Լրահոս
2024-11-08
-
ՀասարակականՄահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։Ավելին20:1108.11.24 -
ՀասարակականԿրակոց՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող գործարանում․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում համատեղ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին19:5708.11.24 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բեռնատարը՝ կողաշրջվել․ կան տուժածներՆոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գաԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բեռնատարը՝ կողաշրջվել․ տուժածներ կան զալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։Ավելին19:4808.11.24 -
ՔաղաքականՍովորական Ալիևի վերադարձը. Ադրբեջանը նորից սպառնում է Հայաստանին ու արևմտյան որոշ պետություններիCOP29-ի շեմին՝ նորից հին, սպառնալիքներով լի հռետորաբանությանն է վերադառնում Ալիևը, նկատում են փորձագետները: Նա այսօր Բաքվում մասնակցել է, այսպես կոչված, հաղթանակի օրվա միջոցառումներին ու նորից սպառնացել Հայաստանին: Իր բանակին կարգադրել է պատրաստ լինել չեզոքացնել սպառնալիքները, եթե Երևանում չբավարարեն ադրբեջանկան հայտնի պահանջը՝ Հայաստանի ապառազամականացումը: Ալիևը պնդել է, որ Երևանը պետք է դադարեցնի զինվելու քաղաքականությունը:Ավելին19:3908.11.24 -
ՀասարակականՊարոնայք ՔՊ-ականնե՛ր, ձեր ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել. Արշակ ՍարգսյանԻսկ որտե՞ղ է թաքնված 550.000 ուղևորների և 304.533 ուղևորների տարբերությունը, որը կազմում է օրական 245.467 ուղևոր կամ օրական 24.546.700դրամ։Ավելին19:2108.11.24 -
ՔաղաքականՎարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հնարավոր դարձնի բոլոր գերեվարվածների, պատանդառվածների անհապաղ վերադարձը․ Բագրատ Սրբազան«Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:Ավելին19:1008.11.24 -
ՔաղաքականՀայկական Շուշիում արդեն 222 ադրբեջանական ընտանիք է ապրումԱդրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչը։Ավելին19:0508.11.24 -
ՔաղաքականԱջափնյակի թաղապետը հրաժարական է տվելԱջափնյակի թաղապետը հրաժարական է տվելԱվելին18:5408.11.24 -
ԻրավականԷլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. ՔԿ-ն զգուշացնում էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ավելին18:4508.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևն ապտակ է ստանում աշխարհի հզորներից. առաջին դեմքերը բոյկոտում են COP29-շՀայլուր 18։30 Ալիևն ապտակ է ստանում աշխարհի հզորներից. առաջին դեմքերը բոյկոտում են COP29-ըԱվելին18:3008.11.24 -
ՏնտեսականՍևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկՆոյեմբերի 8-ին Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը։ Իրականացված միջոցառման արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր բնակավայրի ձկնաբուծական գործարանից լիճ տեղափոխվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի, 8 ամսական, 300 հազար մանրաձուկ՝ 8-10 գրամ քաշով։Ավելին18:1508.11.24 -
ՔաղաքականՊԵԿ-ի հարկային տեռորը կործանում է բիզնեսը․168․amՊետական բյուջեն լցնելու համար, վարչարարության անվան տակ, իշխանությունը հարկային տեռոր է իրականացնում։ Չկա տնտեսական քաղաքականություն, տնտեսական մտածողություն, չկա կապ տնտեսության ու հարկային վարչարարության միջև։ Բյուջե լցնելը դարձել է գերնպատակ, ու դա անում են բիզնեսը խեղդելու, կործանելու գնով։ Չեն մտածում, որ այսօր կործանեցին բիզնեսը, վաղը այդ հարկերն էլ չեն կարողանալու հավաքել։ Այսօրվա, պայմանական ասած՝ 1 մլրդ դրամն ամեն գնով հավաքելու դիմաց, կորցնում են վաղվա պոտենցիալ 2 միլիարդը, 5 միլիարդը, 10 միլիարդը։Ավելին18:0008.11.24 -
ՄիջազգայինԴա ինքնասպանություն կլինի Եվրոպայի համար. Զելենսկիի նոր պահանջները և Պուտինի վերջնական պայմաններըՌուսական կես տոննանոց ռումբերի հարվածների մասին է ահազանգում Կիևը: Խարկովի ուղղությամբ է ռուսական բանակը դրանք կրակել, 25 մարդ վիրավոր է: 4 ուկրաինացի զոհվել է Զապորոժիեում: Իսկ Պուտինը Վալդայում հիշել է, որ եղբայրական ժողովուրդներ են ռուսներն ու ուկրաինացիները: Պատրաստ է՝ դադարեցնել կրակը ռուսական կողմը, ասել է Դաշնության նախագահը: Միայն թե՝ որոշ նախապայմաններով:Ավելին17:5108.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքն այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 387.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:4508.11.24 -
ՍպորտՄարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերանՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հարություն Մերդինյանը:Ավելին17:3008.11.24 -
ՀասարակականԵրևանում «Mazda»-ն գլխիվայր հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմացԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։Ավելին17:1908.11.24 -
ՀասարակականՍանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Ավելին17:0508.11.24 -
ԻրավականՆախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման արարողությունը:Ավելին16:5008.11.24 -
ԻրավականՄայրաքաղաքի կենտրոնում մեքենաներն անկանոն վարած երիտասարդների նկատմամբ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներՆոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցել գորգի վրայով: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:Ավելին16:3508.11.24 -
ՔաղաքականՏապալվել է ավագանու նիստը. կառավարման ճգնաժամ ապրող Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինենԳյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն: Գյումրիի ավագանին այսօր նիստ էր հրավիրել նոր համայնքապետ ընտրելու օրակարգով, սակայն, ավագանու անդամներից միայն 11-ն են ներկա եղել, բոլորը՝ ՔՊ-ական: Նիստը չի կայացել: Տապալված նիստի մասին է պատմում Շիրակի մարզում «Հայլուր»-ի թղթակիցը:Ավելին16:2008.11.24