Լրահոս
2024-12-16
-
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի և մերկասառույցով պատված ավտոճանապարհներՓակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:Ավելին10:1416.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։Ավելին10:0016.12.24 -
ՀասարակականՄարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներԴեկտեմբերի 15-ին, ժամը 22:51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) և «VAZ» (վարորդ՝ Է. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Մ.-ն (ծնված 2013 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1958 թ.) դուրս բերել արգելափակումից և ուղևոր Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին09:4516.12.24 -
ՀասարակականՄի շարք հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3016.12.24
2024-12-15
-
ՍպորտԱշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է. Հրաչյա ՌոստոմյանԱշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Վարազդատ Լալայանի՝ աշխարհի չեմպիոն դառնալը: «Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է», - գրել է նա։Ավելին23:5915.12.24 -
ՀասարակականԵրևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ նրա հարևանությամբ էլ «Infinity» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Ավելին23:3015.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes G63»-ն ու «Nissan»-ը, վերջինն էլ հայտվել է կանաչ գազոնումԴեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։Ավելին23:0015.12.24 -
ՄիջազգայինԲլինքենը հաստատել է «ուղիղ» շփում»-ը Սիրիայում իշխող ապստամբների ղեկավարության հետԷնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուղիղ շփում» է ունեցել Սիրիայի հաղթանակած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման (ՀԹՇ) ապստամբների հետ, քանի որ արևմտյան և արաբական պետությունները, ինչպես նաև Թուրքիան համատեղ հանդես են եկել միասնական և խաղաղ Սիրիայի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Guardian-ը նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունն արվել է չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը 2018 թվականին ՀԹՇ ապստամբներին ահաբեկիչներ է հայտարարել: Բլինքենը և այլ դիվանագետներ դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով բանակցություններ են վարել Հորդանանի Աքաբա քաղաքում: «Մենք կապ ենք ունեցել ՀԹՇ-ի և այլ կողմերի հետ», - ասել է Բլինքենը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել այդ շփումը: Հորդանանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Թուրքիայի, ԵՄ-ի և արաբական երկրների դիվանագետները «հաստատել են Սիրիայի ժողովրդին լիակատար աջակցությունը նրա պատմության այս կրիտիկական պահին ավելի հուսադրող, անվտանգ և խաղաղ ապագայի կառուցման գործում»:Ավելին22:3015.12.24 -
ՍպորտԾանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոնՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր բրոնզե: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և զբաղեցրել առաջին տեղը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և ընդամենը մեկ կգ-ով զիջել բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսուֆին»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին22:0015.12.24 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էԴեկտեմբերի 15-ին՝ ժամը 20։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին21:3015.12.24 -
ՀայաստանՔաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Միհրանյանը Ռուսաստանում և արտերկրում հայտնի քաղաքագետ է, պրոֆեսոր, պատմաբան։ Նա ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ, այդ թվում ՝ կուսակցության Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը։Ավելին21:0015.12.24 -
ՍպորտՆիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության կողմիցՕլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը «Ռուսաստանի հայերի միության» կողմից պարգևատրվել է «Ժողովրդի հպարտություն» անվանակարգում «Համաձայնություն 2024» մրցանակով, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Матч ТВ-ն՝ հղում անելով հասարակական կազմակերպության ներկայացուցչին։ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում էր իր 98-ամյակը։ «Ռուսաստանի հայերի միության» ներկայացուցիչը «Матч ТВ»-ին պատմել է, որ մրցանակի հանդիսավոր հանձման արարողության ընթացքում Սիմոնյանի հասցեին հնչել են բազմաթիվ ջերմ ու բարի խոսքեր։ Նա նշել է, որ լեգենդար