Լրահոս
2024-11-06
-
ՄիջազգայինՉտեսնված քաղաքական հաղթանակ. նա գալիս է պատերազմները կանգնեցնելու և ԱՄՆ-ը փրկելուԴոնալդ Թրամփը իրեն հռչակել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ՝ ընտրատեղամասերի փակվելուց հաշված ժամեր հետո: Ֆլորիդայում կայացած հետընտրական առաջին հավաքում նախագահի հանրապետական 78-ամյա թեկնածուն հայտարարել է՝ ԱՄՆ-ում «երբևէ չտեսնված քաղաքական հաղթանակի» մասին: Նրա համոզմամբ՝ ինքը հավաքում է 538 ընտիչներից 315-ի ձայները: Ու չնայած ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդներ շարունակում են շնորհավորել ԱՄՆ նախկին նախագահին: Նախագահի դեմոկրատ թեկնածուն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, պատրաստվում է դիմել ժողովրդին: Դեմոկրատական կուսակցության շտաբում ասում են, թե սպասում են բոլոր քվեաթերթիկների հաշվարկի ավարտին: Դիտորդներին այս իրավիճակը հիշեցնում է 2016 թվականի ընտրությունները, երբ Հիլարի Քլինթոնը պարտվեց Դոնալդ Թրամփին։Ավելին16:4806.11.24 -
ՔաղաքականՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։Ավելին16:4406.11.24 -
ՍպորտԿոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա. Փյունիկի հայտարարությունը««Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ Fast Sports-ի եթերում մեր ակումբի հասցեին հնչեցված վիրավորանքների ու ստերի հերթական տարափով, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար:Ավելին16:3606.11.24 -
ԵրևանԵրևանի փողոցներից հեռացվում են ավտոմեքենաների կմախքները (Տեսանյութ)Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:Ավելին16:2006.11.24 -
ՏնտեսականՔաջարանի թունելի շինարարության համար ՀՀ-ն ԵԱԶԲ-ից կստանա 200 մլն դոլարի վարկՀայաստանը և Եվրասիական զարգացման բանկը համաձայնագիր են կնքել Կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի 4 կմ հատվածի վերակառուցման համար 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին:Ավելին16:0706.11.24 -
ՀասարակականԼևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվելԱյսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:Ավելին15:5606.11.24 -
ՔաղաքականՀերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե ՎարդանյանՀերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը։Ավելին15:4106.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պուտինը դեռ մտածում է. Թրամփը շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհիցՀայլուր 15։30 Պուտինը դեռ մտածում է. Թրամփը շնորհավորանքներ է ստանում ամբողջ աշխարհիցԱվելին15:3006.11.24 -
Հասարակական«Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներինԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:Ավելին15:1706.11.24 -
ՔաղաքականՄակրոնը և Տոկաևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՖրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում:Ավելին14:5906.11.24 -
ՄիջազգայինԴեռ մարմիններ կան բետոնե մեծ կտորների տակ. Իսրայելի մահացու հարվածը Լիբանանի Բարջա քաղաքինՔաղաքական որոշումները չեն ազդել իսրայելական բանակի ռազմական գործողությունների ինտենսիվության վրա: Երեքշաբթի ուշ երեկոյան Լիբանանի Բարջա քաղաքում ՑԱԽԱԼ-ի ավիահարվածներից առնվազն 20 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել են:Ավելին14:4206.11.24 -
ԱռողջապահականՀայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆԷներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Ավելին14:3306.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը շնորհավորել է Թրամփին«Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-X-ում գրել է նա:Ավելին14:1106.11.24 -
ՄիջազգայինՈ՞ւմ է ընտրում տատանվող Վիսկոնսինը. վերջին նորությունները՝ ընտրական ԱՄՆ-իցԸնտրական Ամերիկայից վերջին նորություններն է հայտնում «Հայլուրի» թղթակից Լիլիթ Գասպարյանը: Նա ընտրություններին հետևում է հայտարարված տատանվող նահանգներից մեկում՝ Վիսկոնսինում:Ավելին14:0306.11.24 -
ՔաղաքականԱՄՆ-ում և Վրաստանում ժողովուրդը կամք ցուցաբերեց, իսկ ՀՀ ժողովուրդը հանձնվեց, ինքը չի որոշում իր ճակատագիրը. Ստեփան ԴանիելյանԱմերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցուցադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարող է արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա, գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Ավելին13:4706.11.24 -
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը հաղթական ելույթ է ունեցել. նա խոստանում է «ոսկե դարաշրջան» բացել ԱՄՆ-ի համարԴոնալդ Թրամփը հաղթական ելույթ է ունեցել: Նա, դուրս գալով իր աջակիցների առաջ, իրեն անվանել է ԱՄՆ 45-րդ ու 47-րդ նախագահ: Թրամփը հայտարարել է, թե «սա երբևէ գոյություն ունեցած մեծագույն քաղաքական շարժումն է», ու հույս է հայտնել, որ կստանա 315 ընտրիչի ձայն: Նա խոստացել է իր կառավարման շրջանում բացել Միացյալ Նահանգների «ոսկե դարաշրջանը»:Ավելին13:3106.11.24 -
ՄիջազգայինՈվքեր են շնորհավորել ԹրամփինՀամաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ:Ավելին13:2306.11.24 -
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզումՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։Ավելին13:1106.11.24 -
ՔաղաքականԽաղաղության Նոբելյան մրցանակակիրը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության երեխայակենտրոն քաղաքականությունըՎարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից է:Ավելին12:5806.11.24 -
ՄիջազգայինԹրամփը պարտության է մատնում ՀարիսինԹրամփ, թե՞ Հարիս. աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրություններին: Fox News-ի եթերում հայտարարում են Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին և ասում, որ նա արդեն իսկ հավաքել է ընտրիչների ձայների անհրաժեշտ թիվը: Թրամփին ԱՄՆ ընտրված նախագահ է հայտարարել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը: Օվալաձև աշխատասենյակ վերադառնալու ճանապարհին հանարապետականների համար որոշիչ էին ԱՄՆ 7 տատանվող նահանգների ձայները: Ինչպես ցույց են տալիս թվերը, այդ նահանգները կողմնորոշվել են Թրամփի օգտին:Ավելին12:4306.11.24