Լրահոս
2024-12-12
-
Սպորտ18-ամյա Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոնը18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից: Չեմպիոնը պարզ դարձավ միայն վերջին՝ 14-րդ խաղում, երբ Դին Լիրենը վճռական սխալ թույլ տվեց հավասար վերջնախաղում: Այս հաղթանակով Գուկեշը դարձավ շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը:Ավելին18:2512.12.24 -
ՀասարակականԵրևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումարԴեկտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 7-ի ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը, մուտք գործել ներս և տանից գողացել 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլ. դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Հ․-ն աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում՝ որպես դասախոս։Ավելին18:1512.12.24 -
ՔաղաքականԻնչ ունեցվածք ունի Շիրակի մարզի ապագա մարզպետ Դավիթ Առուշանյանը․ ArmlurԳրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո բախտի բերմամբ, թե պատահմամբ ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը երեկ մանդատը վայր դրեց Շիրակի մարզպետ դառնալու համար։ Դավիթ Առուշանյանը փոխարինելու է Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել, գրում է Armlur.am-ը։ Դավիթ Առուշանյանն առանձնապես հետաքրքիր կենսագրություն չունի․ 2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, ապա 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Դավիթ Առուշանյանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Այսպիսով, ինչ ունեցված ունի Շիրակի մարզի ապագա մարզպետը․ Դավիթ Առուշանյանի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ արդեն նախկին պատգամավորը ունի 2 բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ ավտոկայանատեղի։ Բնակարանները համապատասխանաբար գտնվում են Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչալան շրջաններում, իսկ ավտոկայանատեղին՝ Կենտրոն վարչական շրջանում։ Առուշանյանի հայտարարագրի համաձայն՝ նա 90 օրից ավելի շահագործում է բնակարան Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։ Տվյալ տարվա առկա տրանսպորտի միջոցները եղել են 2-ը՝ 2018 թվականին ձեռք բերված NISSAN մակնիշի մեքենա և 2016 թվականին ձեռք բերված RANGE ROVER մակնիշի մեքենա։ Դավիթ Առուշանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ և 500 հազար դրամ, ընդհանուր 2 մլն դրամ։ 2022 թվականին որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ ներկայացված հայտարարգրի համաձայն Առուշանյանի կանխիկ դրամական միջոցներն ավելացել են գրեթե 900 հազար դրամով։ Շիրակի մարզի ապագա մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար, 12 մլն դրամ և 18 հազար եվրո։ Առուշանյանի կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի համեմատ չնչին չափով նվազել են։ Որպես պատգամավոր՝ Առուշանյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 702 հազար դրամ, որն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Որպես Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Առուշանյանը եկամուտ չի հայտարարագրել։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ Դավիթ Առուշանյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 59 հազար ԱՄՆ դոլար։Ավելին18:0012.12.24 -
ՀասարակականԱվտովթար՝ Երևանում. վարորդներից 2-ը տեղափոխվել են հիվանդանոցԴեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Կոմիտասի անցուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Վահե Օհանյանի վարած «Chevrolet» մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Ջիվան Ալիխանյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արգամ Ղազարյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջ. Ալիխանյանն ու Ա. Ղազարյանը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին17:4512.12.24 -
ՔաղաքականԻնձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ ՓաշինյանինYerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հիմա էլ Փաշինյանն իր ընտրողի վրա է մուննաթ գալիս, թե՝ ի՞նչ եք բողոքում, բյուջեից էնքան փող եմ ծախսում ձեր ընտանիքների վրա, իսկի դուք չեք կյանքներումդ էդքան ծախսել։ Նախ՝ էդպես չէ, արդեն համացանցում էդ քո ասած ցնդաբանության հաշվարկն արել են, էդպես չէ: Բայց հաշվարկն էլ դեռ մի կողմ, տեսականորեն, եթե անգամ այդպես է․ ուզում ես ասել, որ ձեր ընտանիքով շրջագայությունները, մեքենաները, կեցավայրերը, ձեր սաղ բարեկամ, խնամի, ծանոթ, ընկերներին, էն բոլոր «նախլեբնիկներին» աշխատավարձ-պրեմիաները, էն միլիոնավոր դրամները, որով իրենց տներով ու մեքենաներով ապահովեցին, այդ բոլորը նշանակում է, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի համար եք ծախս անու՞մ ու էնքան եք անում, որ էրեսով ես տալի՞ս։ Մերսի էլ չեն ասում, չէ՞։ Մի հատ էլ հեսա աչքդ կմտցնեն, թե, էդ փողերը հո քո Երրորդ մասի կամ հորդ Իջևանի տնից չես բերել, մենք ենք մուծել, դրել վայելում եք, մեզ վրա ես մուննաթ գալիս։ Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու։ Բայց էդ սաղ ջհանդամ, ադրբեջանցիք հիմա էլ հայտարարում են, որ պետք է Հայաստանին ռազմական առումով սահմանափակումներ կիրառել. բա մի հատ էլ դրանց վրա մուննաթ արի, ասա ձեր ի՞նչ գործն ա, մեր ինքնիշխանությունը, պետությունը և այլն… Դե ձեզ տեսնեմ, թե չէ՝ քեզ ընտրողներին ես երեսով տալիս»։Ավելին17:3012.12.24 -
