Լրահոս
2024-12-10
-
ՀայլուրՀայլուր 15։30 Խայտառակ վիճակ Գյումրիում. մարդիկ չեն ճանաչում ՔՊ-ի թեկնածուներինՀայլուր 15։30 Խայտառակ վիճակ Գյումրիում. մարդիկ չեն ճանաչում ՔՊ-ի թեկնածուներինԱվելին15:3010.12.24 -
Իրավական6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջըՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող հանգստի գոտին վարձակալության է հանձնվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): «Երևանի քաղաքապետի՝ 2019 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ և 2019 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ հողամասի վարձակալության պայմանագրով վարձակալության է տրամադրվել ընդհանուր 511.36 քմ մակերեսով հողամաս: Հողամասի տարեկան վարձավճարը կազմել է 1 միլիոն 350 հազար դրամ: Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Երևան քաղաքի բյուջեի մասով առկա է 7 միլիոն 512 հազար դրամի ժամկետանց պարտավորություն: Պարզվել է նաև, որ պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի օգոստոսի 22-ը, իսկ նույն պայմանագրի 15-րդ կետի համաձայն՝ պայմանագրով վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվում է մինչև 2027 թվականի մայիսի 22-ը: Կատարված ուսումնասիրությամբ փաստվել է, որ վերոնշյալ պայմանագրում վարձակալության իրավունքի ժամկետը սահմանվել է ավելի երկար ժամանակահատված, քան ինքնին պայմանագրի գործողության ժամկետը, որպիսի մոտեցումը չի բխում Քաղաքացիական օրենսգրքի պահանջներից: Համայնքային շահերի նկատմամբ արձանագրված խախտումների պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Դատախազության կողմից 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան միջնորդագիր է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, ինչին ի պատասխան հայտնվել է, որ ձեռնարկվում են միջոցներ առկա խախտումների վերացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Ընկերությունը միայն 2019 թվականի օգոստոսին է կատարել 715 հազար դրամի վճարում: 2024 թվականի մայիսի 10-ին համապատասխան նախազգուշացում է հասցեագրվել Ընկերության տնօրենին՝ առկա պարտավորությունը սեղմ ժամկետում կատարելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել: 2024 թվականի հունիսի 21-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ընկերության՝ հօգուտ Երևան համայնքի բյուջեի 7 միլիոն 512 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի վճռով բավարարվել է Դատախազության հայցապահանջը. Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 6 միլիոն դրամ (1 միլիոն 499 հազար դրամի մասով կիրառելով հայցային վաղեմություն, առանձնացնելով այն առանձին վարույթում՝ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 8-ին կայացրել է հայցը մերժելու մասին վճիռ, որի վերաբերյալ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք)»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:1510.12.24 -
ԻրավականՀովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե նրա անձնական տվյալներն ինչպես են հայտնվել երրորդ անձանց մոտՀովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են պատգամավորի անձնական տվյալները, նամակագրությունները հայտնվել երրորդ անձանց մոտ: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հովիկ Աղազարյանը: Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում արդեն հայտնված այն գործին, թե պատգամավորը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է արել, Աղազարյանը նշեց, որ նորմալ է վերաբերում դրան: «Թող գործը սկսվի, կտեսնենք ինչպես է ընթանում, ինչ ընթացք կստանա»,- ասաց նա: Աղազարյանը նշեց, որ այլ հարցերի այս փուլում առանց փաստաբանի հետ խորհրդակցելու չի պատասխանում, քանի որ կարող է վնասել գործին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել էր Աղազարյանին՝ մանդատը վայր դնելու, սակայն վերջինս մերժել էր: Փաշինյանը հայտարել է, որ ամեն գնով՝ բոլոր օրինական ճանապարհներին դիմելու են, որ Աղազարյանը վայր դնի մանդատը:Ավելին15:0810.12.24 -
ՄիջազգայինՆեթանյահուն կանգնել է դատարանի առաջ․ պատճառը հայտնի էԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որպես վկա կանգնել է դատարանի առջև իր դեմ հարուցված կոռուպցիայի գործով, հաղորդում է Reuters գործակալությունը։ 75-ամյա Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որին մեղադրում են հանցագործության մեջ։ «Ես այս պահին սպասում էի ութ տարի, որպեսզի ասեմ ճշմարտությունը։ Բայց ես նաև վարչապետն եմ…. Ես առաջնորդում եմ երկիրը յոթ ճակատով մղվող պատերազմի միջով, և կարծում եմ, որ այս երկուսը կարելի է անել միմյանց զուգահեռ», - ասել է Նեթանյահուն իր գործը լսող երեք դատավորներին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դատական լսումները Երուսաղեմից տեղափոխվել են և անցկացվել ստորգետնյա դատարանի դահիլիճում։ Դատարանի առջև հավաքվել են մի քանի տասնյակ ցուցարարներ։ Նրանց մի մասը եղել են Նեթանյահուի աջակիցները, մյուսները պահանջել են, որ նա անի ավելին Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող շուրջ 100 պատանդներին վերադարձնելու համար։ Դատարանը հայտնել է, որ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման խախտման մեջ մեղադրվող Նեթանյահուն շաբաթական երեք անգամ ցուցմունք կտա։ 2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրաքները և իր նկատմամբ հետաքննությունն անվանել է «վհուկների որս»:Ավելին15:0010.12.24 -
