Լրահոս
2024-12-18
-
ՔաղաքականԵրբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. ԱշոտյանԵրկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։Ավելին23:3018.12.24 -
ՔաղաքականԵթե ազնվորեն ասեիք՝ ամեն ինչ թանկացնելու ենք, ձեզ ձայն չէին տա. Մարությանը՝ ԱվինյանինԴուք խաբել եք ձեր ընտրողներին. Եթե դուք ընտրություններից առաջ ազնիվ քաղաքական գործչի պես հայտարարեիք, որ մեզ ընտրելուն պես, մենք թանկացնելու ենք տրանսպորտը, թանկացնելու ենք կարմիր գծերը, գույքահարկը, շինթույլտվությունները, մարդիկ իրենց ձայնը ձեզ չէին տա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:Ավելին23:1518.12.24 -
ՔաղաքականՄինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք. Մարությանը՝ ԱվինյանինՊարոն Ավինյանն այս ընթացքում, որ քաղաքապետ է, իր համար գնել է «Մերսեդես» էլեկտրական մեքենա. «ընդամենը» 32,97 մլն դրամով, այսինքն 85 հազար դոլարով. ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:Ավելին23:0018.12.24 -
ՄիջազգայինԻրար է խառնվել Ամերիկան. տարօրինակ ԱԹՍ-ներ են պտտվում խաղաղ նահանգի երկնքումՄիացյալ Նահանգների խաղաղ երկնքում հայտնված առեղծվածային անօդաչու թռչող սարքերը խախտել են Նյու Ջերսիի բնակիչների անդորրը: Պաշտոնական որևէ օղակ հստակ պատասխան չի տալիս՝ ինչ ԱԹՍ-ներ են դրանք: Պենտագոնի խոսնակը միայն վստահեցրել է, որ դրանք իրենցը չեն: Սփոփիչ խոսքեր է ասում միայն գործող նախագահ Բայդենը, ինչին չի հավատում ընտրված նախագահ Թրամփը:Ավելին22:4818.12.24 -
ՀասարակականՆոր Հաճնում՝ բակում, հայտնաբերվել է 25-ամյա տղայի դի․ հայտնաբերել են հանցագործության գործիքըԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։Ավելին22:3918.12.24 -
ՔաղաքականՓաշինյանն՝ Ալիևի աքցանի մեջ կամ գլոբալ կոռեկտության շրջանակում. պատասխաններ՝ Ադրբեջանի նախագահինՀայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ «գլոբալ անկոռեկտ» հարց է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում հեռացնել Հայաստանից եվրադիտորդներին: Հետո նույն հարցի վերաբերյալ Գրիգորյանն ասում է, թե այն կոնտեքստից կտրված է: Փոխարենը՝ Գրրիգորյանը 100 տոկոս վստահեցրել է, թե իրենց կարմիր գծերը չեն խախտելու ոչ մի դեպքում, «Զանգեզուրի միջանցք ուղղաակի չի կարող լինել»,- հայտարարել է սահմանազատման հարցերով Ադրբեջանի հետ բանակցող փոխվարչապետը: Լրիվ հակառակ կարծիք ունի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դադարեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը: Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում նա հայտարարել էր՝ «սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»:Ավելին22:2618.12.24 -
ՀասարակականԿարմրավան գյուղի ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվելԴեկտեմբերի 18-ին, ժամը 17:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։Ավելին22:1918.12.24 -
ՄիջազգայինՍիրիայի նոր թռիչքը՝ իսլամիստների հսկողության տակ. Դամասկոսի օդակայանը նորից գործում էՍիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո երկրում փորձում են վերականգնել օդանավակայանների բնականոն աշխատանքը: Առաջին ինքնաթիռը Դամասկոսից սիրիական երկրորդ մեծ քաղաք՝ Հալեպ է թռել:Ավելին22:1018.12.24 -
ԻրավականՕտարերկրյա կինը թմրանյութ է իրացրել Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդունՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն:Ավելին22:0718.12.24 -
ՀասարակականՆուբարաշեն-Մասիս ճանապարհին «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդու, ում կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:Ավելին21:5518.12.24 -
ՄիջազգայինԱլիևը գործարք է առաջարկում Ռուսաստանին ու ավելի խրոխտ սպառնում Հայաստանին. մեկ ժամ՝ Կիսելյովի առաջԲացի ռազմագերիներից՝ ամեն ինչի մասին խոսել է Ալիևը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Կազանում երկու ամիս առաջ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կանգ առած բանակցային գործընթացի մասին է մանրամասներ բացահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն հասել միջազգային ատյաններից իրար դեմ ներկայացված ակտերը հետ կանչելու ու հայ-ադրբեջանական սահմանից եվրոպացի դիտորդներին հեռացնելու հարցերում:Ավելին21:4018.12.24 -
