Լրահոս

2024-12-11
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ:
    10:42
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    10:38
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    10:23
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել․ «Ժողովուրդ»
    ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։
    10:11
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՊՀ-ն չի կարողացել գրագետ հայց գրել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երեւանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար:
    10:06
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։ Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։
    10:00
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որքան գումար է հատկացվել ԱԺ այգու ամանորյա ձևավորման համար․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:
    09:55
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է մաքսանենգ ծխախոտի կնքահայրը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան:
    09:50
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» ԲԿ
    Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պարեկային ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
    09:45
    11.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն թող գնա գրողի ծոցը, եթե կա Մեսսին․ Իլիա Թոփուրիա
    UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան շատ կոշտ է արտահայտվել «Ալ-Նասրի» պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Ես ցանկանում եմ իմ հաջորդ մենամարտն անցկացնել Մայամիում։ Կցանկանայի հրավիրել մի մարդու, որը այժմ ապրում է այնտեղ։ Խոսքը Լիոնել Մեսսիի մասին է։ Ի՞նչ եմ մտածում Ռոնալդուին հրավիրելու մասին․ Ռոնալդուն թող գնա գրողի ծոցը, եթե կա Մեսսին»։ Հիշեցնենք, որ Աբու Դաբիում UFC 308 մրցաշարում իր վերջին մենամարտում Թոփուրիան 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Մաքս Հոլոուեյին՝ կատարելով իր չեմպիոնական տիտղոսի առաջին պաշտպանությունը, փոխանցում է Armsport-ը։
    09:30
    11.12.24
    Ավելին
2024-12-10
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին․ Էրդողան
    «Թուրքիան Աստծո օգնությամբ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին նոր ժամանակաշրջանում։ Մենք մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների մասնակցությամբ խորհրդաժողովում։
    23:58
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան
    Արցախցիներին և պարեկային ծառայողների ապօրինի վարչարարությունից տուժած բոլոր քաղաքացիներին առաջարկում եմ նմանատիպ վերաբերմունքի արժանանալիս հետայսու վերջիններիս ցուցադրել ստորև հրապարակված գրությունները, որոնցից մեկում պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումին ի պատասխան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացնում է դիմումը բավարարելու և պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ երկրորդում՝ արձանագրում պարեկային ծառայողների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու փաստը, սակայն ներում վերջիններիս՝ խախտումն առաջին անգամ թույլ տրված լինելու և այդ կապակցությամբ անկեղծորեն զղջացած հիմքով։
    23:52
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
    Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով: Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
    23:45
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին, հայտնել են Կրեմլից: «Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին: Ռաջնաթ Սինգհը Ռուսաստանում է աշխատանքային այցով»,-ասված է հաղորդագրությունում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:
    23:30
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակում թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը կից խորդանոցից 330 գրամ մարիխուանա է իրավապահներին ներկայացրել նաև գյումրեցի 57-ամյա տղամարդը: Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արթիկի բնակիչ 58-ամյա տղամարդը Գրիգոր Լուսավորչի փողոցի իր տանը թմրամիջոց է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե մեկնած ոստիկաններին տանտերը հայտնել է, որ բնակարանում պահում է թմրամիջոց և պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է տարբեր տարաներում լցված ընդհանուր 6 կգ 450 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում:
    23:15
    10.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ասադի բանակի անտեր զենքերը, Իսրայելի 300 հարվածները և զինված ընդդիմության նոր նպատակները
    ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ավիահարվածները Սիրիայի տարածքին: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը այսօր Ժնևում ասել է. «Շատ մտահոգիչ է տեսնել Իսրայելի հարվածներն ու տեղաշարժերը Սիրիայի տարածքում։ Դա պետք է դադարեցվի»:
    23:00
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինքնահավան հիմար․ Վան դեր Վարտը՝ Իբրահիմովիչի մասին
    Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հիշել է 2004 թվականը, երբ Շվեդիայի և Նիդերլանդների միջև խաղի ժամանակ Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է հասցրել նրան, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bild-ը: Այդ ժամանակ ֆուտբոլիստները միասին խաղում էին Ամստերդամի «Այաքսում»: Ակումբում գտնվելու ընթացքում վան դեր Վարտը հայտարարեց, որ Իբրահիմովիչը դա արել է դիտավորյալ: «Նա ինքնահավան հիմար է: Մենք երկուսս էլ ուժեղ բնավորություն ունեինք և երիտասարդ էինք: Նրան բախտը ժպտաց և Զլատանը տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ ես մնացի երազանքի ակումբում», — նշել է վան դեր Վարտը: Իբրահիմովիչը հայտնի է իր ելույթներով Ամստերդամի «Այաքսի», «Բարսելոնայի», Թուրինի «Յուվենտուսի», Միլանի «Ինտերի», «Պարի Սեն-Ժերմենի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում: Շվեդիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 122 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 62 գոլ և տվել 25 արդյունավետ փոխանցում: Շվեդ հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել խաղի բոլոր րոպեներին՝ 1-ից մինչև 90+ րոպե:
    22:45
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ՝ Երևանի Սարալանջի փողոցում
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցնում է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշեց ոչ միայն դատախազի, այլև իր ուղղությամբ և երբ հորդորում էր, որպեսզի դեպքի վայրից չհեռանա, նա դիմեց փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ:
    22:30
    10.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդապետական լանջախաչ կրելու իրավունք շնորհվեց 4 հոգևորականի
    Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում երկարամյա ծառայության բարձր գնահատանքով վարդապետական լանջախաչ կրելու իրավունք շնորհեց Կաթողիկոսական գրասենյակի գործավար Արժանապատիվ Տ. Խորեն ավագ քահանա Կիրակոսյանին, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանին, Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանին և Կաթողիկոսական գրասենյակի գործավար Արժանապատիվ Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանին։ Հանդիսությանը Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, անդրադառնալով քահանա հայրերի Եկեղեցուն ու ժողովրդին մատուցած գովարժան ծառայությանը, միաբանության անունից շնորհավորեց վերջիններիս նման բարձր պատվի արժանանալու առնչությամբ։ Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Կոնդակների հրապարակումից հետո Հայոց Հայրապետը վարդապետական ականակուռ լանջախաչերով զարդարեց եկեղեցականների կուրծքը: Ապա Արժանապատիվ Տ. Ադամ ավագ քահանա Մակարյանը շնորհների արժանացած քահանա հայրերի անունից իր որդիական երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ են նույն նախանձախնդիր ոգով ու նվիրումով շարունակելու իրենց տերունապարգև առաքելությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով շնորհընկալներին, ուրախությամբ հաստատեց, որ քահանա հայրերն իրենց նախանձախնդիր ծառայությամբ, հանձնառության ոգով, կյանքն ու գործը Աստծուն ու ազգին ընծայելու բարձր գիտակցությամբ առավելագույնն ի գործ են դնում ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տիրավանդ առաքելության արդյունավորման։ Վեհափառ Հայրապետը նաև բարձրորեն գնահատեց քահանա հայրերի վաստակը Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպման գործում, որոնք հոգևոր մխիթարության ու բերկրանքի առիթներ դարձան համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց ներկաներին:
    22:15
    10.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Պատերազմող Ուկրաինայի փորձը՝ Հայաստանում. ի՞նչ է լինելու աշխարհազորի փոխարեն
    4 տարի առաջ իր իսկ ստեղծած աշխարհազորը լուծարելու որոշում ունի Հայաստանի կառավարությունը: Նոր նախագիծը կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել է ու արդեն ուղարկվել խորհրդարան: Այդ նախագծի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել տեղական պաշտպանության ուժեր:
    22:08
    10.12.24
    Ավելին