Լրահոս
2024-12-10
-
ԻրավականԻսակովի պողոտայում վրաերթի ենթարկված կինը մահացել էԴեկտեմբերի 9-ի ժամը 7.55-ին «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա Արաքսի Պ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5010.12.24 -
ԻրավականԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 4 տարի 5 ամիս ազատազրկմանԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ՝ մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Ըստ գործով հրապարակված դատավճռի՝ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։ Նախկին պաշտոնյան նաև 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։Ավելին12:3710.12.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խոշտանգված մարմիններ՝ բանտերում. բռնարարներին խոստանում են պատժել Սիրիայի նոր տերերըՀայլուր 12։30 Խոշտանգված մարմիններ՝ բանտերում. բռնարարներին խոստանում են պատժել Սիրիայի նոր տերերըԱվելին12:3010.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:Ավելին12:1510.12.24 -
Արտաքին քաղաքականությունՊատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Նրա խոսքով, «պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում, սակայն Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»։ Ադրբեջանի փոխնախարարը նշեց նաև, որ հայկական կողմի հետ բանակցություններ են վարվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կայուն խաղաղության հասնել դեռևս չի հաջողվել։ «Դրա հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը։Ավելին12:0510.12.24 -
ԻրավականՊետությունը պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք․ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ: Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: Դա է համերաշխ, հանդուրժող և իրավունքների հանդեպ հարգանքով լի հասարակություն ձևավորելու գրավականը։ Այդ առումով պետությունն ունի առանցքային դեր. այն պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա։ Կարևոր է նաև բոլորիս ջանքերի համատեղումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման պատշաճ համակարգի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը։ Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նշված ոլորտում կրթությունը կատարելագործելու ուղղությամբ։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ կարողանանք համատեղ ուժերով ձևավորել իրավունքի գերակայության վրա կառուցված հասարական միջավայր»,-նշված է ուղերձում։Ավելին12:0010.12.24 -
ՍպորտԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Շանթից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։ Այսօր Շանթը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:Ավելին11:5510.12.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.12.2024Մամուլի տեսություն 10.12.2024Ավելին11:5210.12.24 -
ՄիջազգայինՍիրիայի ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար է նշանակել Մուհամեդ ալ-ԲաշիրինՍիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն ձևավորելու համար նշանակել է Մուհամեդ ալ-Բաշիրին, որը նախկինում ղեկավարում էր երկրի հյուսիս-արևմուտքում ապստամբների կողմից վերահսկվող հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Brussels Times պարբերականը՝ վկայակոչելով սիրիական հեռուստաալիքները։ Ալ-Բաշիրը կղեկավարի այս կառավարությունը՝ իրականացնելով անցումը և «կանխելու, որ երկիրը հայտնվի քաոսի մեջ», հայտնել են սիրիական ԶԼՄ-ները։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին դեկտեմբերի 9-ին համաձայնել էր իշխանությունը փոխանցել ընդդիմությանը։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ընդդիմության գլխավոր հրամանատար Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին (իսկական անունը՝ Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա) հանդիպում է ունեցել վարչապետ Մուհամեդ ալ Ջալալիի և փոխնախագահ Ֆեյսալ Միկդադի հետ՝ քննարկելու անցումային կառավարությունը։ Ջալալին ասել է, որ իշխանության փոխանցումը կտևի մի քանի օր։ Անցումային կառավարության ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։ Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։ Սիրիայում մարդիկ փորձում են վերադառնալ կյանքի նորմալ հուն։ Ըստ Reuters-ի՝ դեկտեմբերի 10-ին կվերաբացվեն բանկերը։ Նավթի նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի՝ ասելով, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար կտրամադրվի պաշտպանություն։Ավելին11:4510.12.24 -
