Լրահոս

2024-12-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստրուկների խուլ ապստամբությունը դավաճանների խմբակի դեմ շարունակվելու է. Արտակ Զաքարյան
    Ստրուկների խուլ ապստամբությունը դավաճանների խմբակի դեմ շարունակվելու է: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Գուցե նաև պարզվի, որ նրանք, այնուամենայնիվ, «պատիվ ունեն»,- հավելել է նա:
    15:00
    12.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Օգնություն կանչող փողոցը. ինչո՞ւ են 70-ն անց կանայք փող մուրում Երևանում
    Ցուրտ ձմեռը ամենադժվարն է Երևանի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող մարդկանց համար: «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում՝ այդ մարդիկ ասել են, որ անցնող-դարձողից գումար են խնդրում, որովհետև ուրիշ ճար չունեն:
    14:45
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն․ Հաջիև
    Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։ Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է ավարտվի։ «Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Սակայն այն դառնում է կայուն, իսկ կազմը և աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
    14:30
    12.12.24
    Ավելին
  • Իրավական
    Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
    Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է բերել Վարդենիսից վերադառնալու ճանապարհին՝ անծանոթ անձից: Ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հիշեցնենք, որ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը:
    14:20
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ը. դատավորի օգնականը հանել էր համարանիշները. նրա վկայականը ժամկետանց էր
    Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Զաքյան փողոցի թիվ 6-րդ շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հունանյանի վարած «Mercedes GLE53» մակնիշի «80 DH 008» համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Ալբերտ Գալստյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ պարեկների դեպքի վայր ժամանումը՝ «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին, իսկ վարորդ Դ. Հունանյանը դեպքի վայրում ներկայանում էր, որ ինքը դատավորի օգնական է և համարները հանել է, որպեսզի թե՛ անցորդները, թե՛ ԶԼՄ-ները իր ավտոմեքենայի համարներով չլուսաբանեն, մարդիկ , իր հարազատներն ու ծանոթները չիմանան, որ ինքը ավտովթարի մեջ է հայտնվել, սակայն գումարտակի հրամանատարի և տեղակալի հորդորներից հետո ինքնական համարները տեղադրեց ավտոմեքենայի վրա: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ իր վարորդական իրավունքի վկայականը ժամկետանց է եղել և տարիներ առաջ նա նույնպես մասնակցություն է ունեցել մեկ այլ ավտովթարի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
    14:10
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Time ամսագիրը Թրամփին կճանաչի «Տարվա մարդ»
    ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին կհնչեցնի Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգը, ինչպես նաև Time ամսագրի կողմից կարժանանա «Տարվա մարդ» տիտղոսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են նման ծրագրերից տեղյակ երկու աղբյուր։ Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգի հնչեցումն ազդարարում է աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսայում սակարկությունների օրվա մեկնարկը և ավարտը և պատիվ է համարվում։ Պատմականորեն զանգը հնչեցրել են ընկերության գործադիր մարմինները՝ նշելու կորպորատիվ կարևոր իրադարձությունները, սակայն հայտնի մարդիկ և քաղաքական գործիչները, ինչպես օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Նելսոն Մանդելան և Առնոլդ Շվարցենեգերը, նույնպես հնչեցրել են այն։ Ինչ վերաբերում է Time-ի կողմից «Տարվա մարդ» հայտարարվելուն, Թրամփն այդ տիտղոսին արժանացել է նաև 2016 թվականին։ 2020 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին, երբ նրանք ընտրություններում պարտության էին մատնել Դոնալդ Թրամփին։ 1927 թվականից ի վեր Time-ն ամեն տարի հայտարարում է մարդու, խմբի կամ հայեցակարգ, որոնք ամենամեծ ազդեցությունն են թողել աշխարհի վրա նախորդ 12 ամիսների ընթացքում՝ լավ թե վատ: 2023 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթին։ 2022 թվականին այս տիտղոսին են արժանացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և «Ուկրաինայի ոգին», 2021 թվականին՝ ճարտարագետ, գործարար Իլոն Մասկը, 2014 թվականին՝ Էբոլայի դեմ պայքարողները, իսկ 2012 և 2008 թվականներին՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
    14:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագիծ է. Թուրքիայի տրանսպորտի նախարար
    «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար անփոխարինելի նախագծերից է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: «Այդ «միջանցքի» իրականացմամբ ուղիղ կապ կապահովվի Ադրբեջանի, թյուրքական պետությունների և Հեռավոր Արևելքի հետ»,- հավելել է նա։
    13:50
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
    Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։
    13:45
    12.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Մահապատիժ՝ փողոցում, կրակոցներ՝ օդում. կտոր-կտոր է լինում Ասադին տապալած Սիրիան
    Սիրիայում Ասադի կառավարության տապալումից մեկ շաբաթ անց փողոցներում մահապատիժներ են, ավերվում են քրիստոնեական եկեղեցիները:
    13:36
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անօդաչու սարքը գրոհել է Գրոզնիում ՆԳՆ հատուկ գնդի զորանոցը․ Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Ներքին գործերի նախարարության զորանոցների շենքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին Կադիրովը գրել է իր Telegram ալիքում։ Չեչնիայի ղեկավարը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:55-ին։ Վիրավորվել են պահակություն անող մարտիկները, որոնց մոտ թեթև վնասվածքներ են։ Կադիրովը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքը պայթել է օդում։ Վնասվել է շենքի տանիքը, ապակիները կոտրվել են։ Նա հավելել է, որ բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Կադիրովը սպառնացել է վրեժ լուծել տեղի ունեցածի համար։
    13:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չեմ խաղում, չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար․ Նազիկ Ավդալյան
    Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը գրում է․ «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ չեմ խաղում, ֆուտլյարներ չեմ ստեղծում ինձ համար, չեմ կեղծում ինքս ինձ՝ իմ նպատակներին հասնելու համար։ Հենց դա էլ իմ ամենաթույլ և ամենաուժեղ կողն է, որը շատերին դուր է գալիս, շատերին՝ ոչ։ Ես չեմ կարող փոխվել, քանի որ չեմ ուզում՝ ինչքան էլ կյանքը ստիպում է։ Պարզապես ես գիտեմ էներգիայի ուժը, այն ամեն ինչ անում է իմ փոխարեն։ Բարին ընդ ձեզ, վստահեք այն էներգիային, որով լցված եք»։
