Լրահոս
2024-11-02
-
Քաղաքական«Այլևս վաղուց գործելու ժամանակն է»․ նորանշանակ փոխնախարարը գրառում է արելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նորանշանակ փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, Սիրելի քաղաքացիներ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։ Սիրելի քաղաքացիներ, Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։ Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։ Եվ ուրեմն աստված մեզ պահապան։ Քար առ քար կառուցենք ապագան։ Ես հավատում եմ մեզ»։Ավելին21:5202.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Սյունիքի մարզի Ծավ գյուղումՆոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ։Ավելին21:4502.11.24 -
ՔաղաքականՀետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած «հաջողակ տղամարդկանցից» Վարդան ԱլեքսանյանըՎերջերս Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց ընթրիք էր նախաձեռնել, որը վճարը կազմում էր 1 մլն դրամ։ Ընթրիքը, ինչպես հայտնել է Աննա Հակոբյանը, բարեգործական բնույթ է կրում։ Hayastan.news-ին մանրամասներ են հայտնի դարձել ընթրիքի մասնակիցներից Վարդան Ալեքսանյանի վերաբերյալ, պարզվում է՝ նա նախկինում հետախուզվող էր, հիմա արդեն հաջողակ տղամարդ է։ «Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։ Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ նա այդկերպ հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ: Արդեն հաջողակ տղամարդ դարձած Վարդան Ալեքսանյանի գործունեության հետևանքով տուժող է ճանաչվել 26 մարդ։ Դատական տեղեկատվական համակարգից Hayastan.news-ը տեղեկացավ, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։ Վարդան Ալեքսանյանը այժմ ևս զբաղվում է անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալելով, առնչություն ունի ԴԻԳՆԻՍԻ ընկերության հետ, նախորդ տարի էլ այդ նպատակով մեկ ամիս գտնվել է Դուբայում։ Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում»,- գրել է կայքը։Ավելին21:3502.11.24 -
ՔաղաքականԴիկտատուրա է ստեղծվում ՀՀ-ում՝ ԱՄՆ փողերով բարեփոխվող ոստիկանության օգնությամբ. հրատապ ուղերձՀայաստանում ոստիկանական համակարգը իշխանությունն օգտագործում է սեփական քաղաքական կյանքը երկարացնելու և երկրում դիկտատուրա հաստատելու համար: Ընդդիմադիր ակտիվիստ, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Հովհաննես Ավետիսյանն է համոզմունք հայտնել այսօր հրապարակած իր ուղերձում: Նա Սրբազան շարժման 8 աջակիցների հետ ձերբակալվել էր զենք պահելու կասկածանքով, հետո՝ ազատ արձակվել:Ավելին21:2502.11.24 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներինՆոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ ու նեցուկ լինել իրենց առաջնորդին իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:Ավելին21:2002.11.24 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՆոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Լ. Մ.-ին (ծնված 1985 թ․) փրկարարական ավտոմեքենայով իջեցրել (մոտ 2 կմ) և մոտեցրել են անձնական ավտոմեքենային։Ավելին21:0002.11.24 -
ԻրավականՎաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։Ավելին20:4502.11.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ռուսական բանակը նոր տարածքներ է գրավել Ուկրաինայում. ԱՄՆ-ն արդեն չի՞ հավատում ԿիևինՀայլուր 20։30 Ռուսական բանակը նոր տարածքներ է գրավել Ուկրաինայում. ԱՄՆ-ն արդեն չի՞ հավատում ԿիևինԱվելին20:3002.11.24 -
ԻրավականԲռնություն է գործադրվել հղի կնոջ նկատմամբԱրմեն Մ․-ն 2024 թվականի փետրվարի 7-ին գտնվել է իր նախկին կնոջ հայրական տանը, որտեղ գտնվել է նաև նախկին կինը։ ժամը 02:00-ի սահմաններում տանը նա կենցաղային հարցերի շուրջ սկսել է վիճաբանել նախկին կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։ Նա անտեսել է կնոջ մոտ 20 շաբաթական ակնհայտ հղիության առկայության հանգամանքը և ձեռքով մեկ անգամ հարվածել է նախկին կնոջ գլխին, մեկ անգամ էլ հարվածել է նրա մեջքին, պատճառել է աջ գոտկային շրջանի փափուկ հյոավածքների սալջարդ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել օգոստոսի 30-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։ Արմեն Մ․-ին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերին համապատասխանող արարք։ Այն է՝ Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի կողմից։ Արմեն Մ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1502.11.24 -
ՄիջազգայինՄիայն օրալ սեքսի տեսարան՝ ժեստերով. նախընտրական կրքեր՝ ԱՄՆ-ումԸնդամենը 3 օրից նոր նախագահ են ունենալու ամերիկացիները: Մրցապայքարի եզրագծին անգամ պարզ չէ՝ ո՞ւմ նախապատվությունը կտան Միացյալ Նահանգների քաղաքացիները՝ հանրապետական Թրամփին, թե՞ դեմոկրատ Հարիսին: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում հայտնվելու վերջին ճիգերն են գործադրում թեկնածուները նախընտրական հավաքներում:Ավելին20:0002.11.24 -
