Լրահոս
2024-12-10
-
Մամուլի տեսությունԱղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում․ «Հրապարակ»ՔՊ-ում էլ պարզել են, որ հոկտեմբերի վերջերին Աղազարյանը հարցազրույց է տվել և Աննա Հակոբյանի «կլիենտներից» մեկին՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանին անվանել է «ստոր մարդ»:Ավելին09:5210.12.24 -
Մամուլի տեսությունԻնչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում․ «Հրապարակ»Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում` մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետևում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն` ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, և ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:Ավելին09:4810.12.24 -
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել «Mitsubishi Grandis»-ումԴեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 42 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 55-ամյա Արամ Բաղդասարյանին պատկանող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայում։Ավելին09:4510.12.24 -
Մամուլի տեսությունՔաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են․ «Փաստ»Այս հրապարակումից հետո «Փաստը» ստացել է մի շարք տեղեկություններ, որ Գևորգյանի օրինակը եզակի չէ. նման առնվազն տասը օրինակի մասին են մեզ տեղեկացրել, երբ միայն վերջին մեկերկու ամսում թույլ չեն տվել մտնել զինվորական հոսպիտալ, և ոչ միայն: Ավելին, նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ նույն հոսպիտալի բժիշկներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել՝ դարձյալ քաղաքական ենթատեքստով: Ընդ որում, տվյալ բժշկուհին, որ խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի իրեն «մեղադրել» են «Համահայկական ճակատի» անդամներից մի քանիսի հետ ընկերական շփումներ ունենալու մեջ»:Ավելին09:4010.12.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է․ «Ժողովուրդ»Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաև բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։Ավելին09:3610.12.24 -
Մամուլի տեսություն90 մլն դրամ` Երևանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համար. անկազմակերպ միջոցառում․ «Ժողովուրդ»Մայրաքաղաքի ձևավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։Ավելին09:3310.12.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3010.12.24 -
ԻրավականԿարմիր գծերի դրույքաչափը 13 անգամ բարձրացնելու որոշումը հիմնավո՞ր է. դատարանի որոշումը կլինի 10 օրիցՀայաստանի վարչական դատարանը դեկտեմբերի 19-ին «Դատալեքս» կայքում կհրապարակի կարմիր գծերի դրույքաչափերը 13 անգամ թանկացնելու դեմ հայցի վերաբերյալ որոշումը: Երևանի ավագանու ընդդիամդիր «Մայր Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա տեղի ունեցած դատական նիստին այսօր վերջապես քաղաքապետարանից պատասխանատու մարդ է մասնակցել՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սակայն դրույքաչափը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նրա հիմնավորումները կարծես չեն բավարարել դատարանին:Ավելին09:1510.12.24
2024-12-09
-
ՏարածաշրջանՑուցարարները կրկին փակել են Թբիլիսիի կենտրոնական պողոտանՑուցարարները կրկին հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Ակցիան կազմակերպվում է արդեն 12-րդ օրը; Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։Ավելին23:5809.12.24 -
ՄիջազգայինՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորություններըՍիրիայի կառավարությունը, որ ենթարկվում էր նախագահ Բաշար Ասադին, պատրաստ է վայր դնել իր լիազորություններն այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի։Ավելին23:4209.12.24 -
