Լրահոս
2024-12-13
-
Մամուլի տեսությունՎարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերել 100 շապիկ։ 50 շապիկն արժեցել է 6500 դրամ, իսկ մյուս 50 շապիկը՝ 7500 դրամ։ Թե շապիկներն ինչի համար են գնել, պայմանագրում այդ մասին ոչինչ նշված չէ։Ավելին09:5213.12.24 -
Մամուլի տեսությունԴասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով: Տեղեկացրել են, որ ինքնակպչուն նկարներ են ուղարկելու դպրոցներ, որպեսզի վրայից փակցվեն վառվող դրոշով լուսանկարի վրա։ Հիշեցնենք․ դեռեւս ամռանն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, սոցիալական ցանցում օգտատերերը հրապարակում էին «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվելիս լինի։Ավելին09:4613.12.24 -
Մամուլի տեսությունՍարիկ Մինասյանը ցանկանում է բավարարել Փաշինյանի պահանջները․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է, Նիկոլ Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել:Ավելին09:4113.12.24 -
ՔաղաքականՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ Դեմոյան«Պարոնայք Փաշինյաններ,սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:Ավելին09:3013.12.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ:Ավելին09:2513.12.24 -
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվելԴեկտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, իսկ հետո բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի երկաթե ցանկապատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Դեֆանս»-ի անվտանգության աշխատակիցները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու քաղաքացիները։ «Դեֆանսի» աշխատակիցները նաև վիրակապել են վիրավորներից մեկին։ Մինչ դեպքի վայր կժամանեին քննիչները,«Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին00:0513.12.24
2024-12-12
-
ՔաղաքականՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ-թուրքական սահմանին հանդիպել են․ ՌուբինյանՀայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Հանդիպումը տեղի է ունեցել վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հանդիպմանը ներկա են եղել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են երկաթուղային ենթակառուցվածքների համար, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի կամրջի համատեղ վերականգնման համար։»,–ասաց Ռուբինյանը։ Նրա փոխանցմամբ՝ թեև երկաթուղու վերագործարկման տեխնիկական մանրամասները քննարկվում են, այն վերագործարկելու քաղաքական պայմանավորվածություն չկա։ Ռուբինյանը հավելեց, որ քաղաքական պայմանավորվածություն չկա, բայց կարող է գործընթացը նաև հակառակը լինել։ «Երկու կողմերը, հասկանալով և ըմբռնելով, որ իրենց վերջնական նպատակն է երկու երկրների սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ընկալում կա, մենք նաև նման շփումներով նախապատրաստվում ենք դրան»,– նշեց նա։Ավելին23:5712.12.24 -
ՍպորտԱրման Ծառուկյանը նշել է Իսլամ Մախաչևի հետ առաջին մենամարտում իր գլխավոր սխալըUFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտում իր թուլյ տված գլխավոր սխալը։ «Ես չափազանց շատ էներգիա ծախսեցի՝ փորձելով նրան տապալել: Ես դա չպետք է անեի, քանի որ նա շատ լավ է պաշտպանվում: Ինձ պետք էր համատեղ օգտագոծել հարվածներն ու ըմբշամարտը: Ավելի շատ պիտի խփեի, քան կռվեի»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասաց Ծառուկյանը։ Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։ 33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և մեկ պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, երեք անգամ էլ պարտություն կրել։Ավելին23:4512.12.24 -
ՔաղաքականՇիրակի փոխմարզպետն ազատվել է պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ազատել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանին պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից», ասվում է որոշման մեջ։Ավելին23:3812.12.24 -
ԻրավականԱռուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգովԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով․ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 26-ին։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, քննվելու է գրավոր ընթացակարգով, դեկտեմբերի 26 ին որոշումը կտրվի կողմերին:Ավելին23:3012.12.24 -