ՀասարակականՀայաստան կժամանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթինԽաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի․ մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով: Նրա կազմակերպած հանրային արշավները, իրականացվող ծրագրերը վերափոխել ու վերափոխում են հազարավոր երեխաների կյանքեր՝ նրանց վերադարձնելով դպրոց և օգնելով զարգացնել իրենց հմտությունները: Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը 103 երկրում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։Ավելին19:4002.11.24 -
ՀասարակականԶաստավիտ պիտի անե՞ս. բունտ՝ երևանյան տրանսպորտում և վճարման հնարամիտ հնարքներՉեն հանդարտվում կրքերը ուղեվարձի վճարման նոր եղանակի շուրջ: Ալբերտ Սերոբյանն այսօր առավոտյան գործի է եկել գազելով՝ նստած: Մարդիկ նրան պատմել են իրենց մտահոգությունների, նաև՝ վճարման նոր հնարքների մասին:Ավելին19:3002.11.24 -
Հասարակական«Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրաԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, Հայֆիդայիներ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին19:2002.11.24 -
ՄիջազգայինՌուսաստանը և Նորվեգիան պայմանավորվել են ձկնային ռեսուրսների կառավարման շուրջՌուսաստանն ու Նորվեգիան հաստատել են 2025 թվականի համար ջրային կենսաբանական ռեսուրսների և այլ տեսակների ընդհանուր թույլատրելի որսը, քննարկել են Բարենցի և Նորվեգական ծովերում ձկնորսության կարգավորումը և դրա վերահսկման միջոցառումները, ներառյալ ձկնորսության թույլտվությունների տրամադրման կարգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուս-նորվեգական ձկնորսության հանձնաժողովի 54-րդ նիստն ավարտեց իր աշխատանքը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսրիբոլովստվոյ»-ի ղեկավար Իլյա Շեստակովը, իսկ նորվեգական պատվիրակությունը՝ Նորվեգիայի արդյունաբերության, առևտրի և ձկնորսության փոխնախարար Մետտե Վիկբորգը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։Ավելին19:0002.11.24 -
ՍպորտՍա իսկական ողբերգություն է․ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը՝ ավերիչ ջրհեղեղի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Վալենսիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի մասին։ «Մենք կապի մեջ ենք Ֆերան Տորեսի հետ, ով այդ շրջանից է։ Դժվար է որոշել՝ արդյոք նրան արժե խաղալ, թե ոչ։ Երեք տարի առաջ Գերմանիայում տեղի ունեցավ նմանատիպ մի բան։ Սա իսկական ողբերգություն է։ Մենք կանենք ամեն հնարավորը՝ օգնություն ցուցաբերելու համար։ Մնացածը Լա Լիգան պիտի որոշի», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժած շրջաններում ճանապարհները ջրածածկ են, վնասվել են տներ և ավտոմեքենաներ։ Մի քանի հարյուր մարդ ջրով ծածկված ճանապարհների պատճառով մնացել է շրջափակման մեջ, իսկ Վալենսիայի մի քանի հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, փոխանցում է Armsport-ը։Ավելին18:4502.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խարազանման ծես՝ Փաշինյանի գլխավորությա՞մբ, թե՞ ճաքեր է տալիս թիմը. շաբաթվա սկանդալըՀայլուր 18։30 Խարազանման ծես՝ Փաշինյանի գլխավորությա՞մբ, թե՞ ճաքեր է տալիս թիմը. շաբաթվա սկանդալըԱվելին18:3002.11.24 -
ՀասարակականՊոտենցիալը, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով․ ԱվանեսյանՔննարկմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։Ավելին18:1502.11.24 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ մարտական նռնակներ են հայտնաբերվել Երևանի դպրոցներից մեկումԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավուրիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության սակրավորական խումբը: Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել են տրանսպորտային վիճակի և այն տեղափոխել են քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:0602.11.24 -
ՀայաստանՀայաստանի տիեզերական ձախողումը. 8 միլիոն դոլար մսխելու համար փորձում են մեղավոր կարգել ՀՀ նախագահինՏիեզերք ուղարկված «Հայասաթ-1» արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին է հայտնում «Հրապարակ»-ը: Օրաթերթը, սակայն, գրում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեից չի հաջողվել ճշտել՝ արդյոք բազմամիլիոն դոլարանոց ծրագրի հետ կապված քրեական գործ կա հարուցված, թե ոչ:Ավելին18:0002.11.24 -
ՔաղաքականՀայկ Գևորգյանին շնորհվել է ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2-7) Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»:Ավելին17:4702.11.24