Լրահոս

2024-11-02
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թուրքիայում «լավ լուրերի» են սպասում Փաշինյանի հետ շփումներից․ «Փաստ»
    Դա բողոքի ալիք բարձրացրեց, և ինչպես պատմում է թուրք գրողը, կառավարությունը հետքայլ արեց, բայց ազգայնական կուսակցության նախագահը հայտարարեց, որ նա, ով չի ցանկանում, որ այդ հարկը կիրառվի, կա՛մ հայ է, կա՛մ հույն է, կա՛մ քուրդ: Քադիր Աքընը հաստատեց, որ այժմ թշնամանքի վիճակ է թե՛ հայերի, թե՛ հույների, թե՛ քրդերի նկատմամբ: Այստեղ, թերևս, պետք է նկատել, որ Թուքիայում մի քանի տասնյակ հազար հայեր են մնացել, որոնց, իհարկե, թուրքերը կարող են «չեզոքացնել» հաշված ժամերի ընթացքում: Նույնը՝ հույների հետ կապված: Քադիր Աքընի նախնիները 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկել բնիկ հայերին ու հույներին: Ի դեպ, նաև՝ քրդերի միջոցով: Իսկ հիմա քրդերի հարցն են ցանկանում լուծել: Հետաքրքրականն այն է, որ նշված գրողը՝ Քադիր Աքընը, ինչպես հարցազրույցի ժամանակ էլ նշեց, հավատում է, որ հնարավոր է հայ-թուրքական խնդիրները երկխոսության միջոցով կարգավորել, լուծել, ապա հասնել հայ և թուրք ժողովուրդների... բարեկամության: 
    10:50
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
    ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներ Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։ Քաղաքացիներ Մ․Ա․-ն և Հ․Ս․-ն ձերբակալվել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
    10:30
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:15
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում։
    10:04
    02.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Փողն ուրիշ բանի համար են ծախսել. ինչո՞ւ չի գործում առողջապահության պարտադիր ապահովագրման համակարգը
    Առողջապահության պարտադիր ապահովագրություն ներդնելու Փաշինյանի մեգա-ծրագիրը չի իրականանա 2025-ին: Իշխանությունը նախատեսում էր, որ հաջորդ տարի պետք է պարտադիր դառնար այդ ապահովագրությունը բոլոր պետական աշխատողների համար, սակայն այս տարվա նախատեսած անելիքներն էլ չեն հասցրել ՔՊ-ականները: Այսօր բյուջեի քննարկմանը հասկացել են, փող չկա:
    10:00
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ»
    Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։
    09:55
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիներին աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերի․ «Փաստ»
    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 անձ, որոնք նշված որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, առկա իրավակարգավորմամբ օգտվելու են դրանից մինչև տարեվերջ, սակայն ձմռան եղանակային պայմաններում սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելման հանգամանքով պայմանավորված, դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք: Սրանից բացի, բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանցից մեծամասնություն են կազմում առանձին խմբերի անձինք, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջացել սոցիալական աջակցության շարունակականության ապահովում՝ պայմանավորված վերջիններիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով:
    09:50
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
    Նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Թ․ Ղ․ ծնված 2005 թ.) և Moskvich մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները հոսանքազրկել են Moskvich մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23:24-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։
    09:45
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել․ «Ժողովուրդ»
    Իսկ գիտե՞ք` ինչու է նա հեռախոսազրույց ունեցել Միրզոյանի ու Սիմիդյանի հետ. իհարկե` շնորհակալություն հայտնելու համար. «Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար»։ Սա էլ մեջբերում՝ նախագահականի հաղորդագրությունից։
    09:42
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. «Ժողովուրդ»
    4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար և, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար:
    09:38
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»
    Հետաքրքիր օրինաչափությամբ, Նալբանդյանի վերջին շրջանի գնումները, այսպես ասած, պրոբլեմատիկ են՝ այն առումով, որ նրա գնած միավորները կա՛մ ճգնաժամի մեջ են եղել, կա՛մ փակվելու եզրին, կա՛մ ընդհանրապես փակված: Այսինքն, «իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս՝ պարզերես անելով իշխանություններին, «կաղացող» կազմակերպությունները գնելով ու ոլորտում առաջատար դարձնելով:
    09:34
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    02.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանի 9 քաղաքներին Ucom-ն ապահովել է 5G հզորությամբ կապով
    Յուքոմը Հայաստանի 9 քաղաքներում գերհզոր 5G ինտերնետ է տեղադրել: 5G ցանցի հետ համատեղելի է, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնները: Սա գերարագ ցանցի գործարկման առաջին փուլն էր, նոր նախագծեր է խոստանում Յուքոմը:
    09:15
    02.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
    00:03
    02.11.24
    Ավելին
2024-11-01