Լրահոս
2024-11-02
-
ՀասարակականՊոտենցիալը, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով․ ԱվանեսյանՔննարկմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։Ավելին18:1502.11.24 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ մարտական նռնակներ են հայտնաբերվել Երևանի դպրոցներից մեկումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության սակրավորական խումբը: Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:0602.11.24 -
ՀայաստանՀայաստանի տիեզերական ձախողումը. 8 միլիոն դոլար մսխելու համար փորձում են մեղավոր կարգել ՀՀ նախագահինՏիեզերք ուղարկված «Հայասաթ-1» արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին է հայտնում «Հրապարակ»-ը: Օրաթերթը, սակայն, գրում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից չի հաջողվել ճշտել՝ արդյոք բազմամիլիոն դոլարանոց ծրագրի հետ կապված քրեական գործ կա հարուցված, թե ոչ:Ավելին18:0002.11.24 -
ՔաղաքականՀայկ Գևորգյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2-7) Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»:Ավելին17:4702.11.24 -
ՍպորտՄեսսին պատասխանել է կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալու հարցին«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո։ 37-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև գալիք տարվա վերջ։ «Ինձ չեմ պատկերացնում մարզչի դերում։ Ներկա պահին գաղափար չունեմ, թե ինչ եմ անելու ապագայում։ Գնահատում եմ իմ առօրյա փորձն ավելի շատ, քան նախկինում էր, այդ պատճառով հիմա կենտրոնացված եմ խաղերի, մարզումների և դրանցից ստացած հաճույքի վրա։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել։ Ժամանակ դեռ շատ կա։ Ապրում եմ օրով և չեմ ցանկանում շատ հեռուն նայել»,- Մեսսիի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է Armsport-ը։Ավելին17:4002.11.24 -
ՀասարակականԱրագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ)Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։ 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։ Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է նա։Ավելին17:2002.11.24 -
ՀայաստանԻնչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ․ Sputnik ԱրմենիաՄիջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի դիմել Միջազգային քրեական դատարան՝ չնայած դեռևս փետրվարի 1–ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները ՄՔԴ–ին անդամակցելու անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ նոր կարգավիճակով կարող են դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021–22 թթ. ՀՀ տարածք ներխուժման ժամանակ)։ Նշենք, որ Sputnik Արմենիան հարցումն ուղարկել էր ՀՀ կառավարություն, որտեղից այն վերահասցեագրվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ։ «ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է Հռոմի կանոնադրության վավերացումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացման փուլում: Մշակվում է Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենքի նախագիծը»,– ասված է գրասենյակի պատասխանի մեջ: Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին Կիրակոսյանը հայտնել էր, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։ Հայաստանը, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ լիիրավ անդամ։ Այդ քայլը Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի սառեցման են հանգեցրել։Ավելին17:0002.11.24 -
ՀայաստանԼծված ենք գերիների ազատ արձակման աշխատանքին․ Արամ Ա Հայրապետն ու Օկամպոն հեռախոսազրույց են ունեցելԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել ՄՔԴ նախկին նախագահ Լուիս Օկամպոյի հետ․ «Ուրբաթ, 1 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հեռաձայնեց միջազգային քրէական դատարանի հիմնադիր եւ առաջին դատախազ դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփօ։ Խօսակցութեան առանցքը հանդիսացաւ Նոյեմբեր 11-22 Ազրպէյճանի մէջ տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լոյսին տակ Արցախի առնչուած հարցերուն հետապնդման աշխատանքները։ Այս ծիրէն ներս դոկտ. Օքամփօ Նորին Սրբութեան պարզեց ցարդ իր կատարած աշխատանքներուն ընդհանուր պատկերը եւ ընդգծեց Վեհափառ Հայրապետին կարեւոր դերը այս ծիրէն ներս՝ նկատի ունենալով իր ունեցած միջազգային կապերը։ Արամ Ա. Կաթողիկոս մեծապէս գնահատելով դատախազ Օքամփոյին զօրակցութիւնը Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան նկատմամբ՝ յայտնեց, որ արդէն ինք վերջին շաբաթներու ընթացքին լուռ կերպով լծուած է աշխատանքի՝ ի խնդիր Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան եւ գերիներու ազատ արձակման»,- նշվում է Կաթողիկոսության հաղորդագրության մեջ։Ավելին16:4002.11.24 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ռազմավարական ռմբակոծիչներ կուղարկի ԵվրոպաԱՄՆ-ն առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար, հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եվրոպական հրամանատարությունից։ «Ակնկալվում է, որ ռմբակոծիչների աշխատանքային խմբի տեղակայումը Եվրոպայում կսկսվի մոտ օրերս»,-ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։ Ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Միացյալ Նահանգներից կտեղափոխվեն եվրոպական հրամանատարության պատասխանատվության տակ։ Մի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։Ավելին16:2002.11.24 -
ՀասարակականՎթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել ենՆոյեմբերի 2-ին՝ ժամը 13:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են MAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.): Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ե․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին16:0002.11.24 -
ՄիջազգայինԶոհեր՝ «կազերյոկի» ողբերգական փլուզման հետևանքով. եռօրյա սուգ է ՍերբիայումՍուգ է Սերբիայում: Այդ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում, ուրբաթ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ողբերգական փլուզումը տեղի է ունեցել քաղաքի երկաթուղային կայարանում: Դեպքի վայր է մեկնել երկրի վարչապետը:Ավելին15:4002.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Աքորի գյուղի տներից մեկումՆոյեմբերի 2-ին՝ ժամը 04:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի 2-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 80 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 08։30-ին: Այրվել են տանիքից և առաստաղից մոտ 35 քմ հատված:Ավելին15:2002.11.24 -
ՄիջազգայինԻրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանովԹել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։ Անցյալ շաբաթ իսրայելական բանակը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվեց ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Իսրայելի հարվածն իբր կաթվածահար է արել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը, քանի որ հարձակումը վնասել է խառնիչները, որոնք օգտագործվում էին հեռահար բալիստիկ հրթիռների համար պինդ հրթիռային վառելիք արտադրելու համար:Ավելին15:0002.11.24 -
ՄիջազգայինՂազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր«Վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ստեղծվեց գործընկեր պետությունների նոր կատեգորիա, 13 պետություն հրավիրվեց միանալու կառույցին, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այդ որոշման նշանակությունը միայն կբարձրանա դեպի ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգ անցնելիս»,-ասել է Ալեքսեյ Բորոդավկինը։Ավելին14:3002.11.24 -
Մամուլի տեսություն304 մլն դրամ` Երևանի 2806-ամյակի համար. «Ժողովուրդ»304 մլն 487 հազար դրամ արժեցած պայմանագրի մեջ, բացի միջոցառումների սցենարական մասից, ներառված են նաև տեխնիկական մասը, անգամ գույքը՝ մետաղյա կոնստրուկցիաներ, ԼԷԴ եկրաններ, ձայնային սարքավորումներ։ Պայմանագրում ներառված է նաև 2 գովազդային վահանակի արժեքը, բեմահարթակի վարձակալությունը, բեմահարթակի երեսպատումը, թվով 4 հնաոճ վինտաժային մեքենաներ, 3 հնաոճ խաղեր։ Պայմանագրի արժեքում ներառված են եղել նաև բեմի նախագծման աշխատանքները, ոճաբանի ծառայությունները, անձնակազմի սնունդը, նկարահանման ապահովումը, ԴիՋեյի ծառայությունները (DJ Վահագ)՝ առնվազն 30 րոպե տևողությամբ, բանվորական ուժ, անվտանգություն։Ավելին14:1502.11.24 -
Մշակույթ«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարությունԼիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին14:0002.11.24 -
ՍպորտԱլեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների չեմպիոնՀայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը: Տեսանյութը՝ ստորև:Ավելին13:4502.11.24 -
ՄիջազգայինՊայթյուններ, ողբ, ցասում Լիբանանից՝ Գազա. Իսրայելի հետախուզական բազային է հարվածել «Հըզբոլահը»ՄԱԿ-ի բոլոր 15 գործակալությունները հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել հարձակումները Գազայի խաղաղ բնակչության վրա: Իսրայելական բանակի հարվածները ուժգնանում են նաև Լիբանանի հարավում:Ավելին13:3002.11.24 -
ՔաղաքականՑեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան ԱբրահամյանՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել: ՀՀ-ում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողի այն հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ», խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին»,- գրել է նա:Ավելին13:1502.11.24