Լրահոս

2024-12-12
  • Միջազգային
    Ռուսների հուժկու հարվածները՝ ռազմաճակատում.Կիևին առաջարկում են զիջել տարածքները՝ «ինչ-որ բանի» դիմաց
    Հրետանու, տանկերի անօդաչուների փոխադարձ հարվածների մասին են հայտնում Մոսկվան ու Կիևը: Երկու կողմերն էլ պնդում են, թե հակառակորդի անօդաչուներ են որսացել: Ռազմաճակատում նոր հաջողությունների մասին են հայտնում ռուսները: Այս լուրերի ֆոնին՝ աշխարհում չարագուշակ կանխատեսումներ են հնչում Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ:
    22:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեալը Մբապեի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածել
    Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է դեկտեմբերի 10-ին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (2։3): «Այսօր անցկացված բժշկական հետազոտություններից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի վնասվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 25-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։
    22:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջ
    Դեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), շրջվել և հայտնվել փոսի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (մանիպուլյատոր): Տուժածներ չկան։ Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան և տեղափոխել մանիպուլյատորի վրա։
    22:00
    12.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Մրսում, կուչ է գալիս Փաշինյանը. կառավարական առանձնատունը ցուրտ է ու խաբուսիկ
    Հայաստանի վարչապետը դժգոհ է, այս անգամ «ժող ջանի մենթալիտետից»: Կառավարության այսօրվա նիստին, ըստ որոշ վերլուծաբանների, նա դասեր է տվել, թե ինչպես ճիշտ ծախսել ընտանեկան բյուջեն ու զուգահեռ համեմատել դա պետական բյուջեի ծախսերի հետ:
    21:45
    12.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սահմանին գտնվող Ռանչպարում. Թուրքիայից մարդիկ մտե՞լ են գյուղ
    Ռանչպարի առեղծվածը կամ ի՞նչ է իրականում կատարվել Արարատի մարզի՝ հայ- թուրքական սահմանաին գտնվող այդ գյուղում: Այսօր երեկոյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն է տարածել, որը ավելի է խորացրել մտահությունը, թե Ռանչպարում խուճապային տրամադրություն է:
    21:35
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
    ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4000-րդ պարեկությունը։ «Մենք հպարտ ենք տեղում դիտելու և զեկուցելու իրադրությունը՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    21:30
    12.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանն ասում է ցեղասպանություն, Օկամպոն նշում է ցեղասպանին. միջազգային ֆորում՝ Երևանում
    Այսօր Երևանում սկսվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը: Հայոց Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթ օրակարգից դուրս շպրտած Միրզոյանը հուզիչ ճառ է ասել ֆորումին՝ խուսափելով հիշատակել ցեղասպան պետությունների անունները:
    21:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
    21:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել է 4 մեքենա․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
    Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW», «ՎԱԶ 2121», «Opel» և «MAN» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել՝ ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
    20:45
    12.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ռանչպարի առեղծվածը. ԱԱԾ-ն խորացնում է տագնապը
    Հայլուր 20։30 Ռանչպարի առեղծվածը. ԱԱԾ-ն խորացնում է տագնապը
    20:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահները քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի, ՀԿԳ քննության գլխավոր վարչության, Թումանյանի քննչական բաժնի և ԱԱԾ ծառայողները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և փամփուշտներ: Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, խուզարկություն է կատարվել նաև Ալավերդի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդու՝ Հաղպատ համայնքում գտնվող ամառանոցում և «Նիսան» մակնիշի մեքենայում: Ամառանոցի տարածքում գտնվող մեղվի փեթակներից մեկի մեջ հայտնաբերվել է մասնակի քանդած «Մակարով» տիպի ատրճանակ, մյուսի մեջ՝ փամփշտատուփ և ատրճանակի 22 փամփուշտ: 41-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
    20:15
    12.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ճզմում, տրորում է դավաճաններին այս Հիսուսը. անառակ ՔՊ-ականների վտարումը
    Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացումը տրամաբանական է համարում «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Այդ տրամաբանությունը փորձում են հասկանալ նաև քաղտեխնոլոգները:
    20:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին դիտվում է օդում փոշու պարունակության աճ. քաղաքապետարան
    Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, պայմանավորված օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում, դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։ «Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։ Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։ «Երևանը գտնվում է գոգավորությունում և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ, օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով նշված հանգամանքները և մայրաքաղաքում ձևավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը` Երևանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։
    19:45
    12.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքական տրնգի՝ Գյումրիում. Փաշինյանը գոհ է, Շիրակի մարզպետը՝ պաշտոնանկ
    Գյումրիում ստեղծված կառավարական ճգնաժամը, կարծես, հաղթահարվել էր փրայմերիզից հետո: Քաղաքի ժամանակավոր կառավարումը վստահվելու է Սարիկ Մինասյանին: Նա է հաղթել նախնական ընտրություններում և քաղաքը կղեկավարի մինչև հաջորդ տարվա մարտ, երբ Գյումրիում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ:
    19:30
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցեր
    Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս ամսին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:
    19:15
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկասառույցի պատճառով «Opel»-ը հայտնվել է դաշտում․ չմշակված ճանապարհը հասնում է մի քանի կմ-ի
    Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
    19:00
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում փրկարարները դիտակետ-հարթակից ընկած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
    Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ․ Մ․-ն (ծնված 2003 թ.) Նարեկացու փողոցի թիվ 2 հասցեի մոտակա լանջին տեղադրված դիտակետ-հարթակից ընկել է և մոտ 50 մ գլորվել ներքև: Փրկարարները Դ. Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    18:48
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի հատման հավանական փորձի վերաբերյալ
    ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
    18:40
    12.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը․ Լևոն Քոչարյան
    ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արարատ Միրզոյանն ելույթ է ունեցել Երևանում անցակցվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ նշելով, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել(նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։ Մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը խոսել է Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, Արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների և այլնի մասին: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը»:
    18:35
    12.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ինչի՞ց է մրսում Փաշինյանը. ներթիմային ցնցումներ և խայտառակ մենթալիտետ
    Հայլուր 18։30 Ինչի՞ց է մրսում Փաշինյանը. ներթիմային ցնցումներ և խայտառակ մենթալիտետ
    18:30
    12.12.24
    Ավելին