Լրահոս

2024-12-10
  • Img default alt hy
    Իրավական
    Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ․ կարգավորումն ուժի մեջ է մտել
    Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
    22:00
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նուբարաշենում 17-ամյա երկու պատանիների են դանակահարել
     «Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի:
    21:45
    10.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր շոու է զլում Փաշինյանը. «հատիկ առ հատիկ» հեշթեգը և քաոս՝ հանուն իշխանության պահպանման
    Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական քարոզարշավի ձմեռային սեզոնը թեժ է սոցցանցերում: Հայաստանի վարչապետը էջի ակտիվությունն է անդադար ստուգում, ուրախանում արդյունքով: Այս ամենը պատահական չէ՝ ըստ ընդդիմության: 2026 թվականի ընտրություններին մասնակցելու է ֆեյսբուք-տիկ-տոկյան սերունդը, որոնց հաճոյանալ է փորձում Փաշինյանը՝ նոր հեշթեգեր հորինելով:
    21:39
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրովի արդարադատության բազմաթիվ օրինակներ ունենք, որոնք աղաղակող են. Հայկ Դեմոյան
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿ ԱՄՆ Պետքարտուղարությանը ՀՀ արդարադատության նախարարին ճանաչել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ: Միանում եմ շնորհավորանքներին, քանի որ նման մրցանակ ստանալը նաև պարտավորեցնող է: Խիստ ցանկալի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու անձամբ տիկին Գալյանը հետաքրքրվեն ու վերահսկեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի ու քրեորեն պատժելի մի շարք հանցագործությունների բացահայտումներով: Ընտրովի արդարադատության բազմաթիվ օրինակներ ունենք, որոնք աղաղակող են: Ըստ այդմ, պետք է բացահայտվեն թանգարանի անվան տակ իրականացված փողերի լվացման, խոշոր չափի գումարների յուրացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման դեպքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի և խորհրդի որոշ անդամների կողմից թանգարանի ֆոնդերից գողությունների կատարելու փաստերը, որոնց մասին ցուցմունքներ եմ տվել 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում: Քրեական գործը հարուցվել է ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, սակայն մինչ օրս չի մտել դատաքննության փուլ: Հարություն Մարությանն իմ ցուցմունքներում մեղադրվում է մի շարք հանցագործությունների կոծկման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև նախաքննությանը կեղծ տվյալներ տրամադրելու մեջ: Վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թ. տեղի ունեցած հակասահմանադրական գործողություններում և վայելում է ներկա իշխանությունների հովանավորությունը: Ի դեպ, թանգարանի անվան տակ փողերի լվացման հնարավոր գործողության մասին 2016 թ. մայիսին ահազանգել եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ներկայացնելով համապատասխան փաստեր ու փաստաթղթեր: Լրացուցիչ պետք է հետևել ու վերահսկել, որպեսզի բացահայտվի 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանում արձանագրված արժեքավոր գրքերի գողության դեպքը: Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը հետամուտ չեն և քայլեր չեն ձեռնարկում քրեական գործի վերաբացման ու գողոնի հայտնաբերման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ գողության մեջ կասկածվող անձինք ներկա պահին հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնյաներ, կարիք կա վերջնականապես համոզվելու վերջիններիս անմեղության կամ մեղսակցության մեջ` հրապարակելով իմ նախաձեռնությամբ 2007 թ. հարուցված քրեական գործի շրջանակում տրված ցուցմունքները: Առանձին հետաքննության կարիք ունի նաև ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամում իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման դեպքը, որի կապակցությամբ հիմնադրամի ղեկավարությունը որևէ սպառիչ ու կասկածներ փարատող փաստեր չի ցանկանում ներկայացնել: Կարծում եմ, որ հովանավորչությունն ու ընտրովի արդարադատությունը չեն դառնա Ձեր մրցանակը ստվերող գործոններ»:
    21:30
    10.12.24
    Ավելին
  • Արցախ
    Վերադարձնել հայ գերիներին, ճանաչել Արցախն ու նրա Սահմանադրությունը. պատմական օրը՝ Արցախի ԱԺ-ում
    Արցախի Սահմանադրության օրը Արցախի Ազգային ժողովը ուղերձ է ընդունել, որով կոչ է անում ՄԱԿ-ի անդամ պետություններին ճանաչել Արցախի անկախությունն ու Սահմանադրությունը։ Այսօր Երևանում տեղի ունեցած արտահերթ նիստին քննարկել են նաև արցախահայերի վերադարձի հնարավորությունը:
    21:15
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ
    Հայաստանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը միանում է հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Հայաստանը ողջ աշխարհում կանխարգելման օրակարգին և հավասարության խթանման իր հանձնառության հարցում հաստատուն է, քանի որ մարդու իրավունքները միայն պարզապես իդեալներ չեն, այլ նաև ընդհանուր պատասխանատվություն: Մենք շարունակում ենք աշխատել այս տեսլականի վրա հիմնված գործընկերության ընդլայնման ուղղությամբ»,-գրել է Բադալյանը:
    21:00
    10.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Կատաղի հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. Սումիի պաշտպանությունը ճեղքվե՞լ է
    Ուկրաինական զորքը Խերսոնում ռուսական հարձակման է պատրաստվում: Այսպիսի հայտարարություն է արել Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն: Նրա խոսքով՝ Կիևը ուժեր է կենտրոնացնում Խերսոնում, որպեսզի դիմակայի ռուսական հարձակմանը: Սակայն, Սալդոյի գնահատմամբ, ուկրաինացիները այդքան ներուժ չունեն՝ պայքարելու ռուսական բանակի դեմ:
    20:51
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 4 մեքենա
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
    20:45
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես համայնքը զարգացնել կառավարման նոր մոտեցումներով. Արենին, Գյումրին ու Կապանը՝ առաջամարտիկներ․ News.am
    Գյումրիի համայնքապետարանի երիտասարդ, եռանդուն թիմը հսկայական աշխատանք է կատարել։ Տարբեր ձևաչափերով հանդիպումներ, քննարկումներ համայնքի շահագրգիռ բոլոր խմբերի հետ, խորհրդակցություն-քննարկումներ միջազգային փորձագետների հետ, ինչի արդյունքում նախնական ծրագիրը զտվել է ու բազմաթիվ առաջարկներից մնացել են մի քանի ենթածրագրեր, որոնք ամենաարդյունավետն են լինելու Գյումրիում մշակութային տուրիզմն ավելի գրավիչ դարձնելու հայեցակարգի շրջանակում։
    20:35
    10.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Մարդկային սարսափելի ցավեր՝ Ուկրաինայից Սիրիա. մարդու իրավունքների օրն է նշում աշխարհը
    Հայլուր 20։30 Մարդկային սարսափելի ցավեր՝ Ուկրաինայից Սիրիա. մարդու իրավունքների օրն է նշում աշխարհը
    20:30
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան
    Նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին: Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին` սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար: 2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ: Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է»:
    20:20
    10.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ամբողջ փողոցով բարձր հայհոյանքներ են գոռացել. Գյումրիում ինչպե՞ս անցավ ՔՊ-ի փրայմերիզը
    Գյումրիում ՔՊ-ն դռնեդուռ է ընկել՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փրայմերիզով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար: Շրջիկ խմբերը տնից տուն են անցել, քաղաքացիներին առաջարկել ընտրել 7 թեկնածուներից մեկին: ՔՊ-ն շատ ծանր հրետանի է գործուղել հանրապետության երկրորդ քաղաք, բայց քվեարկությունը մեծ հետաքրքրություն չի առաջացրել մարդկանց շրջանում:
    20:15
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարույր Հովհաննիսյանն ու ՀՀ-ում Ավստրիայի դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին
    Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նշվում է, որ շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված հայկական կողմից ձեռնարկվող քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
    20:00
    10.12.24
    Ավելին
  • Իրավական
    Կեղտոտ պատերով «ժողովրդավարության բաստիոն». մարդու իրավունքների օրը և դրանք ոտնահարելու ժամանակները
    Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանի իշխանութունը ամեն օր պետության հեղինակության հետ է խաղում՝ ոտնահարելով իրավունքը երկրում: Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում իրավունքի պաշտպանության խայտառակ խախտումների մասին արձանագրություններ են հրապարակել ընդդիմությունն ու իրավապաշտպանները: Ընդգծում են՝ իշխանությունը թևակոխել է մի փուլ, երբ արդեն յուրայիններին ճնշելու համար է ոտնահարում իրավունքի գերկայությունը:
    19:45
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում կարողացել են փրկել արշավախմբին
    Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ զանգահարողը եղել է արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց: Խմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները, ձյան սաստիկ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհային անանցանելիության պատճառով, տեղակայվել են մոտակա ՀԷԿ-ի տարածքում։ Մնացած ճանապարհը հրշեջ-փրկարարներն ու մասնագիտացված լեռնագնացներն անցել են ոտքով: Երեք անդամներից բաղկացած արշավախմբի աղջիկներից մեկը բժիշկների հսկողության տակ է։ Ունի կոտրվածքներ, ոտքերը ցրտահարվել են։ Քթի հատվածում կոտրվածքներ է ստացել Լևոնը. վիրահատական միջամտություն է իրականացվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն։
    19:30