ՄիջազգայինԻսրայելը կգնի հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավԻսրայելի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել իսրայելական խոշոր նավաշինական Israel Shipyards ընկերության հետ՝ շուրջ 780 միլիոն դոլար արժողությամբ հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավեր գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը Թել Ավիվում հաստատել է գնման պայմանագիրը, համաձայն որի՝ պաշտպանության նախարարությունը Իսրայելի նավաշինարանից գնելու է հինգ ժամանակակից «Ռեշեֆ» հրթիռակիր նավեր՝ մոտ 780 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ Իսրայելի նավաշինական գործարանը վեց տարվա ընթացքում կմատակարարի նոր նավեր և դրանց համար անհրաժեշտ պահեստամասեր։ Գործարքը նախատեսում է նաև պայմանագրի ժամկետի ավարտից հետո հետագա համագործակցության հնարավորություն։Ավելին23:1512.12.24 -
Հասարակական1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացվել մայրաքաղաքի փողոցներիցԵրևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային սեփականություն հանդիսացող վառելափայտ։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։Ավելին23:0012.12.24 -
ՀասարակականՓրկարարներն անցել են ուժեղացված ծառայությանԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։Ավելին22:5012.12.24 -
Իրավական29-ամյա կինն ու 17-ամյա պատանին թմրանյութ են պատրաստել ու իրացրելՈստիկանությունից հայտնում են․ «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել 29-ամյա կնոջն ու 17-ամյա մի պատանու: Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված 20 փաթեթ՝ ընդհանուր 35,3 գրամ քաշով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օրեր առաջ տելեգրամյան կայքէջերից մեկի միջոցով իրացնելու նպատակով ձեռք է բերել 40 փաթեթ թմրամիջոց. 10 փաթեթն արդեն տեղադրել է Գյումրի քաղաքի տարբեր հասցեներում, 10-ը Շահումյան փողոցում գտնվող իր վարձակալած վարսավիրանոցում է, իսկ 20-ը հայտնաբերվել են իր մոտ։ Գյումրեցի 29-ամյա կինը, 17-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»:Ավելին22:4512.12.24 -
ՄիջազգայինՌուսների հուժկու հարվածները՝ ռազմաճակատում.Կիևին առաջարկում են զիջել տարածքները՝ «ինչ-որ բանի» դիմացՀրետանու, տանկերի անօդաչուների փոխադարձ հարվածների մասին են հայտնում Մոսկվան ու Կիևը: Երկու կողմերն էլ պնդում են, թե հակառակորդի անօդաչուներ են որսացել: Ռազմաճակատում նոր հաջողությունների մասին են հայտնում ռուսները: Այս լուրերի ֆոնին՝ աշխարհում չարագուշակ կանխատեսումներ են հնչում Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ:Ավելին22:3012.12.24 -
ՍպորտՌեալը Մբապեի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է տարածելՄադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է դեկտեմբերի 10-ին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (2։3): «Այսօր անցկացված բժշկական հետազոտություններից հետո Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի վնասվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 25-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։Ավելին22:1512.12.24 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջԴեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), շրջվել և հայտնվել փոսի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա (մանիպուլյատոր): Տուժածներ չկան։ Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան և տեղափոխել մանիպուլյատորի վրա։Ավելին22:0012.12.24 -
ՔաղաքականՄրսում, կուչ է գալիս Փաշինյանը. կառավարական առանձնատունը ցուրտ է ու խաբուսիկՀայաստանի վարչապետը դժգոհ է, այս անգամ «ժող ջանի մենթալիտետից»: Կառավարության այսօրվա նիստին, ըստ որոշ վերլուծաբանների, նա դասեր է տվել, թե ինչպես ճիշտ ծախսել ընտանեկան բյուջեն ու զուգահեռ համեմատել դա պետական բյուջեի ծախսերի հետ:Ավելին21:4512.12.24 -
ՔաղաքականԻ՞նչ է կատարվում հայ-թուրքական սահմանին գտնվող Ռանչպարում. Թուրքիայից մարդիկ մտե՞լ են գյուղՌանչպարի առեղծվածը կամ ի՞նչ է իրականում կատարվել Արարատի մարզի՝ հայ- թուրքական սահմանաին գտնվող այդ գյուղում: Այսօր երեկոյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մի հաղորդագրություն է տարածել, որը ավելի է խորացրել մտահությունը, թե Ռանչպարում խուճապային տրամադրություն է:Ավելին21:3512.12.24 -
ՀայաստանԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունըԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4000-րդ պարեկությունը։ «Մենք հպարտ ենք տեղում դիտելու և զեկուցելու իրադրությունը՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։Ավելին21:3012.12.24