հավելումներ, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական հոսքերը։ Վաճառքների ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան և այլն։ G2 ընկերության կողմից «Ռենդերֆորեսթը» ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են նաև «Ռենդերֆորեսթ» ընկերության հիմնադրած «Արդի» ակադեմիայի գործունեությունը: Այն կրթական նախաձեռնություն է՝ ուղղված ՀՀ-ում չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական թվային մասնագիտությունների դասավանդմանը: Ակադեմիայում մարքեթինգ, դիզայն և ՏՏ մասնագիտական ուղղություններում ներառված տասնյակից ավելի մասնագիտացումներից բացի, դասավանդվելու են նաև ձեռներեցություն, ալգորիթմական մտածողություն, անգլերեն և այլն: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է ընկերության աշխատակիցների հարցերին: Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ տպավորված է ընկերության գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հավատացած է, որ միջավայրն ամենակարևոր բանն է ցանկացած պրոցեսի համար: «Իհարկե, միջավայրն առաջին հերթին մարդիկ են, բայց նաև ֆիզիկական, քաղաքաշինական միջավայրն է, որ ազդում է մտածողության վրա»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ: «Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն: «Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է: «Իսկ ի՞նչ է աշխատանքը: Աշխատանքը տառապանք, չարչարա՞նք է, թե՞ աշխատանքն, այնուամենայնիվ, հաճույք է, ինքնաարտահայտում է, նաև ազատություն է, ստեղծագործություն է, մի իրավիճակ է, որ մարդ, օրինակ, կարող է երեկոյան քնելուց առաջ մտածել, որպեսզի լույսը շուտ բացվի, որ նորից գնա աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ այս առումով ևս մեկ անգամ ընդգծելով միջավայրի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը վերաբերել են կրթության որակի բարձրացմանը, առկա խնդիրների, դրանց լուծման քայլերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին, արհեստական բանականությանը և այլ թեմաների:
    15:12
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջադեպ ԱԺ-ում՝ Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ (տեսանյութ)
    Միջադեպ ԱԺ-ում՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի մասնակցությամբ, հայտնում է ABC media-ն։
    15:00
    17.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին․ Ասրյանը հանդիպել է Չարլզ Բրաունի հետ
    ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։ Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։ Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
    14:45
    17.10.24
    Ավելին