Լրահոս
2024-12-10
-
ՀասարակականԱրտառոց դեպք՝ «Արմավիր» ԲԿ-ում․ ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, հետո պարզվել է՝ աղջիկ է ծնվելԴեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։ Դեպքի մասին «Մուրացան» ծննդատնից տեղեկությունը հայտնել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը, ովքեր այնուհետև տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արմավիրի բաժնի իրենց գործընկերներին։ Ժամերի ընթացքում ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հանդիպել են տնօրենին ով հավաստել է, որ ծնողներին ասվել է աղջիկ լինելու մասին, սակայն թյուրիմացաբար տեղեկանք է տրվել ծննդյան վկայական հանելու համար որպես տղա։ Այնուհետև ոստիկանները զրուցել են երեխայի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ հիվանդանոցում իրենց ասվել է, որ տղա երեխա է ծնվել։ Պարզվել է, որ թյուրիմածություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։Ավելին19:1510.12.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀնդկաստանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի: Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը: Պատվիրակությունը Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը:Ավելին19:0010.12.24 -
ՀասարակականԷլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը։Ավելին18:4510.12.24 -
ԱրցախՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը՝ ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին (Responsibility to Protect), ցավոք, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդեպ Արցախի բնակչությանը սպառնացող լրջագույն գոյաբանական վտանգների մասին, և չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, երբ վերջինս 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ և էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների արդյունքում բռնազավթեց Արցախի Հանրապետության ողջ տարածքը: Մինչև Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները՝ մասնավորապես 6-րդ կետը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ միջազգայնորեն ճանաչված արտատարածքային Լաչինի միջանցքը՝ անհնարին դարձնելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների՝ սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ վարքագիծը ոգևորիչ է այլոց համար: Աշխարհն օրեցօր ընկղմվում է նոր արհավիրքների մեջ, որի գինը հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքն է: Առաջնորդվելով Արցախը իր կազմի մեջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականությամբ և այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքույց մտադրությամբ՝ ներկայումս Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ հանցագործ հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Մինչև միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչության վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառույցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի և պատմամշակութային արժեքների, հանրային և մասնավոր սեփականության թալանն ու բարբարոսական ավերումը՝ պահպանելով Արցախի բնակչության հարկադրաբար լքած անշարժ և շարժական գույքը, բոլոր պետական և համայնքային շենք-շինությունների, արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային օբյեկտների անձեռնմխելիությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրությանը եվ կոչ անում ՄԱԿ անդամ պետություններին. առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև 1992 թ. հունվարի 6-ին ընդունված Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՝ ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)Հանրապետության անկախությունը՝ հանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի: ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է, այն կդառնա մեր ժողովրդի պաշտպանվածության հուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք՝ արդեն ճանաչված միջազգային սահմաններում, պատմական բնակության վայրերում բնականոն կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կապահովի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին18:3510.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Տեղական պաշտպանության ուժեր են ստեղծում Հայաստանում. ինչո՞ւ է ցրվում աշխարհազորըՀայլուր 18։30 Տեղական պաշտպանության ուժեր են ստեղծում Հայաստանում. ինչո՞ւ է ցրվում աշխարհազորըԱվելին18:3010.12.24 -
Կրթություն և գիտությունԲռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքիցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և այդ պարագայում նախարարությունը հետևողականորեն նման մանկավարժներին հետագա մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու հայցերով դիմելու է դատարան։ Նախարարությանն ուղղված դիմումները վկայում են այն մասին, որ բռնության դեպքերն առկա են ինչպես երեխաների միջև, այնպես էլ ուսուցիչ-սովորող փոխհարաբերություններում, որի մասին հաճախ տեղեկացված են լինում ուսումնական հաստատության բոլոր կամ գրեթե բոլոր աշխատակիցները, սովորողները և ծնողական համայնքի ներկայացուցիչները: Բռնության մասին իմացությունն ու դրա դեմ քայլեր չձեռնարկելու վարքագիծն առաջ են բերում բռնության հանդեպ անթույլատրելի հանդուրժողականություն, որից առաջին հերթին տուժում են երեխաները և կրթության որակը։ Հարկ է ընդգծել, որ նույնքան անհանդուրժելի է հնարավոր բռնությունը ուսուցիչների նկատմամբ՝ հատկապես ծնողների կողմից անհարգալից վերաբերմունքի պարագայում։ Նախարարությունը նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակում՝ երեխայի կրթության իրավունքի ապահովման առումով ծնողների պարտավորություններն առավել հստակեցնելու և այդ հարցերում հետևողական չլինելու պարագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Ուսումնական հաստատությունը պետք է սովորողների համար հանդիսանա ապահով և անվտանգ միջավայր, ուստի հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած տեսակի դրսևորումից, նման դրսևորումների դեպքում անպայման բարձրաձայնել համապատասխան մարմիններին, համատեղ ջանքերով դպրոցում ապահովել դրական հաղորդակցության և հարաբերությունների մթնոլորտ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին18:1510.12.