Լրահոս
2024-11-01
-
ԻրավականԴատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն և մոտ 315 միլիոն դրամ: Հայտնում է 1lurer.am-ը:Ավելին15:5801.11.24 -
ՀասարակականԳառնիում ավտոմեքենա է այրվելՆոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում այրվում է ավտոմեքենա:Ավելին15:4501.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Երևանում ոտքի են կանգնում՝ գերիների վերադարձի պահանջով. բողոքի ակցիաներ՝ քաղաքով մեկՀայլուր 15։30 Երևանում ոտքի են կանգնում՝ գերիների վերադարձի պահանջով. բողոքի ակցիաներ՝ քաղաքով մեկԱվելին15:3001.11.24 -
ՀասարակականՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա. ԿԲՆերկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյո՞ք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։Ավելին15:2501.11.24 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրովՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։Ավելին15:1601.11.24 -
ՄիջազգայինԴժոխային ջրհեղեղից հետո Իսպանիան փորձում է ուշքի գալ. աշխարհի վերջն են զգացել մարդիկՀայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Վալենսիայի հայ համայնքում տարածված տեղեկությունը, որ ավերիչ ջրհեղեղից հետո դեռ չի հաջողվում կապ հաստատել երեք հայ ընտանիքների հետ: Վալենսիայի շրջանի մոտ 4 հազարանոց հայ համայնքում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն նյութական ահռելի վնասների մասին են հայտնում հայերը: Ջրհեղեղի ու փոթորկի պատճառով, ըստ վերջին տվյալի, զոհվել է առնվազն 158 մարդ: Սակայն այս թիվը դեռ կաևող է մեծանալ. ոնոնողափրկարական աշխատանքները դեռ շարունակվում են:Ավելին15:0001.11.24 -
ԻրավականԿիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում էՄասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:Ավելին14:4501.11.24 -
ՔաղաքականՎլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվովի հայ համայնքի հետՀոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։Ավելին14:3001.11.24 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։Ավելին14:1501.11.24 -
ԻրավականԿատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելԿատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:Ավելին14:0001.11.24 -
ԻրավականԵղեգնաձորի ոստիկանները բացահայտել են գողություն ավտոտեխսպասարկման կետիցԳողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն:Ավելին13:4501.11.24 -
ՔաղաքականՍրվել են բռնապետական վախերը. ձերբակալություններ, խուզարկություններ և թռուցիկներ՝ աղբամաններինԱրդեն ազատության մեջ են «Սրբազան պայքարի» 9 աջակիցները, որոնց ձերբակալել էին զենք պահելու կասկածանքով: Նրանց ընկերները պնդում են, որ ակտիվիստների մոտ զենք չի հայտնաբերվել: Միայն թռուցիկներ, որոնցով իրենք քաղաքացիական դիրքորոշում են արտահայտում երկրի ապազգային իշխանությունների նկատմամբ: Ընդդիմությունն ահազանգում է՝ «Սրբազան պայքարի» անդամների դեմ հետապնումների ալիքը նոր թափ է հավաքում: ՄԻՊ գրասենյակը հայտնել է, որ ձերբակալությունների վերաբերյալ օմուդսմենը պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից: Չնայած ՄԻՊ-ի հայտարարությանը՝ ընդդիմադիր մի խումբ ակտիվիստներ այս պահին հավաքվել են Օմբուդսմենի գրասենյակի մոտ՝ պիկետի: Երկու րոպեից մենք կմիանանք ՄԻՊ գրասենայկի մոտ աշխատող իմ գործընկերներին, մինչև այդ տեսնենք, թե ինչ էր կատարվում Ձերբակալվածների պահման վայրի մոտ հինգշաբթի ուշ երեկոյան:Ավելին13:3001.11.24 -
ԱռողջապահականԻնչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճարՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն։Ավելին13:2301.11.24 -
ՀասարակականՀայրն ու որդիները վիճաբանել են հարևանների հետ, որի ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նրանցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով «գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։Ավելին13:1101.11.24 -
Առողջապահական2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվելԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:Ավելին12:5801.11.24 -
ՔաղաքականԺնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակՀոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։Ավելին12:4801.11.24 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում հոկտեմբերին ծնվել է 161 երեխա2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ:Ավելին12:3901.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Երևանում ի՞նչ զենք են փնտրում դպրոցականների մոտ. սրված վախեր և հալածանքներՀայլուր 12։30 Երևանում ի՞նչ զենք են փնտրում դպրոցականների մոտ. սրված վախեր և հալածանքներԱվելին12:3001.11.24 -
ԻրավականԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՕրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։Ավելին12:2301.11.24 -
ԻրավականՇիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:Ավելին12:1401.11.24