Լրահոս

2024-10-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել
    Հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
    09:25
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը:
    09:20
    31.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Eco Pen-ը ոլորտի առաջատար պատվոգիր է ստացել. նորացված դասընթացներ՝ Էլբակյան կրթահամալիրում
    «Ոլորտի առաջատար» են հռչակվել Էլբակյան կրթահամալիրի էկո-գրիչները: Այդ պատվոգիրը կրթահամալիրն ստացել է երեքշաբթի` Պառլամենտ ամսագրի մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ամենահեղինակավոր կրթահամալիրներից Էլբակյանի հիմնադիրները նորացված դասընթացների մասին են խոսել:
    09:00
    31.10.24
    Ավելին
2024-10-30