ֆուտբոլիստը, ով ծնվելիս ստացել էր Մկրտիչ անունը, օրինակ է բոլոր հայերի համար։ «Սպարտակի» կազմում Սիմոնյանը խփել է ռեկորդային 160 գոլ, դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Որպես մարզիչ՝ Սիմոնյանը երկու անգամ «Սպարտակին» հասցրել է ԽՍՀՄ չեմպիոնության և երեք անգամ հաղթել գավաթում։ «Արարատի» հետ 1973 թվականին նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։ 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Ներկայումս Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։Ավելին20:3015.12.24 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացու դին իջեցրել են տան տանիքիցԴեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:Ավելին20:0015.12.24 -
ՀասարակականՏրակտոր է այրվելԴեկտեմբերի 15-ին, ժամը 15:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել է «T-100» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ս. Ս.):Ավելին19:3015.12.24 -
ԺամանցՎահագ Ռաշը և Ալինա Կիրակոսյանն Ամանորին ընդառաջ ներկայացրել են «Հրաշքը մոտ է» երգըՏոնական օրերին հայ հանդիսատեսի համար նվեր է պատրաստել Վահագ Ռաշը՝ համագործակցելով երգչուհի Ալինա Կիրակոսյանի հետ։ Նրանց նոր երգը՝ «Հրաշքը Մոտ է», արդեն հասանելի է համացանցում։ Երգի և խոսքերի հեղինակը Լիլիա Բերբերյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, իսկ երգի ոգին ամբողջացնում է Սոնա Ավագյանի պատկերազարդումը։Ավելին19:0815.12.24 -
ԻրավականԱրցախցի բուժքույրը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ու տեղափոխվել ՔԿԱրցախցի բուժքույրը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ու տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Փաատաբան Ռոման Երիցյանը ABC Media-ին տեղեկացրեց, որ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է հենց օդանավակայանում ու տեղափոխվել քննչական կոմիտե: Ըստ փաստաբանի, արցախցի բուժքույրը մասնակցել է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Կինն այժմ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում է:Ավելին18:5015.12.24 -
ՍպորտՖԻՖԱ-ն արձագանքել է ՈւՖԱ-ի բողոքինՈւկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) հրապարակել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պատասխանը՝ կապված բողոքի հետ, որը ներկայացվել էր աշխարհի քարտեզի ցուցադրման պատճառով, որտեղ Ղրիմը նշված էր որպես Ռուսաստանի մաս։ Դեպքը տեղի էր ունեցել նախօրեին Ցյուրիխում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլի վիճակահանության ժամանակ։ «Խնդրահարույց ինֆոգրաֆիկ քարտեզը մշակվել է երրորդ կողմի՝ համապատասխան ծառայություններ մատուցող արտաքին կապալառուի կողմից։ Հարցը հայտնաբերելուց հետո մենք անմիջապես քայլեր ձեռնարկեցինք իրավիճակը լուծելու համար, մասնավորապես, միջոցներ ձեռնարկեցինք պատկերը շրջանառությունից հեռացնելու ուղղությամբ։ Բացի այդ, մենք անցկացնում ենք ներքին ստուգում՝ համոզվելու համար, որ նման սխալներ հետագայում չեն կրկնվի։ Մենք լիովին գիտակցում ենք այս հարցի նրբությունը, և, թեև միջադեպը կանխամտածված չէր, մենք անկեղծորեն զղջում ենք այն հնարավոր բարոյական վնասի համար, որը դա կարող էր պատճառել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է ՖԻՖԱ-ի հայտարարությունը ՈւՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ տվյալ միջադեպը քննադատության էր ենթարկել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, որը պահանջել էր ՖԻՖԱ-ի հրապարակային ներողությունը:Ավելին18:3015.12.24 -
ՀասարակականՄասիսում կոտրել են դեղատան տարածքում տեղադրված վճարային տերմինալն ու այնտեղից գողացել են դրամապահոցըԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև այսօր ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, նաև կոտրել ապակին, ապա մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ, որում եղել է գումար։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները և ինչքան գումար է եղել դրամապահոցում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից սա 2-րդ դեպքն է, որ գողություն է կատարվել, սակայն նախորդ դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված բնակիչների, մինչ այժմ չի բացահայտվել։Ավելին18:0015.12.24 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԴեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանության նախարարությունը։Ավելին17:3015.12.24 -
ՀասարակականԵրևանում երթևեկությունը կաթվածահար է․ պարեկներ չկան․ Oragir.NewsԵրթևեկությունը կաթվածահար է։Ավելին17:0015.12.24