Լրահոս

2024-11-30
  • Տարածաշրջան
    Քարեր, շշեր, երկաթի կտորներ, հատուկ ջոկատայիններ. մարտադաշտ է դարձել Թբիլիսիի կենտրոնը
    Կեսգիշերին Վրաստանում ցուցարարների զանգվածային ձերբակալելու գործողություն է սկսել ոստիկանությունը: 107 մարդու են բերման ենթարկել: Ոստիկանության հատուկ ջոկատը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցույցը ցրելու համար: Բախումների պատճառով բազմաթիվ ցուցարարներ են տուժել:
    13:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ
    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք Հայաստանում բնակություն են հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն և չունեն սեփականություն, ապա կարող են հանդիսանալ Բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող աջակցության նոր ծրագրի շահառուների շրջանակի, աջակցության չափի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում:
    13:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել:
    13:00
    30.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր ռումբեր՝ ռուսների ոտքերի տակ. սիրիական նոր քաոսի թուրքական հետքը
    Հայլուր 12։30 Նոր ռումբեր՝ ռուսների ոտքերի տակ. սիրիական նոր քաոսի թուրքական հետքը
    12:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայքարը շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնի․ հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան
    «Գիտեմ, բոլորդ սպասում եք, թե երբ ենք ազդարարելու այդ ժամը, որ միասին վերջնականապես լուծելու ենք մեր երկրի խնդիրներն ու հեռացնելու չարիքին»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Սրբազանը:
    12:24
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 21021» (Նիվա) և «ՎԱԶ 2170» (Priora) մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
    12:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը
    Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը: Նրա ղեկավար Աբդել Ռահմանի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության: Դրա հետ մեկտեղ AP գործակալությունը հաղորդել է, որ նախօրեին երեկոյան Հալեպի արևմտյան ծայրամասերում կատաղի մարտեր են ընթացել: «Անադոլու» գործակալության տվյալներով՝ ընդդիմադիր ուժերի զորքերը Հալեպի կենտրոն են մտել արևմուտքից: 10 հազար քաղաքացիներ փախել են Հալեպից հարավ գտնվող Իդլիբ նահանգ։ «Sky News Arabia» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ զինյալները շարունակում են հարձակումը հարավային, արևմտյան և հյուսիսային ճակատներում, նրանք մտել են Ար Ռաշիդդին շրջան, գրավել գիտահետազոտական կենտրոնը Հալեպի արևմուտքում, ինչպես նաև ներկա են քաղաքի հարավային մատույցներում: Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ նոյեմբերի 29-ի երեկոյան Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և նրա դաշնակիցների վերահսկողության տակ, գրոհայիններն արդեն քաղաքի կենտրոնում են, տոնում են հաղթանակը: Սիրիայի կառավարական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպի և Իդլիբ նահանգների որոշ դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավել էին զինյալների խմբավորումները: Պաշտոնական տվյալներով ՝ խմբավորումները կրել են ծանր կորուստներ, զոհվել են հարյուրավոր մարտիկներ, ոչնչացվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ և զրահատեխնիկա, խոցվել է 17 դրոն: Իդլիբ նահանգի հարավում սիրիական բանակի հարվածի տակ են հայտնվել էր-Ռուվեյս, Խան-էս-Սաբիլ և Մաարդաբսա բնակավայրերում զինյալների տեղակայման վայրերը, հայտնում է «Ալ-Վաթան» թերթը: Ռուսական և սիրիական ավիացիաները գրոհում են հակառակորդի դիրքերը Իդլիբի հարավում գտնվող Ջեբել Էզ Զավիա լեռնային տեղանքում և Հալեպից հյուսիս գտնվող Մարեյա քաղաքում: Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները հարձակոմը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: «AP» գործակալությունը նշում է, որ հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ իրանամետ խմբավորումները, այդ թվում՝ «Հեզբոլլահը», որոնք նախկինում կռվում էին Սիրիայի կառավարության կողմում, զբաղված են Իսրայելի հետ պատերազմով: Այլ աղբյուրների համաձայն՝ «Հեզբոլլահը» Իսրայելի հետ պատերազմի հետևանքով զգալիորեն թուլացել է և գրեթե չունի ռեսուրսներ Սիրիայի կառավարական ուժերին օգնելու համար։ Գործակալությունը գրում է, որ կառավարական զորքերի կողմից զինյալներին զգալի դիմադրության նշաններ չեն եղել, իսկ Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը կարծիք է հայտնել, որ սիրիական բանակը որոշ տեղերում «գրեթե ջախջախվել է»:
