Լրահոս
2024-11-18
-
ՔաղաքականՓաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. «Հրապարակ»Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»: Գրում է «Հրապարակ»-ը:Ավելին10:1518.11.24 -
ԻրավականԳարեգին Նժդեհի փողոցից կնոջ պայուսակ գողացած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱհազանգով Արմինե Կ․-ի մոտ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ վերջինս հայտնել է, որ պայուսակում եղել է գումար, օծանելիք և այլ անհրաժեշտ իրեր։Ավելին10:0018.11.24 -
ՀասարակականՈղբերգական վթար՝ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհՆոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2007 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ն.-ն և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Ս.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդներին և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ին (ծնված 1984թ.). տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ա. Հ.-ի մահը: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին09:4518.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին․ FactorՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Վատիկան։ Նոյեմբերի 18-ին նախատեսվում է Փաշինյանի և Հռոմի Պապի հանդիպումը։Ավելին09:3018.11.24 -
ՔաղաքականԱղմկոտ պաշտոնանկություններ՝ Փաշինյանի կաբինետո՞ւմ. «կադրային կոտորածի» կիրակիԿառավարությունում իսկական կադրային երկրաշարժ է, սակայն դրա մասին հուշող ոչինչ չկա գործադիրի շենքի մոտ: Իշխանություններին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ հայտնում են, որ պաշտոնները թողնում են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիկոլ Փաշինյա՞նն է կադրային ջարդ սկսել իր կաբինետում, թե՞ այս պաշտոնյաներն են որոշել լքել թիմը: Ամենայն հավանականությամբ, վարչապետն է որոշել նրանց պաշտոնանկ անել: Կրիմինալ լրատվության մեջ մասնագիտացած Shamshyan.com կայքը գրել է, որ երեկոյան վարչապետը խիստ զրույց է ունեցել այդ պաշտոնյաների հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։Ավելին00:5018.11.24 -
ՔաղաքականՆԳ նախարարի և ՊԵԿ նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում․ աղբյուրIrakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Ռոմանոս Պետրոսյանի: Հիշեցնենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը։ Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի տեղեկությունների հրաժարականներ կտան ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը։ Հիշեցնենք նաև, որ 24news-ը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը:Ավելին00:2018.11.24
2024-11-17
-
ՔաղաքականՎահե Ղազարյանն ազատման դիմում է գրել, դիմում կներկայացնի նաև Արգիշտ Քյարամյանը․ 24News«Փորձեցինք ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի միջոցով ճշտել լուրը, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին»:Ավելին23:5917.11.24 -
ՔաղաքականՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը՝ իր մանդատից հրաժարվելու մասին. ArmLurՄամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՔՊ խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանից բացի մանդատը պատրաստվում է վայր դնել նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: ArmLur.am-ի հետ զրույցում, սակայն, պատգամավորը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ նման բան չկա:Ավելին23:5317.11.24 -
ՀասարակականՍա էլ Իջևանի մեր բակը. Փաշինյան (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանից նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով իրենց բակը։ «Աշուն»,- տեսանյութին կից գրել է վարչապետը։ Փաշինյանն ավելի վաղ նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել էր Խաչ՝ Իջևանի հայտնի եկեղեցին:Ավելին23:4517.11.24 -
ՀասարակականՄահացել է պատգամավոր Արթուր Խաչատրյանի մայրըՆոյեմբերի 17-ին մահացել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի մայրը։ «Այսօր առավոտյան ի տեր հանգչեց մայրս:Ամենածանր պահերին ինձ սփոփողն ու ուղղորդողը դարձավ լույս ու հեռացավ», – նշել է նա ֆեյսբուքում: Խաչատրյանի մայրիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը, նոյեմբերի 18-ին, ժամը 18-20:00-ին Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14:00-ին:Ավելին23:3517.11.24 -
ՀասարակականԴուրս եկա սուր վիճակից, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես. Զառա Արամյանն անդրադարձել է իր առողջական վիճակինԴերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին: «Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում... չկամ են ու անաստված... Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում... Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն... Լավագույնները այստեղ են... իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են: Ես դուրս եմ եկել սուր վիճակից... Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ... պետք է սովորեմ ապրել այլևս այսպես...Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու...շատ հեռուն չպլանավորել... Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք... Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»,- գրել է Արամյանը:Ավելին23:2617.11.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում. չհերքեց. ArmLurՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտադիր է վայր դնել պատգամավորի իր մանդատը: Բայց ոչ թե կամավոր, այլ պարտադրված. Փաշինյանը բարկացել է:Ավելին23:1117.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են Opel-ն ու Wuling-ը, վերջինն էլ բախվել է կայանված Porsche-ին և Hyundai-ին. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի վարած «Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։Ավելին23:0317.11.24 -
ՄիջազգայինԱբխազիայի նախագահը ընդդիմության գործողությունները որակել է որպես պետական հեղաշրջման փորձ«Կողմերը մշտապես վկայակոչում են ժողովրդի կարծիքը՝ ասելով, որ իրենք ունեն մեր քաղաքացիների աջակցությունը, ընտրությունները ցույց կտան, թե ում է նախագահի պաշտոնում ուզում ունենալ Աբխազիայի բազմազգ ժողովուրդը»,- նշել է նա։Ավելին22:4517.11.24 -
ՔաղաքականԳնել Սանոսյանն ու Ռուստամ Բադասյանն ազատման դիմումներ են գրելԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։Ավելին22:2417.11.24 -
ՏնտեսականԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետԵվրոպական ներդրումային բանկը համաշխարհային ստորաբաժանումը (ԵՆԲ Գլոբալ) 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ • Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև: • Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Մանրամասներն՝ այստեղ։Ավելին22:0017.11.24 -
ՀասարակականԱրարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներԵրեկ՝ նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացնում Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվում է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ, Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակում օդ։ Ոստիկաններին և պարեկներին կասկածյալը ներկայացնում է ատրճանակը, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով ու փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է «BMW»-ի միջից կրակոցներ արձակել։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։Ավելին21:3017.11.24 -
ՀասարակականԱրարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականովՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։ Վերջինս նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ իր վարած «Range Rover» մակնիշի «10 OO 010» մակնիշի ավտոմեքենայով։ Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի տղան է։Ավելին21:0017.11.24 -
ՀասարակականՀայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում․ Sputnik ԱրմենիաՀայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:Ավելին20:5017.11.24 -
ՔաղաքականՔաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացման իշխանության նախագծին. Բորիս Մուրազի«Երևան վերադառնալուն պես միացել եմ տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի քաղաքացիական նախաձեռնությանը: Քաղաքացիները տոտալ դեմ են իշխանության նախագծին»:Ավելին20:3017.11.24