ՔաղաքականՀայկական կողմը պատերազմի չի պատրաստվում. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկությունըՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չենք նկատել։ ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից են պատասխանել «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում: Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:Ավելին14:5310.12.24 -
ՏնտեսականԱրաքս բնակավայրում դիզելային վառելիքի կետի գործունեություն է դադարեցվելՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ «Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։ Բացի այդ, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել է։ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողականորեն իրականացնել վերահսկողություն՝ ապահովելով հրդեհային անվտանգության նորմերի պահպանումը և հանրային անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին14:4510.12.24 -
ՔաղաքականԾայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը․ Թագուհի ԹովմասյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Եվ հատկապես այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարևոր է հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական դաշտի, այլև քաղաքական և բարոյական պարտավորություն է: Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ` կոպտագույնս ոտնահարվում են դրանք: 1. Տարբեր մասնագետներ ահազանգում են, որ դատական համակարգը իշխանությունների կողմից ճնշումների և քաղաքական միջամտությունների է ենթարկվում, ինչը հաստատվեց նաև ՍՄՍ-ների միջոցով ազատումների շքերթով: Չնայած որոշ բարեփոխումներին, դատավորների որոշումների վրա ազդեցություն գործելու դեպքերը մնում են մտահոգիչ։ Դատական անկախությունը հենասյուն է մարդու իրավունքների պաշտպանության համար, որը խախուտ է: 2. Հայաստանում լրագրողները և լրատվամիջոցները շարունակում են ճնշումների ենթարկվել. ծեծ, բռնություն, հավատարմագրումից զրկում, վիրավորանքներ… Խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է. ԱԺ նախագահի 25-ից ավել հայցերն ապացուցում են, որ բարձրագույն իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսքը: 3. Պատգամավորի անձնական տվյալների և, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների շրջանառությունը իշխող խմբակցության մեջ լրջագույնս խախտում է անձնական կյանքի իրավունքը: Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը: 4. … կարող եք ցանկը շարունակել ինքներդ, որը վստահ եմ շատ երկար է … »։Ավելին14:3510.12.24 -
ՄիջազգայինԱսադը պիտի դատվի ամեն երեխայի խոշտանգման համար.Իսրայելը զորքով ու տրակտորներով քանդում է սահմանագիծըՍիրիայում իշխանափոխությունից հետո ժամեր անց Իսրայելը տիրացել է Գոլանի բարձունքի սիրիական տարածքին ու հիմա հենակետեր է ամրացնում այնտեղ: Պայթյուններ են հնչում Սիրիայում: Չնայած դրան՝ Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում կայուն և խաղաղ ապագա կառուցելու պատմական հնարավորություն է տեսնում ՄԱԿ գլխավոր քարտուղարը:Ավելին14:2510.12.24 -
ՀասարակականԲացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն«Գոյ» թատրոնը հայտարարություն Է տարածել, որում ասվում է «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»: «Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ձեր թատրոնը՝ մի վայր, որտեղ հնչել է ազատ խոսք, ստեղծվել է նոր գաղափարներ և համախմբել մեր հասարակությունը։ Սա մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո։ Արդեն 8 ամիս է, ինչ մեր սիրելի թատրոնի դռները փակ են։ Մեր մշակութային կյանքի այս կարևոր կետը զրկված է իր բնականոն աշխատանքից, իսկ հասարակությունը՝ շփվելու արվեստի հետ։ Այս տևական ընդմիջումը ոչ միայն մեծ վնաս է հասցնում թատրոնին, այլև վտանգում է մեր հասարակության արժեհամակարգը։ Արվեստն ուժ ունի ՝ միավորելու, զորացնելու և առողջ հասարակություն ստեղծելու։ «Գոյ» թատրոնի փակ դռները խաթարում են այդ գործընթացը։ Մենք չենք կարող թողնել, որ այն այդպես շարունակվի։ Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»։ Այս պայքարը միայն թատրոնի համար չէ. սա պայքար է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ արվեստն ու մշակույթը մեր կյանքի անբաժան մասն են։ Աջակցեք, բարձրաձայնեք, միացեք։ Թող թատրոնը կրկին ապրի, իսկ նրա դռները բաց լինեն բոլորի համար»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին14:1510.12.24 -
ՄշակույթԿարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-իԿարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որի ռեժիսորը Շոն Բեյքերն է, ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի: Այս մասին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնի միջոցով տեղեկացրել է Կարեն Կարագուլյանը: Ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի համար մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում: «Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին: «Անորա» կատակերգադրամատիկ ֆիլմի գլխավոր դերերում են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը: Ֆիլմում նկարահավել են նաև Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ի: «Անորա»-ի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու:Ավելին14:0010.12.24 -
ՀասարակականԳեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 վիրավորԴեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել ճանապարհի հարակից դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ժամհարյանը, նրա ուղևորներ,Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Էմմա Կ.-ն, 13-ամյա Գրիգոր Կ.-ն, և 34-ամյա Ահարոն Մ.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից էմմա Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գրիգոր Կ.-ն՝ նրանց որդին:Ավելին13:4510.12.24 -
ՏնտեսականԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ։ Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ որոշվել է՝ - իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50 %:Ավելին13:3810.12.24 -
ԻրավականԱշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով դեկտեմբերի 3-ին Օշականում ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա երիտասարդի։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա հայտնել է, որ տանը մարիխուանա ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան խուզարկությամբ հայտնեբերվել է 24 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 4-ի առավոտյան նույն կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի տղամարդու։ Նա նույնպես հայտնել է, որ տանը մարիխուանա է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 20 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։Ավելին13:3010.12.24 -
ՄիջազգայինՈւժգին պայթյուններ, «աչքերը հանած դիակներ», շոկային բացահայտումներ. «չափավոր քաոս է» Ասադից հետոՍիրիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն 80 երեխա և դեռահաս է սպանվել, հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Քեթրին Ռասելը։ Սիրիայի նոր իշխանությունը, որը հայտնի է Սիրիայում փոքրամասնությունների հանդեպ պատերազմական հանցագործություններով, հայտնել է, թե Ասադները այլախոհությունը ճնշելու համար հազարավոր մարդկանց են բանտ նետել:Ավելին13:2010.12.24 -
ՔաղաքականԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:Ավելին13:1510.12.24 -
ՔաղաքականՏարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան ՈսկանյանԴեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրայելական արշավ: Այս մասին իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու թելագրամի իր ալիքում մի օրինակ ներկայացրել։ Նրա խոսքով, այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։ «Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում։ Հ.գ. Ռուսերեն տեքստի խտապատկերը Բաքվի բռնապետի քարոզչամեքենանի ռեսուրսներից մեկից է»,-գրել է նա։Ավելին13:0010.12.24 -
ԻրավականԻսակովի պողոտայում վրաերթի ենթարկված կինը մահացել էԴեկտեմբերի 9-ի ժամը 7.55-ին «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա Արաքսի Պ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5010.12.24 -
ԻրավականԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 4 տարի 5 ամիս ազատազրկմանԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ՝ մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Ըստ գործով հրապարակված դատավճռի՝ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։ Նախկին պաշտոնյան նաև 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։Ավելին12:3710.12.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խոշտանգված մարմիններ՝ բանտերում. բռնարարներին խոստանում են պատժել Սիրիայի նոր տերերըՀայլուր 12։30 Խոշտանգված մարմիններ՝ բանտերում. բռնարարներին խոստանում են պատժել Սիրիայի նոր տերերըԱվելին12:3010.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:Ավելին12:1510.12.24