ՀասարակականՆիգավան-Միրաք ճանապարհին մեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել էր ձյան մեջԴեկտեմբերի 18-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիգավան-Միրաք ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ։Ավելին21:3518.12.24 -
ՀասարակականԵս պնդում եմ՝ հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ տրանսպորտ. Մարությանը՝ ԱվինյանինԵս պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ, երևանցիներին արժանի, լավագույն քաղաքների տիպի տրանսպորտային համակարգ. այս մասին, այսօր Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:Ավելին21:2318.12.24 -
ԻրավականՀրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել էՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին վճիռը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։Ավելին21:1418.12.24 -
ՔաղաքականՏհաճ տեսարաններ են սպասվում. Բաքուն առաջարկում է միասին դատել հայ գերիներին, Երևանը լռում էԴատական շոուների է պատրաստվում Բաքուն, վստահ են հայ իրավապաշտպանները: Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերը դատարանից մի անգամ հետ վերցնելուց ու նոր խմբագրումներով վերադարձնելուց հետո պատրաստվում է սկսել դատավարական փուլը, որին միջազգային կազմակերպությունների մասնակցությունը հավանաբար կփորձի խոչընդոտել Բաքուն, կարծում է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը: Նա տեղեկություններ ունի, որ մի քանի անգամ ծանրացել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կասկածի տակ էր դրել Վարդանյանի գործունեությունը Արցախում: Ի դեպ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերը համատեղ քննելու ադրբեջանական առաջարկին մեկ օր է՝ հրապարակային չի արձագանքել Երևանը:Ավելին21:0018.12.24 -
ՄշակույթՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել էԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին20:4518.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանի թիմի կեղտոտ գզվռտոցները՝ մաքուր գրականություն. «Անասնաֆերմա»-2Հայլուր 20։30 Փաշինյանի թիմի կեղտոտ գզվռտոցները՝ մաքուր գրականություն. «Անասնաֆերմա»-2Ավելին20:3018.12.24 -
Քաղաքական86 ընկերություններից 50%-ից ավելին 10 միլիոն նույնիսկ չեն փոխանցել. վարչապետի տիկինը դժգոհ էՔիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն, Աննա Հակոբյանին դիմելով, ասաց. «Քննարկման առարկա էր դարձել «Իմ քայլը» հիմնադրամի անունից գրածդ նամակը, որով խնդրել էիր, որ նվիրատվություններ իրականացվեն հիմնադրամին, 10 միլիոնական դրամների մասին է խոսքը: Ոմանք սա ներկայացնում են որպես ռեկետ, շորթում, ներկայացրու, թե ինչն ինչոց է»:Ավելին20:2418.12.24 -
ՄիջազգայինՌազմական անողոք հանցագո՞րծ, թե՞ գեներալ, որ պատիվ ուներ. Կիրիլովի սպանության պատճառներըԱնգլոսաքսոններին է մեղադրում Մոսկվան ռուս գեներալ Իգոր Կիրիլովի սպանության համար: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիրիլովը տարիներով խանգարել է Արևմուտքին քիմիական զենքի թեմայով կեղծարարությամբ զբաղվել: «Անգլոսաքսերը Կիրիլովի սպանության հիմնական շահառուներն են, իսկ Կիևի ռեժիմն ընդամենը այդ ծրագիրն իրականացնողն է»,- հայտարարել է Զախարովան: Արդեն ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա մի քաղաքացի, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ահմադ Կուրբանով անունով: Կասկածյալի անունը Ռուսաստանի ուժայինները չեն հրապարակել:Ավելին20:1718.12.24 -
ՀասարակականԾիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի էԴեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին20:1318.12.24