Լրահոս
2024-10-18
-
ՀասարակականԽոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՆշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։Ավելին18:1518.10.24 -
ՀասարակականՓաշինյանը գյուղացիներին առաջարկեց ճանապարհին ջուր ծախել, բայց ՀԴՄ կտրոնով«Մտածո՞ւմ եք մի թեթև ջուր, սուրճ, թեյ, տենց բաների վաճառք կամաց-կամաց սկսեք իրականացնել, բայց՝ օրինական»,- Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց Փաշինյանը՝ նշելով, որ այդկերպ համայնքը զբոսաշրջիկների համար գրավիչ կդառնա․Ավելին18:0718.10.24 -
ԱրցախԱդրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը«Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Տները գերազանցապես մեկ, որոշները՝ երկհարկ էին, կառուցված տեղական սպիտակ կրաքարով: 19-րդ դարավերջին տնտեսական կյանքի աշխուժացմամբ պայմանավորված բնակավայրը զգալիորեն վերակառուցվում, կառուցապատվում է Շուշիում գործող քաղաքաշինական կանոնավոր սկզբունքներով: Ստեփանակերտ քաղաքի պատմական թաղամասի տները ակնհայտ նմանություն ունեն Շուշիի պատմական տներին: Տների զգալի մասը կառուցվել է հայ բնակիչների կողմից։Ավելին18:0018.10.24 -
Զինված ուժերԱյս տարի բանակում արձանագրվել է 39 զինծառայողի մահ2024 թվականին զինված ուժերում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկման ժամանակ «Մեդիա կենտրոնում» հայտարարեց իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։Ավելին17:5518.10.24 -
ԻրավականՔԿ միջնորդագրի արդյունքում վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվելՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ ելքով ավտոպատահարների կանխարգելման ուղղությամբ։Ավելին17:5118.10.24 -
Քաղաքական«Քաղաքական հրահանգ է». Կառավարությունը չի մասնակցում Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման թեմայով քննարկմանըԱԺ-ում ընթանում է ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկում:Ավելին17:4818.10.24 -
ՔաղաքականՍտամբուլում կայացել է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը«Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:Ավելին17:3318.10.24 -
ՔաղաքականԲայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտության մասինՀարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ և դրանով «վերացնի նախկին հակամարտության նարատիվների և կառույցների մնացորդները»:Ավելին17:2718.10.24 -
ՔաղաքականՍտամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումըՍտամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը, այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:Ավելին17:1418.10.24 -
ՀասարակականԲարի գալուստ ՀՀ. ինչ արգելքներ և սահմանափակումներ կան անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիսՊԵԿ-ը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիներին, թե անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս ինչ արգելքներ ու սահմանափակումներ են գործում։Ավելին17:1018.10.24 -
ՔաղաքականԳարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվեցին«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ:Ավելին17:0118.10.24 -
ՀասարակականՃնշումներ՝ տաքսիստների նկատմամբ. վարորդների ահազանգըԱնհատ տաքսու վարորդները ահազանգում են, թե իրենց արգելում են մտնել «Զվարթնոց» օդակայանի տարածք, ուղևոր վերցնել: Ըստ վարորդների՝ ոստիկանությունը բերման է ենթարկում վարորդներին, ՆԳՆ-ն էլ պարզաբանում է, թե գրեթե երկու տասնյակ վարորդ ձերբակալվել է հասարակական կարգը պահպանող ոստիկանների կողմից:Ավելին16:4518.10.24 -
ՔաղաքականՀՀ-ն ու Թուրքիան պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները. ԱԳ նախարարի ելույթը՝ «3+3» հարթակի հանդիպմանըՈւրախ եմ ընդգծել, որ այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։ Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։Ավելին16:3118.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Միրզոյանն ու Բայրամովը՝ Ստամբուլում. Ադրբեջանն ավելի է կոշտացնում նախապայմանըՀայլուր 15։30 Միրզոյանն ու Բայրամովը՝ Ստամբուլում. Ադրբեջանն ավելի է կոշտացնում նախապայմանըԱվելին15:3018.10.24 -
ՀասարակականՍևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։Ավելին15:1718.10.24 -
ՄիջազգայինԱրյունալի քաոսը վերջ կունենա՞ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո. Սիվարի կյանքի վերջին րոպեներըԹել-Ավիվը հայտնել է՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության մասին: Ըստ իսրայելական կողմի՝ Յահյա Սինվարը սպանվել է ոչ թե հատուկ ջոկատայինների գործողությունների ժամանակ, այլ՝ իսրայելական զորքերի հետ «պատահական բախման ժամանակ» Գազայի հարավում գտնվող Ռաֆահում։ Սինվարի սպանությունը Իսրայելի ամենամեծ հաղթանակ է որակել BBC-ն, Իսրայելի վարչապետն էլ ասել է՝ թեկուզ մեծ է հաղթանակը, պատերազմը դեռ ավարտված չէ:Ավելին15:0018.10.24 -
ԻրավականԶինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են սպան ու ծառայակիցըԻնքնասպանություն է գործել զինծառայող Աղասի Դալլաքյանը, պարզել է Քննչական կոմիտեն: Կիրակի էր ՊՆ-ն հաղորդել, որ առավոտյան հայտնաբերվել է զինվորի մարմինը, վարույթ էր նախաձեռնվել սպանության հատկանիշներով: ՔԿ-ն հայտնում է, որ Աղասիին ինքնասպանության են հասցրել դասակի հրամանատարն ու ծառայակիցներից մեկը: Ըստ կոմիտեի՝ դասակի հրամանատար սպան ու շարքայիններից մեկը կրակային դիրքում նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ «Դրա հետևանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: Լեյտենանտն ու շարքայինը կալանավորվել են:Ավելին14:3518.10.24 -
ՀասարակականԱռաջին ձյունը Հայաստանում. անձրևաջրերի լճակներ՝ մայրաքաղաքումՆախօրեի հորդառատ անձրևները կրկին հեղեղել են Երևանը։ Ֆեյսբուքյան օգտատերերն են կադրերը հրապարակել: Հինգշաբթի ուշ երեկոյան անձրևաջրերը ողողել են Դավիթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղին, վարորդները դժվարությամբ են կարողացել երթևեկել: Հորդառատ անձրևներից հետո անգամ քայլելն է անհնար դարձել մայրաքաղաքի շենքերի բակերում, այնտեղ անձրևաջրերը լճակների են վերածվել: Գիշերը առաջին ձյունն է տեղացել Հայաստանի բարձր լեռնային շրջաններում: Այս կադրերը Արագածոտնի մարզում են նկարահանվել այսօր առավոտյան:Ավելին13:4318.10.24 -
ԻրավականՔԿ. Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է հրամանատարը և համածառայակիցըԻնչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:Ավելին13:2918.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պատերազմն ավելի սարսափելի կդառնա կամ կավարտվի՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետոՀայլուր 12։30 Պատերազմն ավելի սարսափելի կդառնա կամ կավարտվի՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետոԱվելին12:3018.10.24