Լրահոս
2024-12-04
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունըԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին16:5104.12.24 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ:Ավելին16:3904.12.24 -
ՀասարակականՎեհափառն անդրադարձել է այս ծանր և դժվարին շրջանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանի իրականացրած ծառայությանըԴեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։Ավելին16:2804.12.24 -
ՔաղաքականՀՀ նախագահը և Ալժիրի դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության սերտացման հարցըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադին։Ավելին16:1404.12.24 -
ՔաղաքականՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ ԱղազարյանՓաշինյանի հորդորը անտեսելով՝ մանդատը վայր չդրած, այնուհետև ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ բացահայտում արեց։ Նրա խոսքով, իր և ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հարցաքննության հրավիրելիս քննիչը Աղազարյանի հեռախոսը խնդրանքով «առգրավել է» և պահել շուրջ 10 օր։ Այնուհետև իր հեռախոսի նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ։Ավելին15:5504.12.24 -
ՍպորտԱռցանց քվեարկություն՝ սպորտի ոլորտում հանդիսատեսի համակրանք անվանակարգի համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով:Ավելին15:4504.12.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնումՀայլուր 15։30 Զինյալներին ջախջախել են Համայում և Դեյր Զորում. Հալեպը գրավված է մնումԱվելին15:3004.12.24 -
ՀասարակականՎերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԼուսինե Գուլաբյան ԱՁ-ին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Սունկ մարինացված», «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ):Ավելին15:2404.12.24 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:1304.12.24 -
ՀասարակականՍպառնալիքի տակ ավտոբուսի գործադուլավոր վարորդները գիծ դուրս եկանԳործադուլի պատճառով 40 վարորդի աշխատանքից ազատելուց հետո՝ այսօր ամբողջությամբ վերականգնվել է մայրաքաղաքի երթևեկությունը: «Հայլուր»-ի թղթակիցները վաղ առավոտից կանգառներում են եղել, համոզվել, որ տրանսպորտը կանոնավոր աշխատում է: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ կաթվածահար երթևեկությունը վերականգնելու համար ազատված վարորդների փոխարեն մարզերից են վարորդներ բերել:Ավելին15:0204.12.24 -
ԻրավականԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրելԴեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս:Ավելին14:5604.12.24 -
Քաղաքական«Իսկ հիմա՝ հայդե՛ ավտոբուսները վարելու». Գևորգ ՍտեփանյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը.Ավելին14:4304.12.24 -
ՔաղաքականՄալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։Ավելին14:3004.12.24 -
ՀասարակականԴպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարել«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս-ն։ Վերջինիս ձերբակալել են։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդի խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։Ավելին14:1704.12.24 -
ՏարածաշրջանՓողոցային կատաղի ընդհարումներ՝ Թբիլիսիում. հեղափոխական կրքերը շիկանում ենՎրաստանում բողոքի ցույցերի 6-րդ գիշերը ավելի ծանր է անցել. խորհրդարանի մոտ հերթական ցույցը ցրել են հատուկ ջոկատայինները: 34 ցուցարար է ձերբակալվել: Տուժել է Ներքին գործերի նախարարության 12 աշխատակից: Եվրամիության անդամ դառնալու բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին Վրաստանի վարչապետի հայտարարությունն է բողոքի ալիք բարձրացրել Վրաստանում:Ավելին14:0904.12.24 -
Իրավական42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել:Ավելին14:0004.12.24 -
ՄիջազգայինԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան ԳեղամյանԸնդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի հազարանոց զինյալ ահաբեկիչները գրավեցին Սիրիայի ամենամեծ ու կարևոր քաղաքը՝ Հալեպը, ապա ողջ շրջանը։Ավելին13:4904.12.24 -
ՔաղաքականՍաղաթելյանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է տարածաշրջանային քաղաքական զարգացումներըԻշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է տարածաշրջանային քաղաքական զարգացումները: Այս մասին տեղեկանում ենք Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:Ավելին13:3804.12.24 -
ՔաղաքականԱղազարյանին անկյուն քշեցին. նախկին դաշնակցականը՝ նախկին ՔՊ-ական«Աղազարյան» քաղաքական տրագիկոմեդիան վերջապես հանգուցալուծվեց: Մանդատը վայր դնելու՝ Փաշինյանի խնդրանքը շաբաթներ շարունակ մերժած ՔՊ-ականը հեռացվել է կուսակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության որոշմամբ: Երեքշաբթի է տեղի ունեցել Աղազարյանի համար ճակատագրական նիստը: Ըստ հաղորդագրության՝ պետական ու կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի և հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով է հեռացվել Աղազարյանը: Նա այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի ամբիոնից՝ ներողություն խնդրելով իր կուսակցական ընկերներից:Ավելին13:3404.12.24 -
ՀասարակականԷլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենը և ընկերը գումարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացունՆոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նոյեմբերի 21-ին էրեբունի վարչական շրջանում Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրեն ոմն Էդգարը և ոմն Գագիկը նախնական համաձայնության գալով Նարեկ Ա․-ի հետ, Երևանի բնակիչ 37-ամյա Արայիկ Ն․-ին և վերջինիս ընկեր Հարություն Խ․-ին հրավիրել են նշված էլ. ցանցի մասնաճյուղ, որտեղ ավտոմեքենաների ներկրումից ձևավորված պարտքի մի մասը՝ 50 հազար ԱՄՆ դոլարը, վերադարձնելու պահանջով Գագիկը հարվածել է Արայիկ Ն․-ին, իսկ էդգարը հոգեբանորեն ճնշել է:Ավելին13:2904.12.24