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը և դեսպան Դի Րիզոն քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացման հարցերՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ուղղված հայ-իտալական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը: «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիվանագիտական գործունեության համար: Երեք տարվա աշխատանքի ընթացքում Դուք կարողացաք նոր շունչ հաղորդել հայ-իտալական հարաբերություններին, որը շատ կարևոր էր Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում: Խոսքը վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և Հայաստան-ԵՄ գործակցությանը: Ձեր գործունեությունն, անկասկած, միտված է եղել մեր երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել Ալֆոնսո Դի Րիզոյին իր հետագա գործունեության մեջ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Իտալիայի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության խորացումը՝ ներառելով համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ և մշակութային փոխանակումներ, որոնք արտացոլում են երկու ժողովուրդների հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը:Ավելին18:0010.12.24 -
ՔաղաքականԱրամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետի պաշտոնումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։Ավելին17:4510.12.24 -
ՄիջազգայինՍիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար դարձավ Մուհամեդ ալ-ԲաշիրըՄուհամեդ ալ-Բաշիրը, որին վստահված է Սիրիայի անցումային կառավարության ձևավորումը, նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար մինչև 2025 թ. մարտի 1-ը։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին Մուհամեդ ալ-Բաշիրը հայտնել է հեռուստաուղերձում։ Ավելի վաղ սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել էր, որ անցումային կառավարության աշխատանքի ժամկետը կկազմի երեք ամիս։ Աղբյուրը գործադիր իշխանության առաջնահերթություններն է անվանել «հսկողությունն անվտանգության ոլորտում, ծառայությունների մատուցումը և իշխանության աստիճանական անցման ապահովումը»։ Al Jazeera-ի աղբյուրը վստահեցրել է, որ «անցումային կառավարությունը նախադրյալներ կստեղծի մշտական կառավարության աշխատանքի համար»՝ հավելելով, որ «Սիրիայի փրկության կառավարության» նախարարները կշարունակեն իրենց աշխատանքն անցումային կառավարությունում։ Սիրիայի վարչապետի պաշտոնակատար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։Ավելին17:3710.12.24 -
ՔաղաքականԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ ԿԸՀ-ից նշում են, որ օգտագործվել են տեխնիկածրագրային միջոցներ, իրականացվել է ստորագրությունների վավերականության ստուգում, այդ թվում՝ ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ Վավեր ստորագրությունները կազմել է 52351։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։Ավելին17:2510.12.24 -
Իրավական36-ամյա տղամարդու մոտ մարտականի ձևափոխված լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, դեկտեմբերի 9-ի ժամը 22.30-ին Ֆանարջյան փողոցի 1 նրբանցքում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել 36-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարտականի ձևափոխված 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 ձևափոխված փամփուշտներով: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին:Ավելին17:1510.12.24 -
ԻրավականԱնդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ, նույն գործով անցնող Վիգեն Գրիգորյանը կազատազրկվի 8 տարովԴատական իշխանությունը նոր մանրամասներ է հաղորդել ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների մասով վճռից։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար վերջնական պատիժներ են նշանակվել. ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ, որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ: Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։ Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․ Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի, Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել, Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել, Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով, Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։Ավելին17:0810.12.24 -
ՄիջազգայինՄենք մրգեր ենք նկարում, վաղուց դրանց համը չենք զգում. կյանքի գույները՝ Պաղեստինի փլատակներումԳազայում երեքշաբթի գիշերը Իսրայելի հարվածներից առնվազն 34 պաղեստինցի է մահացել: «ՑԱՀԱԼ»-ի տանկերը Գազայի կենտրոնական ու հարավային հատվածներն են խոցել: Փլատակների վերածված Դեյր ալ-Բալահում հիմա ավելի հանգիստ է:Ավելին17:0010.12.24 -
