Լրահոս

2024-11-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը
    Երեկ՝ նոյեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ․-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ․-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ․-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա․-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ․-ի, 25-ամյա Արմեն Բ․-ի և 21-ամյա Աշոտ Գ․-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
    10:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով կփոխարինի Կամսար Բաբինյանին․ «Հրապարակ»
    Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
    10:30
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.01 դրամ:
    10:15
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։
    10:00
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը․ «Փաստ»
    ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Ջեյմս Վենսը հանրային տիրույթում բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է իր ուժերն ու ռեսուրսները փոշիացնի Ուկրաինայի վրա: Նրա կարծիքով, որը կիսում է Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, ԱՄՆ-ը պետք է պատրաստվի Չինաստանի հետ մենամարտին: Այդ իսկ պատճառով Սպիտակ տան նոր վարչակազմը կձգտի պայմանավորվել Կրեմլի հետ, որպեսզի բացառվի Մոսկվայի ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր հակամարտությանը: Սպասվում է, որ Թրամփը վերջ կդնի Կիևի ռեժիմի ապաշնորհ ծախսերին ՝ Ռուսաստանի դեմ անիմաստ պատերազմի համար: Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության ամբողջական դադարեցման դեպքում Զելենսկու ռեժիմը կդադարի գոյություն ունենալ մի քանի օրվա ընթացքում: ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մեկ անգամ չէ, որ բախտի քմահաճույքին է թողել իր խամաճիկներին, երբ նրանց աշխարհաքաղաքական ծրագրերը ձախողվել են։ Ահա այսպես պատմության աղբանոց նետվեց «Միխեիլ Սաակաշվիլի» կոչվող նախագիծը: 
    09:50
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած
    Նոյեմբերի 8-ին, ժամը 22:04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) գլորվել է և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրին։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
    09:45
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը խուսափում է Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց․ «Ժողովուրդ»
    1․ Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն:
    09:40
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդ շաբաթը ԱԺ-ում թեժ է լինելու․ «Ժողովուրդ»
    Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։
    09:35
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ մահացածները ազգականներ են
    Նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։ Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են։
    09:30
    09.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Արևային կայան՝ Արենիի մանկապարտեզին. Ucom-ի և «Արևորդու» համագործակցությունը
    Ավելի տաք ձմեռ է սպասվում Արենիի մանկապարտեզի 80 սաներին Յուքումի նոր նախաձեռնության շնորհիվ: Մանկապարտեզը արդեն նոր արևային կայան ունի:
    09:25
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ-ն դեմ է ընդդիմության առաջարկին, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի՝ Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով։
    09:20
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթել է միջազգային մրցաշարում
    Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է «Օրեր»-ը։ 
    00:10
    09.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Մոնտենեգրոյում մասնակցել է աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմին
    Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր:
    00:04
    09.11.24
    Ավելին
2024-11-08