Լրահոս
2024-10-23
-
ՀայլուրՀայլուր 15։30 Աշխարհի պուտինյան կենտրոնը՝ Կազան. վերջին նորությունները BRICS-իցՀայլուր 15։30 Աշխարհի պուտինյան կենտրոնը՝ Կազան. վերջին նորությունները BRICS-իցԱվելին15:3023.10.24 -
ՔաղաքականԲՏԱ նախարարի նախկին տեղակալ Ավետ Պողոսյանն ընտրվեց ՀՌՀ անդամՊողոսյանին կողմ է քվեարկել 66 պատգամավոր:Ավելին15:2423.10.24 -
ՔաղաքականԿուսակցությանը 2,5 մլն-ից ավելի նվեր տվողը հայտնվում է քրեական պատասխանատվության տիրույթում․ Արծվիկ ՄինասյանԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում անդրադարձել է արտակարգ և ռազմական դրության հիմքով ընտրությունները հետաձգելու հարցին։Ավելին15:1123.10.24 -
ՀասարակականՀեռուստատեսային հաղորդիչ ցանցում հոկտեմբերի 24-ին պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կիրականացվեն«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 07։30-08։30-ը, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։Ավելին14:5723.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը հայտնում է «Հըզբոլահի» նոր ղեկավարի սպանության մասինԻսրայելի բանակը հայտարարել է, որ սպանել է «Հեզբոլահ»-ի նոր ղեկավարին՝ Հաշեմ Սաֆի Ադ-Դինին։ Հասան Նասրալլայի մահից հետո նրա զարմիկ՝ Հաշեմն է փոխարինել նրան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նա զոհվել է հոկտեմբերի 3-ին՝ էլ Ռեյջի շրջանում բունկերին հարվածելու ժամանակ։ Հըզբոլլահը չի հաստատել նոր առաջնորդի մահը: ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հեզբոլահ»-ի հետախուզական շտաբի ղեկավար Հուսեյն Ալի ազ-Զեյման ևս սպանվել է այլ հրամանատարների հետ միասին:Ավելին14:4523.10.24 -
ՀասարակականԱղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներովԵրևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «ԿամԱԶ» մակնիշի 8 և Hovo մակնիշի 6 նոր մեքենաներով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին14:3423.10.24 -
ՄիջազգայինՆեթանյահուի ննջասենյակի պատուհանին ԱԹՍ-ով հարվածել է «Հըզբոլահը»«Հըզբոլահ»-ը պաշտոնապես ստանձնել է Իսրայելի վարչապետի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման պատասխանատվությունը: «Մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի»,- Բեյրութում մամուլի ասուլիսում հայտարարել է «Հըզբոլահ»-ի խոսնակ Մուհամեդ Աֆիֆը: Հոկտեմբերի 19-ին Թել-Ավիվը հայտարարել էր, թե Կեսարիայում Իսրայելի վարչապետի առանձնատան վրա դրոնային հարձակում է եղել: Նեթանյահուն պնդել էր, որ իրեն ու կնոջը ցանկացել է սպանել Իրանը: Թեհրանը հերքել էր բոլոր մեղադրանքները: Իսրայելի հանրային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է վարչապետի ննջասենյակի պատուհանին։Ավելին14:2123.10.24 -
ԻրավականՀայաստանը կունենա ոստիկանության գվարդիաՈստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թ-ի նոյեմբերի 1-ը։ Այսինքն, ի վերջո փաթեթով սահմանվում է, որ 2025 թ-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության կառուցվածքում կգործի նոր կառուցվածքային միավոր՝ ի դեմս ոստիկանության գվարդիայի։ Այս մասին ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ընթացքում ասաց ՆԳ փոխնապարար Արփինե Սարգսյանը։Ավելին14:1523.10.24 -