ԻրավականԱնցած 1 օրում արձանագրվել է 21 վթար․ 3 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 9-ից 10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 27, թմրանյութի հայտնաբերման՝ 25, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, համակարգչային հափշտակության՝ 4, հոգեկան ներգործության ու ապօրինի որսի՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, սառը զենք կրելու, փաստաթղթեր կեղծելու և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, մաքսանենգության, հողը փչացնելու, կանխամտածված սնանկության, ալիմենտ վճարելուց խուսափելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անհետաձգելի միջամտություն որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 5–ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար․ 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին16:4510.12.24 -
ՔաղաքականՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան. «Ազատություն»Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց՝ միայն փոխանցեց. - «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»: Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռ թղթի վրա է: Չնայած սրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում: «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, դրական բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», - ասել է Միրզոյանը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաև հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների: Թուրքիայից, սակայն, չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը: «Քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, կայուն խաղաղության հասնելն անհնար է: Մշտական խաղաղությունն ապահովելու և այս խնդիրն ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի», - նշել է նա:Ավելին16:4010.12.24 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին16:3010.12.24 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի խորհրդարանը բանաձև է ընդունել նախագահին ձերբակալելու պահանջովՀարավային Կորեայի Ազգային ժողովը քվեարկել է բանաձևի օգտին, որը պահանջում է անհապաղ ձերբակալել նախագահ Յուն Սոկ Յոլին և յոթ այլ պաշտոնյաների՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Բանաձևին կողմ է քվեարկել 190 խորհրդարանական, դեմ՝ 95, ձեռնպահ՝ 3։ Բացի այդ, խորհրդարանը հավանություն է տվել հատուկ դատախազի նշանակմանը, որը կհետաքննի Յուն Սոկ Յոլին, որը մեղադրվում է խռովության մեջ: Բանաձևը նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի, բանակի գլխավոր հրամանատար գեներալ Պարկ Ան Սուի և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ռազմական դրություն հայտարարելու մեջ։ Այս բանաձևն ընդունվել է 210 կողմ, 63 դեմ, 14 ձեռնպահ ձայներով։ Յուն Սոկ Յոլն անակնկալ կերպով արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։ Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։ Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունն արգելել է Յուն Սոկ Յոլին լքել երկիրը՝ նրա դեմ հետաքննության պատճառով։Ավելին16:1510.12.24 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են խաղաղ կարգավորման բոլոր հարցերն ինքնուրույն լուծել․ ՆարիշկինՀայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են խաղաղ կարգավորման բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում: «ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել։ Հայաստանն ու Ադրբեջանն այնքնան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել», - նշել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը:Ավելին16:1510.12.24 -
ՔաղաքականԱրսեն Թորոսյան-Անահիտ Ավանեսյան դուելը նոր փուլ է մտնում․ ՔՊ-ական պատգամավորը պաշտոն կստանաՔՊ-ական Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ ՔՊ խմբակցությունը արդեն առաջադրել է Թորոսյանին այդ պաշտոնում, իսկ հերթական նիստի ժամանակ քվեարկությամբ կընտրի նրան։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի այս պաշտոնը շատ է փոթորկել ու անհանգստացրել հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Գաղտնիք չէ, որ առողապահության գործող և նախկին նախարարներ Անահիտ Ավանեսյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները շատ լարված են, ինչը չի թաքցրել հատկապես Թորոսյանը՝ ԱԺ նիստրի ընթացքում հրապարակավ քննադատելով Ավանեսյանին և դժգոհելով նրանից։ Արսեն Թորոսյանն անգամ Նիկոլ Փաշինյանին է փորձել համոզել, որ պաշտոնանկ անի Ավանեսյանին և իր մարդուն նշանակի առողջապահության նախարար։ Բանն այն է, որ ցանկացած նախագիծ, որը հեղինակում է նախարարությունը, հաստատվելու համար պետք է անցնի ԱԺ գլխադասային հանձնաժողով։ Այսինքն՝ առողջապահության նախարարության հեղինակած նախագծերը պետք է անցնեն Արսեն Թորոսյանի «թրի տակով», ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու Անահիտ Ավանեսյանի համար։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:0010.12.24 -
Հասարակական5 ավտոլվացման կետի գործունեություն կասեցվել է․ կեղտաջրերը լցվել են Ողջի գետը. ԲԸՏՄՋրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։ Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-երի ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։ Տեսչական մարմնի Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինների պետերի որոշումներով ավտոլվացման կետերի գործունեությունները կասեցվել են։ Հիշեցնենք, որ վերջին կառավարության նիստերից մեկի ժամանակ այս հարցում վերահսկողությունը խստացնելու հանձնարարական էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին15:4510.12.24