Լրահոս

2024-12-12
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 12.12.2024
    Մամուլի տեսություն 12.12.2024
    11:50
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել․ Փաշինյան
    «Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա:  Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ:
    11:45
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները
    Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կլինի լսել նաև Ազնավուրին նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։ Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։ Երգը կատարվում է հայտնի արտիստների կողմից՝ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան։
    11:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ տեղի կունենան Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրությունները․ ArmLur
    Հիշեցնենք, որ ՔՊ-ն պարտվեց Գյումրիում․ «Լուսավոր Հայաստան»-ի նախկին պատգամավորը հաղթեց իշխանություններին։
    11:20
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը․ հաջորդ նիստը կանցկացվի Ադրբեջանում
    Դեկտեմբերի 11-ին Երևանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ և հյուրեր: Քննարկումներին հեռավար ձևաչափով մասնակցել են նաև Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը, Թուրքիայի, Ալբանիայի և Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության և խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ: Այնուհետև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը: Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում: ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է: «Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների և ներմուծումների, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին և կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների և ներմուծման ծախսերի կրճատմանը: Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր: Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա: «Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն և փակ սահմաններ մեր հարևանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը: Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար: «Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաև համագործակցությունը, չափազանց կարևոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարևոր են տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները: Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարևորել են սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը: Սահմանների բացումն արժևորվել է առևտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով: Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձևաչափով, անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարևորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարևորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և հույս հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների և միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաև «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը: Քննարկվել են նաև ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների և խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետևանքով ի հայտ եկած մի շարք բացասական երևույթներին և դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարևորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը: Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին:
    11:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
    Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ջ. Ա.), Toyota (վարորդ՝ Ա. Ղ.) և Chevrolet (վարորդ՝ Վ. Օ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ Ջ. Ա.-ն և Ա. Ղ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են Chevrolet և Toyota մակնիշների ավտոմեքենաները:
    11:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    30 ավտոմեքենա ունեցող ԱԺ-ի համար 41 ավտոմեքենայի ապահովագրություն է անում․ «Ժողովուրդ»
    Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, և Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգևորված, չգրեր, թե.
    10:50
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայաստանից արտագաղթը ահագնացել է, առավել քան ակնհայտ է․ «Փաստ»
    Իրականում դա ոչ միայն կեղծիք է, այլև կեղծիք է մի քանի դրվագներով: Նախ՝ իրականում, մասնավորաբար, 20062008 թվականներին նման հաշվեկշիռ արձանագրվել է: Բայց դա էլ մի կողմ: Կա նաև փաշինյանական հաջորդ մեծ կեղծիքը: Ինչպե՞ս էին նախկինում հաշվում գնացողներին ու եկողներին: Չափազանց պարզ ու արդյունավետ տարբերակով. ՀՀ քանի՞ քաղաքացի է դեպի դուրս հատել ՀՀ սահմանը, քանի՞ քաղաքացի է մուտք գործել երկիր: Պարզագույն հանում, և տարբերությունն ակնհայտ է: Սա առավել հստակ և օբյեկտիվ պատկեր էր տալիս: Հիմա, պարզվում է, ավելի շուտ՝ 2021 թվականին, փաշինյանական իշխանությունը փոխել է հաշվարկի մեթոդաբանությունը: Եթե հակիրճ ու պարզ ասենք, ապա դիմել են իրենց սիրելի «մուտիտի» մեթոդին: 
    10:45
    12.12.24
    Ավելին
  • Աշխարհ
    Շան կողքին մեծացած տղան առաջին բառն է ասել. Ռուսաստանը ցնցել է նոր Մաուգլիի պատմությունը
    Արտասովոր պատմություն Ռուսաստանի Պոդոլովսկ քաղաքից: Բոլորիս հայտնի մուլտֆիլմի հերոսի՝ Մաուգլիի նման է մեծացել Վիկտորը: Մայրն ու տատը 6 տարի շան հետ են պահել փոքրիկին: Նրա վարքը նմանվել է շան վարքին: Հանցավոր արարքի բացահայտումից հետո Վիկտորին այլ ընտանիք է որդեգրել ու փորձում է իրական կյանք վերադարձնել երեխային:
    10:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՔՊ-ն երեկ խմբակցությունից հեռացրեց պատգամավոր Հակոբ Ասլանյանին։
    10:20
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    10:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ասլանյան-Աղազարյան. ՔՊ դատաստանը. «Հրապարակ»
    Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերևի հատվածում երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը և համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից․ «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն և ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»:
    09:48
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով կղեկավարի Հարկադիր կատարման ծառայությունը. «Ժողովուրդ»
    2020 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, և շուրջ 8 ամիս կատարելով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մարտի 9-ին ազատման դիմում գրեց, նեղացած հեռացավ: Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչև ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել: Բայց քանի որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը որոշել էր ԴԱՀԿ պետի պաշտոնում նշանակել իր քավորին, Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքևից վերև զգային բոլորը: Բեգինյանը, այսպիսով, 8 ամիս անց ստիպված հեռացավ:
    09:45
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժաննա Անդրեասյանը՝ արտոնյալ. Նա կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․ «Հրապարակ»
    Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, և ԿԳՄՍ նախարարն այսուհետ ևս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները»:
    09:42
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԱԾ-ից ու ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին․ «Հրապարակ»
    Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը ևս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, և հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան և դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։
    09:38
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ում. ովքեր են հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
    ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ. ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու: Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, և քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում:
    09:34
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»
    Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շտապեց իր ուսուցչին փոխանցել թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղարկված ՍՄՍ-ի բովանդակությունը, որ Ասլանյանը շտապել է իր հայտարարության մեջ:
    09:32
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    12.12.24
    Ավելին
2024-12-11