    12:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բժիշկները սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի
    Նոյեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    11:55
    30.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.11.2024
    Մամուլի տեսություն 30.11.2024
    11:50
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպանը Ֆրելանին երախտագիտություն է հայտնել մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցության համար
    Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել կազմակերպության ղեկավարին մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Անդրադարձ է կատարվել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
    11:45
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսիում գիշերային ցույցերի ժամանակ ձերբակալվել է 107 մասնակից, տուժել է 10 ոստիկան
    Թբիլիսիի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 107 մարդու, տուժել է 10 իրավապահ, նրանցից մեկն այրվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությանը: Բողոքի ակցիան մայրաքաղաքում վերսկսվել է նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում։ Ընդդիմությունը, նրանց ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ՝ օրակարգից հանելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։ Հաղորդվում է, որ ուժայինները ցուցարարներին ստիպել են նահանջել դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան և սկսել են բերման ենթարկել նրանց։ «Չնայած ՆԳՆ-ի բազմաթիվ ահազանգերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ ակցիան մեկ անգամ չէ, որ դուրս է եկել «Ժողովների և ցույցերի մասին» օրենքով սահմանված սահմաններից»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 107 ցուցարար վարչական կարգով բերման է ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։ «Ռուսթավելիի պողոտայում գտնվող անձինք իրավապահների ուղղությամբ տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակե շշեր և երկաթե առարկաներ են նետել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վաղ առավոտից Ռուսթավելիում աշխատում են կոմունալ ծառայությունները, ապամոնտաժում են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ առարկաներից կառուցված բարիկադների մնացորդները։
    11:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվ իրոք, Բարսելոնան ավելին է, քան պարզապես ակումբ․ Հանսի Ֆլիկ
    Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է «Բարսելոնայի» 125-ամյակի, ինչպես նաև Ռոնալդ Արաուխոյի, Ֆրենկի դե Յոնգի, Գավիի, Լամին Յամալի մարզավիճակի մասին։
    11:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե»
    «Վեց բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ գիշերվա ընթացքում հրաժարական տվեցին, չնայած նրան, որ նրանցից մեկը Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է, դա վկայում է համակարգային խնդիրների մասին։
    11:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:
    10:45
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Գյումրիում․ տնակ է այրվել
    Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ 01:20-ին: Այրվել են տնակը և օժանդակ շինությունը (մոտ 100 քմ):
    10:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»
    Սա հետաքրքրական է նրանով, որ եթե նախկինում ռուսաստանյան հատուկ ծառայությունները որպես արևմտյան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանյան, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց «հասարակական» կառույցները, ապա վերոհիշյալ երկու հաղորդագրություններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաև պետական կառույցներում և քաղաքական դաշտում ներդրված և արտաքին աջակցության շնորհիվ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտոնյաներին և կուսակցական ֆունկցիոներներին: Ըստ էության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ակնարկում է, որ իրենց տրամադրության տակ մանրամասն տվյալներ կան թիրախավորված անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցե նաև հավաքագրման պատմությունների և հասարակական, քաղաքական ու անձնական կյանքին վերաբերող մանրամասնությունների մասին:
    10:05
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
    10:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի անօրինական «խնդրանքը» և վայր չի դնում մանդատը։ Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը և խոսքում ակնարկներ արել` նրան ուղղված, բայց ուղիղ  ոչինչ չի ասել: Աղազարյանը մինչև վերջ մնացել է նիստին, չնայած` ելույթ չի ունեցել»:
    09:54
    30.11.24
    Ավելին