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտառոց դեպք՝ «Արմավիր» ԲԿ-ում․ ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, հետո պարզվել է՝ աղջիկ է ծնվել
    Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։ Դեպքի մասին «Մուրացան» ծննդատնից տեղեկությունը հայտնել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը, ովքեր այնուհետև տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արմավիրի բաժնի իրենց գործընկերներին։ Ժամերի ընթացքում ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հանդիպել են տնօրենին ով հավաստել է, որ ծնողներին ասվել է աղջիկ լինելու մասին, սակայն թյուրիմացաբար տեղեկանք է տրվել ծննդյան վկայական հանելու համար որպես տղա։ Այնուհետև ոստիկանները զրուցել են երեխայի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ հիվանդանոցում իրենց ասվել է, որ տղա երեխա է ծնվել։ Պարզվել է, որ թյուրիմածություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։
    19:15
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի: Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը: Պատվիրակությունը Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը:
    19:00
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել․ ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը։
    18:45
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը՝ ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին (Responsibility to Protect), ցավոք, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդեպ Արցախի բնակչությանը սպառնացող լրջագույն գոյաբանական վտանգների մասին, և չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, երբ վերջինս 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ և էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների արդյունքում բռնազավթեց Արցախի Հանրապետության ողջ տարածքը: Մինչև Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները՝ մասնավորապես 6-րդ կետը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ միջազգայնորեն ճանաչված արտատարածքային Լաչինի միջանցքը՝ անհնարին դարձնելով կենսական նշանակություն ունեցող ապրանքների՝ սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անպատիժ վարքագիծը ոգևորիչ է այլոց համար: Աշխարհն օրեցօր ընկղմվում է նոր արհավիրքների մեջ, որի գինը հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքն է: Առաջնորդվելով Արցախը իր կազմի մեջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականությամբ և այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքույց մտադրությամբ՝ ներկայումս Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում կամ յուրացնում է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմություն ունեցող հայկական գյուղերն ու քաղաքները, շարունակում պատանդության մեջ պահել տասնյակ մեր հայրենակիցների, այդ թվում՝ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ հանցագործ հակամարդկային քաղաքականությունը կանխելու և Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Մինչև միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչության վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառույցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի և պատմամշակութային արժեքների, հանրային և մասնավոր սեփականության թալանն ու բարբարոսական ավերումը՝ պահպանելով Արցախի բնակչության հարկադրաբար լքած անշարժ և շարժական գույքը, բոլոր պետական և համայնքային շենք-շինությունների, արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրային օբյեկտների անձեռնմխելիությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրությանը եվ կոչ անում ՄԱԿ անդամ պետություններին. առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախության համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև 1992 թ. հունվարի 6-ին ընդունված Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին՝ ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի)Հանրապետության անկախությունը՝ հանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի: ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է, այն կդառնա մեր ժողովրդի պաշտպանվածության հուսալի երաշխիքը, կնպաստի 150 հազար հայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք՝ արդեն ճանաչված միջազգային սահմաններում, պատմական բնակության վայրերում բնականոն կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև կապահովի երկարաժամկետ և կայուն խաղաղություն հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:
    18:35
    10.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Տեղական պաշտպանության ուժեր են ստեղծում Հայաստանում. ինչո՞ւ է ցրվում աշխարհազորը
    Հայլուր 18։30 Տեղական պաշտպանության ուժեր են ստեղծում Հայաստանում. ինչո՞ւ է ցրվում աշխարհազորը
    18:30
    10.12.24
    Ավելին