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկըՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: «Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի նոյեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա սննդի, էլեկտրատեխնիկայի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 225,869 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 185 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 233 պարագա, 9 wi-fi սարք, 33 կտրող-ծակող առարկա, 270,8 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:1512.12.24 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:Ավելին17:0012.12.24 -
Արտաքին քաղաքականությունԻրանը նոր կործանիչներ է ցուցադրում և սպասում Սիրիայում նոր իշխանության գործողություններինԹեհրանը սեփական արտադրության կործանիչներն է ցուցադրել Պարսից Ծոցի Քիշ կղզում: Այնտեղ երեքշաբթի բացվել է իրանական 12-րդ միջազգային օդատիեզերական Iran AirShow 2024-ը: Ցուցադրությանը ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարարը, նրան հյուրընկալվել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից՝ «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենը:Ավելին16:4512.12.24 -
ՔաղաքականՓաշինյանը և Ալեն Բերսեն անդրադարձել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:Ավելին16:3412.12.24 -
ՀասարակականԱնձրև, ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 16։00-ի դրությամբԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին16:2512.12.24 -
ԻրավականԱրձանագրվել է 7 պատահար․ 9 մարդ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ինքնիրավչության և փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, վարժական հավաքից խուսափելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հարկեր, տուրքեր չվճարելու, դատական ակտը չկատարելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, մթնոլորտային օդն աղտոտելու, հրդեհատեխնիկական անվտանգության կանոնները խախտելու և գերեզմանն անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը դիտավորյալ վնասելու և ֆիզիակական նեգործության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 3–ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին16:1512.12.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներՔամին՝ արևմտյան 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ին՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։Ավելին16:0012.12.24 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում. Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնեցվել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 15 հոդված: «Երկու հոդվածի վրա աշխատանքները շարունակվում են: Չնայած՝ դեռ բաց հարցեր կան, բայց հստակ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Բայրամովը։ Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև շարունակվել են փոխանակումները տեքստի շուրջ: Նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները, շարունակվում է նաև Արաքս գետի վրայի կամրջի շինարարությունը։ Բայրամովը կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու հայտարարությունները՝ նշելով, որ Հայաստանից վճռական քայլեր են ակնկալում: «Իսկ այն փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին շրջանում Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել։ Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած հերթական որոշումն էլ ավելի է բարդացրել այս գործը։ Այլ կերպ ասած, որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ սահմանադրության նախաբանն անփոփոխելի է, ու կոնկրետ նախաբանին անդրադառնալ չի կարելի։ Սա ավելի է բարդացնում իրավիճակը»,- ասել է Բայրամովը։Ավելին15:4512.12.24 -
ՀասարակականԵրևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, թռիչքն այլ ինքնաթիռով կկայանաԵրևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Tert.am-ին ասացին «Շիրակ ավիա»-ից: «Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չենք կարող նշել»,- փոխանցեցին «Շիրակ ավիա»-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա: Խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։Ավելին15:3012.12.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ներում-բեկում չի լինելու. Փաշինյանը զգուշացնում է անհուսալի վարկեր ունեցողներինՀայլուր 15։30 Ներում-բեկում չի լինելու. Փաշինյանը զգուշացնում է անհուսալի վարկեր ունեցողներինԱվելին15:3012.12.24 -
