Լրահոս
2024-10-21
-
ՏարածաշրջանՎրաստանի նախագահը մասնակցել է եվրոպամետ ընդդիմության բազմահազարանոց ցույցինԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանում բազմահազարանոց ցույց է եղել կիրակի: «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթի մասնակիցները դուրս են եկել Թբիլիսիի փողոց՝ վերահաստատելու իրենց աջակցությունը եվրոպական ուղուն։ Վրաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների պաստառներով ու դրոշներով, քաղաքի կենտրոնական փողոցներով ցուցարարները գնացել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ելույթ է ունեցել երթին միացած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Սա անկախ Վրաստանն է, այստեղ ոչ ոք բռնի ուժով չի եկել»,- ասել է Զուրաբիշվիլին, որի ելույթը ընդհատել են՝ հարևան հյուրանոցի պատշգամբից լազերային լույսեր գցելով բեմին։ Վրաստանի կառավարության անդամները հայտարարել են, թե եվրոպական ընտրության համար երթն իրականում ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից։Ավելին13:5521.10.24 -
Հասարակական«Դատավո՞ր, թե՞ ծառա»․ ՍԴ դատավորների լուսանկարները՝ աղբամանների վրաՍահմանադրական դատարանի դատավորների նկարները կրկին հայտնվել են Երևանի տարբեր շինությունների, գովազդային վահանակների, աղբամանների վրա։Ավելին13:5021.10.24 -
ՍպորտԿառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունըՀայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:Ավելին13:3921.10.24 -
ՔաղաքականՊատգամավորները բողոքեցին, որ եռալեզու պայմանագիրը խորհրդարան է ներկայացվել մեկ լեզվովՄենք գիտենք, որ կանոնակարգով նախատեսված է, որ հնարավոր վեճերը, եթե առաջանում են՝ տեքստը, որի հիման վրա պետք է այդ վեճերը լուծվեն, հանդիսանում է ռուսերենը: Հիմա մենք ինչո՞ւ ռուսերենի տեքստը չունենք: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին՝ դիմելով Մհեր Գրիգորյանին, հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:Ավելին13:2521.10.24 -
ՄիջազգայինՄոլդովայի դժվար ընտրությունը. այո-ն հաղթում է ոչ-ին, ընտրություններում առաջատար է եվրոպամետ նախագահըՄոլդովացիների 50.7 տոկոսը կողմ է արտահայտվել Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելուն: Այդ նախաձեռնությանը դեմ է ընտրողների 49.93 տոկոսը: Կիրակի կայացած քվեարկությանը՝ քաղաքացիներին այսպիսի հարց էր տրվել՝ «Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության նպատակով Սահմանադրության մեջ փոփոխություններ անելուն կո՞ղմ եք»: Եվ ահա՝ այս ժամի տվյալով՝ 0.14 տոկոսով հաղթում է «Այո»-ն: Այս արդյունքն արձանագրվել է քվեաթերթիկների 98. 3%-ը հաշվելուց հետո: Ավելի վաղ, տեղական լրատվամիջոցները հայտնում էին աննշան առավելությամբ՝ «Ոչ»-ի հաղթանակի մասին: Հանրաքվեից բացի՝ Մոլդովայում նաև նախագահական ընտրություններ են անցկացվել: Գործող նախագահ եվրոպամետ Մայա Սանդուն՝ 41. 92 % ձայնով առաջատար է քվեարկության առաջին փուլում: Երկրորդ տեղում Սոցիալիստների կուսակցության թեկնածուն է՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26 տոկոսով: Ընտրությունների երկրորդ փուլը նախատեված է նոյեմբերի 3-ին:Ավելին13:1221.10.24 -
ԻրավականՀայաստանի խուլերի միավորման նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. գործը դատարանում էԴատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին13:0521.10.24 -
Զինված ուժերՊՆ պատվիրակությունը նախարարի տեղակալի գլխավորությամբ մասնակցել է «Future Forces Forum 2024»-ինՉեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին12:4921.10.24 -
ՀասարակականՍտվերից խուսափելու համար պետք է օգտվել կամ միասնական տոմսային համակարգից, կամ վճարել 100 դրամանոց մետաղադրամ. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց և հորդորեց քաղաքացիների նոյեմբերի մեկից հասարակական տրանսպորտով երթևեկելիս օգտվել միայն 100 դրամանոց մետաղադրամից կամ միասնական տոմսային համակարգից՝ հասույթների շարունակական աճ ապահովելու և ստվերից հնարավորինս խուսափելու համար:Ավելին12:3821.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Եվրոպական կրքերը թեժանում են Վրաստանում ու Մոլդովայում. կողմնորոշումների կատաղի բախումՀայլուր 12։30 Եվրոպական կրքերը թեժանում են Վրաստանում ու Մոլդովայում. կողմնորոշումների կատաղի բախումԱվելին12:3021.10.24 -
ՄշակույթՓարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:Ավելին12:2021.10.24 -
ԻրավականԴպրոցում մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով․ ՔԿԵրևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․Ավելին12:0721.10.24 -
ՀասարակականՍիլիկյան թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը:Ավելին11:5821.10.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Toyota Corolla»-ն. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԺամը 08:10-ի սահմաններում Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Մալխասյանի վարած «Hyundai Elantra» և Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Բորոզանջյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին11:4421.10.24 -
ՔաղաքականԹքած ունենալու կոշտ արվեստը. 168.amԻշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։Ավելին11:3021.10.24 -
ԻրավականՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովըՄարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։Ավելին11:1421.10.24 -
ՀասարակականՍահմանները պաշտպանողների աշխատավարձերը 180 հազար դրամից դարձրել են 120 հազար դրամ․ Ոսկան ՍարգսյանԱդրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, փոխանակ սահմաների պաշտպանությունը ուժեղացնեն, տագնապի ազդանշանային համակարգեր են տեղադրումԱվելին11:0521.10.24 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունն անուղղակի նաև խոստովանում է, որ իր զիջումների պաշարը սպառվել է․ ԱբրահամյանԲանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ իշխանության վերնախավի մոտեցումները խիստ հակասական են:Ավելին10:5821.10.24 -
ՀասարակականՓրկարարները կորած քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինՀոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին10:4921.10.24 -
ՀասարակականՎարդենիս քաղաքում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Ավելին10:3821.10.24 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության է դիմել մի աշակերտ, ով ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։Ավելին10:2921.10.24