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է․ «Ժողովուրդ»Ինչպես հայտնի է, նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի գիշերային sms-ի արդյունքում Սասուն Խաչատրյանը ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, և շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի, ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է էդիկ Հակոբյանը։Ավելին11:3810.12.24 -
ԻրավականՊարզվել է՝ «Արմենիա» ԲԿ-ում հուլիսին մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը․ կա ձերբակալվածՀուլիսի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 45-ամյա Գառնիկ Ա․-ի մահանալու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գառնիկ Ա․-ն մահացել է ֆիզիկական միջամտության հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, վարույթային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գառնիկ Ա․-ին հունիսի 29-ին Բագրատունյաց փողոցի 38 հասցեի մոտ հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 43-ամյա Արման Ա․-ն: Նոյեմբերի 19-ին Արման Ա․-ի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 155 հոդվածի 1 մասի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նույն օրը վերջինիս նկատմամբ կայացվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշում և նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Սողոմոն Տարոնցի փողոցի 1 հասցեի մոտից Արման Ա․-ին ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն, այնուհետև ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին։Ավելին11:3010.12.24 -
ՀասարակականԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է ԵռաբլուրԱյսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր: Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։ 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը «ԱՅՈ» ասաց անկախացմանը Խորհրդային Միությունից: Համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում։ Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել են 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերել էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները:Ավելին11:1510.12.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակԴեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին11:0010.12.24 -
ՀասարակականԼոռու մարզում մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհըԴեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացան համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը շատ չնչին վերանորոգման աշխատանքներ կատարեցին։ Նրանց պահանջով ժամանեցին մի շարք պաշտոնյաներ և խնդրեցին ճանապարհը բացել, խոստանալով որ Լոռու մարզպետը երեկոյան կգա Մեծավան և խնդրի շուրջ կզրուցի իրենց հետ։ Երեկոյան մարզպետը եկավ և խոստացավ, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։ Բնակիչներն էլ ասացին, որ եթե այդպես չլինի, նման քայլերի էլի են գնալու, միչև հասնեն իրենց ուզածին։Ավելին10:4510.12.24 -
ՄիջազգայինԲանտարկություն՝ սեփական երկրում. հուսահատ նախագահի որոշումը կամ կորեական քաղաքական դրամանՀարավային Կորեայի բնակիչները չեն ընդունում նախագահ Յուն Սոկ Յոլի ներողությունը ու զանգվածային գործադուլով սպառնում: Մոտ մեկ աբաթ առաջ նախագահը երկրում ռազմական դրություն էր հայտարարել, ապա 6 ժամ անց չեղարկել որոշումը՝ համազգային ճնշման տակ: Այդ պահից սկսած Հարավային Կորեայում նախագահի նկատմամբ անվստահություն է ձևավորվել:Ավելին10:3010.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։Ավելին10:1510.12.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԵՄ դիտորդները հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլևս դրսից հյուրեր չեն ընդունում:Ավելին10:1010.12.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է․ «Ժողովուրդ»Դեռ դեկտեմբերի 4-ի իր ճեպազրույցում ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը սկանդալային հայտարարություն էր արել, որ իր անձնական դաշտում գտնվող նյութերից, նամակագրություններից հայտնվել էին վարչությունում և վարչապետի մոտ, ինչը, ՔՊ-ականների խոսքով, շոկի մեջ է գցել իրենց ու անգամ ամաչում են խոսել այդ մասին:Ավելին10:0510.12.24 -
ՀասարակականՋուր չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0010.12.24 -
Մամուլի տեսությունԱշտարակի աղմուկ հանած մշակույթի տան տնօրենը մարզպետի կինն է․ «Հրապարակ»Նշենք, որ, ըստ հրապարակված հաստիքացուցակի, մշակույթի տունն ունի 19 հավաքարար, 5 պահակ, 10 հսկիչ, 20 դերասան, ընդհանուր թվով՝ 191 աշխատակից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերգեյ Մովսիսյանից, սակայն նա չպատասխանեց զանգերին»:Ավելին09:5610.12.24