Քաղաքական1 միլիոն դոլարի պադավատ. բանի տեղ չե՞ն դնում Փաշինյանի պահանջը Երևանի քաղաքապետարանումՊադավատապետությունը կացնահարող Փաշինյանի ձեռքը, կարծես թե, չի հասնում Տիգրան Ավինյանին: Համենայնդեպս Երևանի քաղաքապետարանն, ընդդիմության պնդմամբ, հաջորդ տարի 1 մլն դոլարի ծառայողական մեքենա է գնելու: Կամ Փաշինյանը ծառայողական մեքենաները կրճատող ռիլում քաղաքապետարանի դիմաց գրվածի վրա գիծ չի քաշել, կամ քաղաքային իշխանությունը արհամարհում է կուսակցական հոր ասածները:Ավելին23:2509.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել է 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել էԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց բախվել են «Nissan», «ՎԱԶ 2121» և «Reno» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:1009.12.24 -
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնումՄիջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը չի ասում, թե ինչու՞ Հռոմի ստատուտը վավերացնելուց 1,5 տարի անց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ու Ալիևի հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Այսօր Եղիշե Կիրակոսյանը խորհրդարանում մասնակցել է ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստին, որին ներկա է եղել նաև վեհաժողովի գլխավոր քարտուղարը: Թեպետ նիստի ժամանակ խոսել են Բաքվում պահվող հայ գերիների ու Արցախից բռնագաղթածների իրավունքներից, սակայն մարդու իրավունքներին առնչվող այդ հարցը ԵԽԽՎ օրակարգային թեմա չի դառնա:Ավելին22:5609.12.24 -
ՔաղաքականԹուրքական զորքը քայլելով կմտնի՞ Հայաստան. Սիրիան՝ որպես դասագիրքՀայ փորձագետները մտավախություն ունեն, որ սիրիական սցենարը կարող է կրկվել Հարավային Կովկասում՝ Հայաստանի հարավում: Արցախի բռնազավթումից հետո Բաքուն ու Անկարան չեն թաքցրել, որ իրենց նպատակն ամեն գնով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին տիրանալն է:Ավելին22:4209.12.24 -
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։Ավելին22:2909.12.24 -
ՄիջազգայինՈ՞վ է Սիրիայի նոր տերը. Ջուլանին՝ նոր բռնակա՞լ, թե՞ ազատարարԲռնապետությունից ազատագրու՞մ, թե՞ բռնությունների ու քաոսի նոր դարաշրջան: Արդեն 1 օր է՝ Սիրիայում իրադրության տերը 42-ամյա իսլամիստ Ջուլանին է՝ «Ալ Քաիդայի» նախկին մարտիկը: Նա խոստացել է խնայել ազգային-կրոնական փոքրամասնություններին, որոնց հանդեպ պատերազմական հանցագործություններ է գործել իր գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը: Հալեպում, որտեղ դեռ մոտ 15 հազար հայ է ապրում, հայկական համայնքը անվտանգության երաշխիքներ է ստացել քաղաքի նոր իշխանությունից: Ո՞վ է Սիրիայի նոր տերը, որից 10 օր պահանջվեց Ասադի ռեժիմը տապալելու համար:Ավելին22:1309.12.24 -
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան«Տասնյակ անգամ բարձրաձայնել եմ օդի աղտոտվածության անթույլատրելի բարձր մակարդակի և բնակչության առողջության համար հետևանքների մասին։ Զրո արձագանք իշխանության կողմից, ասում էին դա «լեգենդ է», քայլերն էլ ուղիղ հակառակին ուղղված՝ փողոցներում զանգվածային ծառահատումներ, սխալ ծառատեսակների ընտրություն, սաղարթազրկող խորը էտ, ահռելի հիգիենիկ ստանդարտներից դուրս շինարարություն, բաց հանքեր, տրանսպորտային խնդիրներ և այլն… Ավելի ծանր վիճակի ենք հասնելու: Հանրապետության հրապարակում աննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում։ Կարևորը, փոքրիկների նման տպավորիչ շոուին մասնակցելն էր, իսկ օդը տեսանելի չէ, անտեսանելի մարդասպան է, անիմաստ է դրանով զբաղվել: Не царское это дело, но помни, лодка-тоԱվելին22:0009.12.24 -
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանըԴամասկոսի գրավումից մեկ օր անց սարսափելի տեղեկություններ են տարածվում Սիրիայի հյուսիսից: Լուրեր կան, թե քրդաբնակ շրջաններում պրոթուրքական ջիհադիստները կոտորած են սկսել: Ասադի վարչակազմի տապալումից հետո Սիրիայում հենց քրդական հարցն է սրվելու՝ որոշ կանխատեսումների համաձայն: Երկրում փոխվում է իշխանությունը, դրոշն ու կարգուկանոնը:Ավելին21:4809.12.24 -
ՔաղաքականԳուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:Ավելին21:3009.12.24 -
ՄիջազգայինԱհաբեկչության փորձ է կանխվել Դաղստանում. ձերբակալվել է 12 մարդԴաղստանում ահաբեկչություն է կանխել Ռուսաստանի դաշնային ծառայությունը: 12 մարդու են ձերբակալել, որոնց բերման են ենթարկել՝ նրանց բնակարաններում խուզարկելուց հետո: Զենք ու 1000 կիլոգրամ թունաքիմիկատ են հայտնաբերել ենթադրյալ ահաբեկիչների տներում ու թաքստոցներում:Ավելին21:1309.12.24