    13:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերոին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր․ Սյունիքի պարեկների բացահայտումը
    Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։ Պարեկները հետապնդել են, մի քանի անգամ հորդորել վարորդին, որ կանգնի, սակայն նա շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավապահներին հաջողվել է Անդոկավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնել մեքենան։ 34-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է, որ հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։ Սյունիքի պարեկների և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ տղամարդիկ խոստովանել են, որ հետապնդման ժամանակ մեքենայից նետված փաթեթները պատկանում են իրենց և դրանց մեջ տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք Հայաստան-Իրան միջպետական սահմանի փշալարերի վրայով նետելու եղանակով իրենց է փոխանցել Իրանի քաղաքացին: Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 10-ին Մեղրիից Քաջարան տանող ճանապարհի հարակից ձորում Սյունիքի պարեկները հայտնաբերել են մեքենայից նետված փաթեթները, որոնցում շուրջ 3 կգ 981 գրամ մարիխուանայի, շուրջ 5 կգ 474 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և մեթադոն տեսակի 2000 դեղահաբեր էին: Կատարվում է քննություն։ Տեղին է նշել, որ թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարն ամենօրյա է։ Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը ոչ միայն բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են, այլև՝ հանցածին երևույթ: Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, խեղված ճակատագրեր՝ որպես այս հանցավոր և մերժելի երևույթի հետևանք։ Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո առերեսվում դառը իրականությանը, հասկանում, որ կատարվել է անդառնալին: Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության իրավական հետևանքների մասին բազմիցս խոսել ենք, ներկայացրել ոստիկանության բացահայտումներն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Ներկայացվող դեպքն էլ յուրատեսակ հնարավորություն էր՝ անդրադառնալու հանցավորության այս տեսակին, որն անդրազգային բնույթ է կրում։ Անցնող տարում Պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության 1713 դեպք։ Իրավապահների արդյունավետ աշխատանքի վկայությունն են նաև հնչեղություն ստացած մի շարք դեպքեր։ Հանցավոր և հանցածին այս երևույթի դեմ ոստիկանության հետևողական աշխատանքը շարունակվում է։
    13:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով եղել են Կոպենհագենում
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը եղել են Կոպենհագենում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում: Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը: Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝ քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները: Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների և փորձագետների հետ: ՄԻՊ պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի (Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները: Այցի կարևորագույն հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը: Այցը եզրափակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի համար: Երկու հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր:
    12:45
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
    Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    12:40
    12.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանը կոպտում է ԱՄՆ-ին, Թուրքիան անփոխարինելի է համարում «Զանգեզուրի միջանցքը»
    Հայլուր 12։30 Ադրբեջանը կոպտում է ԱՄՆ-ին, Թուրքիան անփոխարինելի է համարում «Զանգեզուրի միջանցքը»
    12:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հյուրանոցում հայտնաբերվել է օրեր շարունակ հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդը
    Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23։55-ի սահմաններում Եղվարդի խճուղի 129 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի 303 սենյակից հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Խ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. Օր․-ի 254-րդ հոդ. 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Դավիթ Խ․-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
    12:25
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.08 դրամ:
    12:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
    Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն: «Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    12:10
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը և «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ
    Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
    12:10
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները, հարգել բոլորի իրավունքները
    Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ «աճող բռնաճնշումների» առնչությամբ և Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Meydan անկախ լրատվամիջոցի աշխատակիցներին, ինչպես նաև այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած աշխատանքի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ընդ որում, ձերբակալված անձանցից երկուսն այս շաբաթ պետք է Վաշինգտոնում պարգևատրվեին Պետքարտուղարության «Մարդու իրավունքների պաշտպան» մրցանակով։ Նրանցից մեկը Ռուֆատ Սաֆարովն է՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ձերբակալությունները և հետապնդումները, ինչպես նաև մարդկանց խոշտանգումների մասին հաղորդումներն արձանագրող Defense Line կազմակերպության համահիմնադիրը, որը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ մեկնելուց օրեր առաջ։ Մյուսն Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին է, որն իր թիմի հետ միասին նյութեր էր հրապարակել կառավարության պաշտոնյաների կողմից վերահսկվող ընկերություններում անօրինական տենդերների մասին։ Նա ձերբակալված է 2023 թ. նոյեմբերից և հեռակա կարգով արժանացել է Պետքարտուղարի 2024 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ» մրցանակին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները, հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած պարտավորությունները», - նշված է ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ։
    12:00
    12.12.24
    Ավելին