Կրթություն և գիտությունԴպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Քննարկվել են առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել դպրոցական առարկայական օլիմպիադաների անցկացման կարգում և ընթացակարգում կատարված վերջին փոփոխություններին: «Վերլուծելով վերջին տարիներին օլիմպիադաների կազմակերպումը՝ նկատել ենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար ամբողջությամբ վերանայվել է օլիմպիադաների կազմակերպման կարգը, լրամշակվել է իրավական ակտը»,- ասել է նախարարի տեղակալն ու գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կարևորել հանձնաժողովների անդամների առաջարկներն ու կարծիքների փոխանակումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ այս ուսումնական տարվանից առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական, որոնցից յուրաքանչյուրի կազմակերպման և անցկացման համար սահմանվել են հստակ կարգավորումներ։ Նախկինում կար նաև տարածքային փուլը, որը վաղուց արդեն կորցրել էր իր նշանակությունն ու արդիականությունը, ուստի որոշվել է գործընթացը կազմակերպելիս հրաժարվել այդ փուլից: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ` ձևավորվել է նաև Հանրապետական օլիմպիական խորհուրդ, որին վերապահված են օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների անցկացման, բողոքարկման ընթացակարգերի մշակումը, վերահսկողության իրականացման, թափանցիկության ապահովման մեխանիզմները։ Կարևոր մյուս փոփոխությամբ՝ օլիմպիադայի բոլոր փուլերի համար մրցութային առաջադրանքները կազմելու են հանրապետական առարկայական հանձնաժողովները, որոնք նաև դպրոցական և մարզային փուլերի հաղթողների համար սահմանելու են անցողիկ շեմը` ըստ յուրաքանչյուր առարկայի։ Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` առարկայական օլիմպիադաների ցանկում ավելացել է «Մայրենի» առարկան` ընթերցանության ստուգատեսի ձևաչափով, որն այս ուսումնական տարում անցկացվելու է միջին դասարանների (5-6-րդ) սովորողների համար: «Հիմնական դպրոցի բազային առարկաների՝ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» համար նախատեսում ենք օլիմպիադաներ: Ընթերցանության օլիմպիադան, կարծում եմ, առաջին հերթին պետք է ստուգի տեքստն ընկալելու և այն արդյունավետ կիրառելու կարողություններն ու հմտությունները: Հաջորդ տարիներին «Մայրենի» առարկայից օլիմպիադա նախատեսում ենք ունենալ նաև 7-րդ և 8-րդ դասարանների սովորողների համար: «Մաթեմատիկա» առարկայի դեպքում, ըստ իս, հիմնական դպրոցում ավելի շատ պետք է շեշտը դնել տրամաբանությունը ստուգող առաջադրանքների վրա, բայց սա ևս մասնագիտական խմբերի հետ քննարկման կարիք ունի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով առարկայական հանձնաժողովներում բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ երիտասարդների ընդգրկումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման, դրանցում համապատասխան մասնագետների ընդգրկման ընդհանուր սկզբունքներին առնչվող հարցեր: Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է առարկայական հանձնաժողովների անդամների հարցերին, որոնք վերաբերել են օլիմպիադայի կազմակերպման մանրամասներին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:1512.12.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներինՀայաստանի ԱԳՆ-ն, ի գիտություն քաղաքացիների, տեղեկացնում է, որ հետևում է Սիրիայում զարգացումներին: «Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխավոր հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք: Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով: Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:0512.12.24 -
ՔաղաքականՍտրուկների խուլ ապստամբությունը դավաճանների խմբակի դեմ շարունակվելու է. Արտակ ԶաքարյանՍտրուկների խուլ ապստամբությունը դավաճանների խմբակի դեմ շարունակվելու է: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Գուցե նաև պարզվի, որ նրանք, այնուամենայնիվ, «պատիվ ունեն»,- հավելել է նա:Ավելին15:0012.12.24 -
ՀասարակականՕգնություն կանչող փողոցը. ինչո՞ւ են 70-ն անց կանայք փող մուրում ԵրևանումՑուրտ ձմեռը ամենադժվարն է Երևանի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող մարդկանց համար: «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում՝ այդ մարդիկ ասել են, որ անցնող-դարձողից գումար են խնդրում, որովհետև ուրիշ ճար չունեն:Ավելին14:4512.12.24 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն․ ՀաջիևԱդրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։ Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է ավարտվի։ «Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Սակայն այն դառնում է կայուն, իսկ կազմը և աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը:Ավելին14:3012.12.24