Լրահոս
2024-10-30
-
ՄիջազգայինԵթե հարցնեն, Բայդենը կարող է նույնիսկ չհիշել Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին․ Տաթևիկ ՀայրապետյանԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Եթե հարցնեն, Բայդենը կարող է նույնիսկ չհիշել Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին։ Նա ոչ միայն չի որոշում իր պետության քաղաքականությունը, այլև նույնիսկ չի որոշում իր քայլերը։ Նրանք նրան ուղղորդում են՝ ասելով «երկու քայլ աջ, մի քայլ ձախ, կարդա այս թղթի բառերը»։ Նրան Բրեժնևի հետ համեմատելը մեծ անարդարություն կլինի։ Համենայն դեպս, Լեոնիդ Իլյիչը ավելի կենդանի էր, ավելի առողջ և ավելի ռացիոնալ, քան իր ամերիկացի գործընկերը։Ավելին18:2530.10.24 -
ՀասարակականԶոդի Բանավանում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia» մակնիշի ավտոմեքենանԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի Զոդի Բանավան հատվածում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և գնացքը, որը շահագործվում է այն ժամանակ, երբ գնացքի մասնակցությամբ վթար կամ խափանում է տեղի ունենում:Ավելին18:1730.10.24 -
ԻրավականԱրաբկիր համայնքի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին ևս մեկ անդամի և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահի մասով:Ավելին18:0830.10.24 -
ՔաղաքականԱփսոսանք՝ սկանդալից հետո. Արգիշտի Քյարամյանին չեն հարցաքննել, Սասուն Խաչատրյանին էլ չեն զանգումԽորհրդարանական հայտնի սկանդալի հերոսներից մեկը՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ափսոսանք է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ միջադեպի կապակցությամբ։ Այսօր խորհրդարանական թղթակիցների հետ զրույցում նա վստահեցրել է, որ փաստերով կարող է հիմնավորել իր ասածը: Քյարամյանը պատգամավորի հետ լեզվակռվի ժամանակ, ըստ էության, ենթադրյալ կոռուպցիայի ու հովանավորչության մասին հայտարարություն էր արել՝ պնդելով, որ Աղազարյանի որդու քրեական գործով երկու անգամ դիմել են իրեն: Այս փաստով, դատախազության հանձնարարությամբ, քրեական վարույթ է նախաձեռնել Հակակոռուպցիոն կոմիտեն: Քյարամյանին դեռ չեն հարցաքննել:Ավելին17:5630.10.24 -
ՔաղաքականԻվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն ԱշոտյանԱնշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։Ավելին17:4830.10.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Ավելին17:3930.10.24 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ փաստեր է հավաքու՞մ․ ՔՊ-ականը անկեղծացավ. Politik.amՄեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին չեն վստահում և կարծում են, որ նա իր պաշտոնական լիազորությունները ծառայեցնում է իր անձնական նպատակներին։ ՔՊ-ում անգամ հիշել են այն, որ տարիներ առաջ, երբ Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ էր՝ իր այն ժամանակվա մտերիմներից մեկի՝ Ռուբեն Հայրապետյանին առնչվող դրվագներ է դուրս թողել զեկույցից։ Ըստ լուրերի, ՀԱԿ-ի և Անդրանիկ Քոչարյանի հակասությունները սկսվել են այս դրվագից, երբ պարզ է դարձել, որ նա փաստահավաք խմբի անդամի իր լիազորությունները ծառայեցրել է անձնական նպատակների։Ավելին17:3030.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմել է 387.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:1730.10.24 -
ՀասարակականԲագրատ Սրբազանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով երկու օրով մեկնելու է արտերկիր։Ավելին17:0630.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանի դեմ անզորության ներարկում կամ ինչո՞ւ թուրքն իր մռութին մի անգամ չի ուտումՀայաստանը ապառազմականացնելու ադրբեջանական պահանջը բավարարելուն ուղղված վտանգավոր քաղաքականության մաս են համարում որոշ վերլուծաբաններ գլխավոր շտաբի պետի և «Երկրապահ» կամավորականների միության նախագահի վերջին աղմկոտ հայտարարությունները: Նրանք, ըստ էության, հայկական բանակի անզորության թեզն են առաջ տանում: Մինչդեռ, ըստ որոշ հայ վերլուծաբանների, Ադրբեջանը վախենում է անգամ պատերազմում պարտված հայկական բանակից:Ավելին16:5730.10.24 -
Իրավական«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կարճատև տեսակցության նպատակով հիմնարկ է այցելելու քաղաքացի և փորձելու է կալանավորված անձին բջջային հեռախոս փոխանցել։Ավելին16:4830.10.24 -
ՔաղաքականԱստանայում տեղի կունենա ՀԱՊԿ և ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպումըԱստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։Ավելին16:3330.10.24 -
ՔաղաքականՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներինՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։Ավելին16:1830.10.24 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Արտաշատի մանկապարտեզներից մեկիցՀոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին16:0230.10.24 -
Զինված ուժերԱնձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին. դիրքի կին հրամանատարը (Տեսանյութ)«Եթե ունես ցանկություն, եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանքիը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը։ Անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին, քանի որ ես էլ տղա ունեմ, ինձ ավելի հեշտ է այդպես՝ շատ բաներ ո՞նց է մայրը հարթում, ո՞նց է այնպես անում, որ ոչ մեկ ոչ մեկի հետ խնդիր չունենա»,- ասում է սերժանտ Նաիրա Մովսիսյանը։Ավելին15:5430.10.24 -
ՍպորտՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն հարուցել է կարգապահական վարույթներFastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:Ավելին15:4330.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայաստանի զինաթափման Բաքվի պահանջին հնազա՞նդ. աղմկոտ պնդումների հետքերովՀայլուր 15։30 Հայաստանի զինաթափման Բաքվի պահանջին հնազա՞նդ. աղմկոտ պնդումների հետքերովԱվելին15:3030.10.24 -
ՀասարակականՀոկտեմբերի 30-ից նորոգվելու է Արարատյան փողոցի ճանապարհային էստակադըՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, տեղամաս առ տեղամաս նորոգվելու է Արարատյան փողոցի ճանապարհային էստակադը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին15:2530.10.24 -
ՀասարակականՍերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը, վերջապես, փակվեց․ «Հետք»2024 թ․-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող հանքում որևէ աշխատանք չէր կատարվում։ Հանքի տարածքում միայն պահակներն էին։ Բեռնատար մեքենաները տեղում չէին, իսկ ծանր տեխնիկաների շարժիչների ձայնը չէր լսվում։ Հանք տանող ճանապարհին նկատեցինք ավազի լվացման համար ներմուծված նոր տեխնիկան, որը չէին հասցրել օգտագործել։Ավելին15:1630.10.24 -
ՀասարակականՀավանաբար թուրք լրագրողներին կտանեն Գորիս-Կապան միջպետական ճանապարհ, որ նրանք հպարտանան իրենց թուրք ուժայիններով․ Անուշ Միրզոյան«Ուրեմն՝ մեզ՝ հայ լրագրողներիս արգելում էին Սև լճից մինչև Ներքին Հանդ նկարահանումներ անել կամ դրանք պետք է ԱԱԾ-ի խիստ թույլտվությամբ լինեին։Ավելին15:0130.10.24