Լրահոս

2024-11-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ և իմ ընկերների մոտից, իմ մեքենայի միջից նույնիսկ թռուցիկ չի հայտնաբերվել. Հովհաննես Ավետիսյան
    «Այս գրառմամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իմ ապօրինի ձերբակալման լուրն իմանալով իրենց սատարման խոսքն էին ասել, իսկ շատերը եկել օգնության:
    13:19
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերի 2-ին ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով հավաքագրվել է 23,192,300 դրամ. Հայկ Կոստանյան
    Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23,192,300 ՀՀ դրամ, որից 5,083,700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
    13:00
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինի. հասցեներ
    Վթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում նոյեմբերի 3-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 3-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ, Նորքի 9, 11 փողոցների ջրամատակարարումը:
    12:40
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Շահագործման է հանձնվել հերթական նորակառույց զորամասը. ՊՆ
    ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է զորամասի հերթական նորակառույցի մասին։
    12:20
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջը
    Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում:
    11:55
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
    11:23
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
    4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսում գտնվող Գերմսար քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
    11:05
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին
    ԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ։  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը վերահաստատել իր աջակցությունն Արցախի հայերին և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
    10:48
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:20
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը․ Արմեն Աշոտյան
    «Այնպես, ինչպես կվերաբերվի ցեղասպանությունը վերապրածների ընտանիքի զավակը… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ հայ… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգությունից և կրոնից…
    10:00
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գարիկ Կարապետյանը շրջանցեց վրացի և ադրբեջանցի մրցակիցներին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
    Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշային Գարիկ Կարախետյանը դարձավ ոսկե մեդալակիր։ Կարապետյանը երկամարտի արդյունքով գրանցեց 402 կգ արդյունք և դարձավ անհասանելի մրցակիցների համար։ 21-ամյա ծանրորդը իրենից հետ թողեց վրացի և ադրբեջանցի միցակիցներին՝ նրանց նկատմամբ երկամարտում գրանցելով 17 և 18 կգ առավելություն, փոխանցում է Armsport-ը։
    00:24
    03.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Գեղամյան
    COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։ Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։ Այդ միջոցառումը կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում, եթե անցյալ տարի՝ 2023 թ. դեկտեմբերին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վետո դներ ՄԱԿ համապատասխան որոշման վրա։ Կամ կարելի էր այլ բան անել. հաշվի առնելով Բաքվի արդեն կատարած մեծածավալ նախապատրաստությունը՝ հնարավոր էր մտնել դիվանագիտական բանակցությունների մեջ ու վետո չդնելու դիմաց պահանջել, օրինակ, բոլոր հայ ռազմագերիների վերադարձ կամ ՀՀ միջազգային սահմանների մի մասից Ադրբեջանի զորքերի դուրս բերում։ Սակայն, ինչպես գիտեք, ոչ մի նմանատիպ պահանջ չի դրվել։ Ընդհակառակը՝ հայտարարվել է, որ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում կողմ է Բաքվում COP29-ի անցկացմանը։ Սա հերթական ու վառ օրինակն է այն բանի, որ ի դեմս Հայաստանի դե-ֆակտո կառավարողների գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության և ոչ Հայաստանի շահերը պաշտպանող ուժի։ Ու ակնկալել, որ թուրք-ադրբեջանական երկյակը թույլ կտա, որ Հայաստանում որևէ լուրջ ու ազգային ծրագիր իրականացվի, դա մեղմ ասած միամտություն է»,-գրել է նա:
    00:10
    03.11.24
    Ավելին
2024-11-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ՝ արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով
    ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։ Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։
    23:59
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անկարգություններ՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում․ ոստիկան է վիրավորվել
    Անցած գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններում, մասնավորապես՝ Ռիլ-լա-Պապ կոմունայում, որտեղ վիրավորվել է մեկ ոստիկան, հայտնել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտուրան: «Անկարգությունները սկսվել են տեղի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, երբ մոտ 20 մարդ քարեր են նետել երկու ավտոբուսի վրա, ապա այրել դրանք։ Մոտակա տների բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ հրդեհի տարածման վտանգի պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ։ Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, օրինախախտները սկսել են տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով իրավապահներից մեկը ստացել է դեմքի վնասվածք։ Ավելի ուշ շրջանային պրեֆեկտուրան հայտարարել է բողոքի ակցիաները ճնշելու համար հատուկ ջոկատների ներգրավման մասին, որոնք հասարակական կարգը կհսկեն հանգստյան օրերին: Իշխանությունները դատապարտել են կատարվածը և հայտնել, որ հետաքննում և որոնում են հանցագործներին։ Նմանատիպ անկարգություններ տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ այրվել էին մի քանի մեքենաներ և աղբամաններ։ Հետո բերման էին ենթարկել երեք հոգու, բոլորն էլ անչափահասներ։
    23:40
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ» ակումբն իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը
    ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
    23:20
    02.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական հրթիռներ՝ ուկրաինացի զինվորների վրա. Մոսկվան հայտնում է նոր տարածքների գրավման մասին
    Ժամեր առաջ ևս երկու գյուղ է անցել ռուսների վերահսկողության տակ: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ռուսական բանակն արդեն Դոնեցկի Կուրախովկա և Խարկովի մարզի Պերշօտրավնեվոյե գյուղերում է: Ռազմական փորձագետների կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը դուրս է եկել փակուղուց:
    23:00
    02.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Արգիշտի Քյարամյանը, Մայքլ Ջեքսոնը և մի դաժան ծես. փլուզվո՞ւմ է Փաշինյանի «կայսրությունը»
    Փաշինյանի թիմի ներկուսակցական խժդժությունները ջրի երես են դուրս գալիս: Մամուլ արտահոսած տեղեկություններով՝ այս շաբաթ շիկացած մթնոլորտում է անցել ՔՊ նիստը: Կրքերն այնքան թեժ են եղել, որ ՔՊ-ականները չեն կարողանում իրենց շարքերի կուռ լինելու մասին հնչեղ հայտարարություններով կոծկել կուսակցական կռիվները:
    22:40
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է իրավիճակին։ «Երևանի քաղաքային իշխանության կողմից ստեղծված խայտառակ անհարմավետությունը մեր բոլորի համար, որ պետք է ունենաս 100 դրամ, իսկ 100 դրամը դարձել է դեֆիցիտ կամ տարեց մարդիկ պետք է ունենան Թել-Սելի դրամապանակ, սմարթֆոն, արդյունքը եղավ ինչ... Տղերք, դուք լուրջ եք ասում, որ այս տարբերակով ստվերը վերացրեցի՞ք։ Ես ավելի քան վստահ եմ, որ հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Մանուկյանը։
    22:27
    02.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր ողբերգության սկիզբ. քանի դեռ զայրույթ չկա, Փաշինյանն ու Ալիևը կլուծեն անկլավների հարցը
    Տավուշում պիլոտային սահմանազատման հիման վրա մշակված հայ-ադրբեջանական կանոնակարգը նոյեմբերի 1-ից ուժի մեջ է: Ուրբաթ են սահմանազատման հանձնաժողովների հայ և ադրբեջանցի նախագահները իրար փոխանցել դա հաստատող ծանուցումները: Իշխանության համար այս հաղթանակը նոր ողբերգության սկիզբ են համարում Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները:
    22:20
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու մեջ
    Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։ «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել միջուկային հակամարտության հնարավոր բռնկմանը, ինչը երկու տերության միջև բազմաթիվ դավադրությունների արդյունք է։
    22:00
    02.11.24
    Ավելին