ՄիջազգայինՌուսաստանի օդատիեզերական բազաներն անհասանելի են դարձել ամերիկյան հեռահար հրթիռների համարԱմերիկյան հայտնի ATACMS հեռահար հրթիռները այլևս չեն կարողանում հարվածել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բազաներին: Այս մասին Ֆոքս նյուզին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Նա բացատրել է, որ Ռուսաստանն արդեն դուրս է բերել իր օդային բազաները ATACMS հրթիռների շառավիղից: Հարցին, թե Վաշինգտոնը պատրա՞ստ է բավարարել Ուկրաինայի խնդրանքը, թույլ տալ հեռահար զենքով Ռուսաստանի խորքերին հարվածել, Օսթինը պատասխանել է, թե Ուկրաինան կարող է հեռահար անօդաչու սարքեր արտադրել։ Երկուշաբթի Պենտագոնի ղեկավարը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի հետ: Հավանաբար Զելենսկիին չի հաջողվել համոզել, որ Վաշինգտոնը հավանություն տա իր զենքերով Ռուսաստանին հարվածել:Ավելին14:0023.10.24 -
ԻրավականՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու և կիրառելու լիազորություն կստանանԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:Ավելին13:5523.10.24 -
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղարը ժամանել է BRICS-ի գագաթնաժողովինԿազանը շարունակում է ընդունել ԲՐԻԿՍ-ի հյուրերին տարբեր երկրներից: Գիշերը Թաթարստանի մայրաքաղաք է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիո Գուտերեշի այցի ինտրիգը ձգձգվեց, մինչև վերջին պահը հայտնի չէր, ՄԱԿ-ի քարտուղարը կմասնակցի՞ հակաարևմտյան միավորման համբավ ունեցող ԲՐԻԿՍ-ի հավաքին, թե կմերժի հրավերը: Նախատեսված է Գուտերեշի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ: Կազանում է նաև Վենեսուելայի նախագահը: Նա իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին պատմական է որակել: «ԲՐԻԿՍ-ը վերածվել է բազմաբևեռ աշխարհի նոր կենտրոնի»,- հայտարարել է նա: Մինչ Մադուրոյի ինքնաթիռը վայրէջք էր անում Կազանի օդակայանում՝ ԲՐԻԿՍ-ի հիմնական կազմի առաջնորդները՝ Ռուսաստանի, Չինաստանի նախագահներն ու Հնդկաստանի վարչապետը այլ հյուրերի հետ համերգ էին լսում պաշտոնական ընթրիքից հետո:Ավելին13:4323.10.24 -
ՀասարակականԲերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆՀոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին13:3623.10.24 -
ԻրավականՄոպեդների մասնակցությամբ պատահարների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները:Ավելին13:2523.10.24 -
Զինված ուժերՊապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըՀոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:Ավելին13:1223.10.24 -
ՀասարակականԱրարատյան դաշտում այս գիշեր սպասվում է -1․․․-3 աստիճանՀոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։Ավելին13:0223.10.24 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին․ Գարեգին ԲՀոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։Ավելին12:5823.10.24 -
ՀասարակականՍտեփանակերտում մնացած հայ կին է մահացելՕկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայ կին է մահացել. խոսքը Վերա Աղասյանի մասին է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:Ավելին12:4723.10.24 -
ՀասարակականԱրաքս գյուղում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող ընկերության ապօրինի ջրօգտագործումը կասեցվել էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։Ավելին12:3923.10.24 -
ՏնտեսականԱվտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանքՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն:Ավելին12:2323.10.24 -
ՀասարակականՈվ ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. 168.am168․am-ը գրում է․ Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում արդեն հանրայնացվել են «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման, ծառայությունների մատուցման մի քանի պայմանագրեր։ Դրանցից տեղեկանում ենք, թե ո՞վ ու ի՞նչ ծառայության համար՝ ինչքա՞ն է ստացել քաղաքային բյուջեից․ 168․am-ը ներկայացնում է առավել խոշոր գնումները։Ավելին12:1123.10.24