Լրահոս

2024-11-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ․ Հայկ Կոստանյան
    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։ «Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հավաքումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։ Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- հայտնել է Կոստանյանը:
    13:00
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Դիլիջանում ավտոտնակի պայթյունի դեպքից
    Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ: Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր քարե ավտոտնակ, որտեղ կայանված էր որդուն պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենան: Ըստ ավտոտնակի տիրոջ` իրենց պատճառվել էր խոշոր չափերի վնաս: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հարևանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 56-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Պարզվել է նաև, որ հարևանների միջև հողային հարցի շուրջ ծագած վեճն ունի յոթ տարվա պատմություն: Ու թեև 56-ամյա հարևանը հերքել է իր մասնակցությունը ավտոտնակի պայթեցմանը` օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հակառակն ապացուցող փաստեր, և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը հսկող դատախազը բավարարել է: Նույն օրը հարևանին մեղադրանք է առաջադրվել, և քրեական վարույթի շրջանակում նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ողորկափող երկու հրացան, մեկ օրինական որսորդական հրացան, որսորդական հրացանի բազմաթիվ փամփուշտ ու պարկուճ, վառոդ, պատրույգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի պահունակի լիցքավորիչ, այլ զինամթերք: 56-ամյա տղամարդու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    12:45
    02.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Սթրես և բունտ. վեճեր և հուսահատություն՝ երևանյան տրանսպորտում
    Հայլուր 12։30 Սթրես և բունտ. վեճեր և հուսահատություն՝ երևանյան տրանսպորտում
    12:30
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»
    Այս պահին բացառված է, որ ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ուզում են, որ ՔՊ-ական քաղաքապետը մի քիչ աշխատի, որ բյուջեի հաշվին որոշ խնդիրներ լուծի, և գալիք ընտրություններին իրենց ձայն տվողների քանակն ավելանա։ Սակայն ՏԻՄ օրենքն ասում է նաև, որ ԺՊ նշանակելուց հետո 14 օրվա ընթացքում ավագանու նիստ պետք է հրավիրվի, հակառակ դեպքում ավագանին կլուծարվի, և արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ 
    12:15
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության․ «Ժողովուրդ»
    2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, և իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց:
    12:10
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բա որ «շեֆը» զայրանա․ «Փաստ»
    Ավելին, ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ: Լրահոսից ու իրավապաշտպանների ահազանգումներից հայտնի է, որ ոստիկանությունն ու ռեպրեսիվ օրգանները, «ապօրինի զենքի մասին» ակնհայտորեն շինծու «օպերատիվ տվյալներով», ավելի ճիշտ՝ դրանց անվան տակ, վերջին օրերին ազատությունից զրկել էին ՀՀ 9 քաղաքացու, որոնք, տարօրինակ «պատահականությամբ», ընդդիմադիր ակտիվ երիտասարդներ են: 
    12:06
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»
    «Այո, եղել են աղջիկներ, և նրանց ևս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- մեզ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։
    12:00
    02.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 02.11.2024
    Մամուլի տեսություն 02.11.2024
    11:50
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակում ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կին է փրկվել, ամուսինն էլ՝ վնասազերծվել
    Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնում է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։ Ոստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ․-ին։ Վնասազերծմանը ոստիկանների և պարեկների հետ մասնակցում է նաև նրա 39-ամյա ազգականը, ով ստանում է «ձախ ձեռքի առաջին մատի հիմքի փափուկ հյուսվածքների կտրվածք վերք» վնասվածք։ Ի վերջո ոստիկաններին, պարեկներին ու հարազատներին հաջողվում է նրան տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։ Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Լավ էր ոստիկաններն ու պարեկները շուտ հասան և էդ տղային, ով իրոք հոգեկան առողջական խնդիրներ ունի, նրա քեռու հետ կարողացան վնասազերծել ու տեղափոխել «Հոգեկան առողջության կենտրոն»։ Ճիշտն ասած ինքը որ ընկնում է հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ, դառնում է անկառավարելի։ Մտածում էինք էսա հնարավոր է կնոջը վնասվածքներ պատճառի, բայց լավ էր, բանը դրան չհասավ»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։
    11:45
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում (տեսանյութ)
    Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմաիծնից: Նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում սրբազան Պատարագի արարողության ընթացքում եպիսկոպոսական ձեռնադրությունը և օծումը տեղի կունենա վաղը: Այս տարի Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին։
    11:30
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ են հանդուրժում Անահիտ Ավանեսյանին․ «Ժողովուրդ»
    Իհարկե, լավ է, որ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնում է խնդիրների մասին, նույնիսկ՝ անսպասելի։ Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք, թե ինչո՞ւ այդ դեպքում նա կառավարության նիստում կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, կամ շարունակում է աշխատել մի կառավարության կազմում, որի գործելաոճը քննադատում է, ու մի բան էլ. հետաքրքիր է՝ ինչու են նրան հանդուրժում կառավարության կազմում, եթե ֆինանսական գլխավոր փաստաթղթին նախարարը դեմ է։
    11:15
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.01 դրամ:
    11:00
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»․ «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ Աղազարյանը Քյարամյանից հետաքրքրվել էր ավտոներկրողների դեմ հարուցված քրգործերից՝ դրանք որակելով ապօրինի, ինչին ի պատասխան՝ ՔԿ նախագահն Աղազարյանին մեղադրել էր իր որդու համար քննությանը միջամտելու հարցում։ Աղազարյանը նիստում վստահեցրել է, որ հարյուրավոր ավտոներկրողների հետ է հանդիպել` նրանց բողոքն է փոխանցել Քյարամյանին, ոչ թե իր որդու։
    10:55
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից․ «Փաստ»
    Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների... բարեկամության: 
    10:50
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
    ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։ Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
    10:30
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:15
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում։
    10:04
    02.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Փողն ուրիշ բանի համար են ծախսել. ինչո՞ւ չի գործում առողջապահության պարտադիր ապահովագրման համակարգը
    Առողջապահության պարտադիր ապահովագրություն ներդնելու Փաշինյանի մեգա-ծրագիրը չի իրականանա 2025-ին: Իշխանությունը նախատեսում էր, որ հաջորդ տարի պետք է պարտադիր դառնար այդ ապահովագրությունը բոլոր պետական աշխատողների համար, սակայն այս տարվա նախատեսած անելիքներն էլ չեն հասցրել ՔՊ-ականները: Այսօր բյուջեի քննարկմանը հասկացել են, փող չկա:
    10:00
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»
    Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։
    09:55
    02.11.24
    Ավելին