Լրահոս

2024-12-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի
    Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության վճարները։ Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց մի քանի օրինակ՝ մեկ սենյականոց բնակարանի դեպքում 400 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 455 դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, երեք սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, չորս և ավելի սենյականոցի դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Անհատական բնակելի տների մասով աճը միջինում կազմում է 180 դրամ՝ մեկ տան հաշվարկով։ «Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,-ասաց Հակոբյանը։
    15:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգավանդում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    14:45
    24.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Կտակ՝ մահաբեր մեքենայի մեջ. գերմանական սուրբծննդյան տոնավաճառում սպանդի հեղինակի վերջին ցանկությունը
    Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի մեքենայում մի կտակ են գտել, որում իր վերջին ցանկությունն էր գրել BMW-ով տոնավաճառ ներխուժած սաուդցի բժիշկը: 5 մարդու մահվան, 200-ի վիրավորման պատճառ դարձած արարքի հեղինակը ցանկացել է բարեգործությանն ուղղել ունեցվածքը:
    14:40
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է
    Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը: 42-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    14:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնում
    Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու: Աշխատակիցներն այս պահին խնդիրը քննարկում են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասում էին, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա: Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ: Ֆոտոլրագրող հետ զրուցյում աշխատակիցներն ասում էին. «Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները հավատարիմ Հիպոկրատի տված երդմանը, աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Էն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ ասում էր, որ իմ համբերության բաժակը լցվել է, բա տեղյակ չի՞, որ երբեմնի ծաղկուն, այսօր էլ լավ համբավ ունեցող «Արտաշատ» բժշկական կենտրոնի ամբողջ աշխատակազմի համբերության բաժակը ոչ թե լցվել, այլ թափվել է, ու ուզում ենք, որպեսզի հենց ինքը իր անմիջկան հսկողության տակ վերցնի բարձրացրած հարցերը և այդ ժամանակ կհավատանք. որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի: Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ արող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք: Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք, ու անգամ այս պայմաններում էլի մենք՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մեր աշխատանքները կանենք, բայց կգա մի պահ, որ դա էլ չենք անի, որովհետև բոլորս ունենք կոմունալ վճարումներ, բոլորս ունենք վարկեր, իսկ դրա մասին միթե տեղյակ չեն պատասխանատուները»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ավարտվեց բուժանձնակազմի և մարզպետարանի պաշտոնյաների հետ հանդիպումը ու աշխատակիցներն ասում էի , որ եթե ամսի 27-ին դարձյալ խնդիրը չլուծվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
    14:24
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում արդյունավետ համագործակցությունը: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ վեճերի այլընտրանքային լուծում, անվճար իրավաբանական օգնություն, սահմանադրական բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման հարցերում ՄԱԶԾ աջակցությունը։ Նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ 2025թ. նախարարության առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտում համագործակցության նոր ուղղություններին ու հեռանկարներին։
    14:15
    24.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ջիհադիստներն այրել են սուրբծննդյան խորհրդանիշ տոնածառը՝ Սիրիայի քրիստոնեական բնակավայրում
    Սիրիայի Համա նահանգի հույն ուղղափառ քրիստոնյաներով բնակեցված Սուքեյլիբիա գյուղաքաղաքում տոնածառ տեղադրելու հաջորդ օրը ուզբեկական Ալ-Ղուրաբա խմբավորման ջիհադիստները, որ գործում են Հայաթ ալ-Շամի հրամանատարությամբ, այրել են սուրբծննդյան խորհրդանիշը: Ավելի ուշ, քրիստոնյաները խաչ են տեղադրել այրված տոնածառի տեղում:
    14:08
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
    շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
    14:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
    Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հիշեցնում է ՆԳՆ-ն: «Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) Իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար: 2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։ 3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։ Հորդորում ենք հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։ ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
    13:45
    24.12.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հզոր պայթյուն՝ Թուրքիայում. զոհեր ու վիրավորներ կան
    Հզոր պայթյուն է եղել Թուրքիայի Բալիկեշիր նահանգի պայթուցիկ նյութերի արտադրամասում: Նահանգապետը հայտնել է, որ շենքը փլուզվել է ու, նախնական տվյալով, 12 զոհ, 3 վիրավոր կա: Պայթյունից հետո մարզ է ուղարկվել շտապօգնության ծառայություն և հրշեջ բրիգադ։ Նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն բացառել է ահաբեկչության վարկածը:
    13:41
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կբարձրացվեն այլ հարկատեսակների դրույքաչափեր, կթանկանան նաև բենզինն ու բնական գազը․ 168․am
    Բայց դրա համար չեն պատրաստվում բավարարվել միայն շրջանառության հարկի ծածկույթը կրճատելով, այս դաշտում գործողներին հարկային ընդհանուր համակարգ ու անհամեմատ ծանր բեռի տակ մտցնելով։ Համաշխարհային բանկը «բարեկամաբար» խորհուրդ է տալիս բարձրացնել նաև գազի ու նավթամթերքների ներմուծման ակցիզային հարկը՝ իբրև թե առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը թուլացնելու համար։
    13:35
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում Հայաստանի և Ռումինիայի սերտ համագործակցությունը՝ ԵՄ-ՀՀ գործընկերության ընդլայնման և երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։ «Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և ԵՄ-ի հետ առավել հավակնոտ օրակարգի կառուցման ուղղությամբ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
    13:25
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական Ursa Major նավը խորտակվել է Միջերկրական ծովում
    Ռուսական Ursa Major բեռնատար նավում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո նավը խորտակվել է Միջերկրական ծովում: Անձնակազմի 14 անդամները փրկվել են, երկուսն անհետ կորած են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Espanol պարբերականը։ Ըստ հրապարակման՝ ռուսական Ursa Major առևտրային նավը խորտակվել է Իսպանիայի Ագիլաս քաղաքի և Ալժիրի Օրան քաղաքի միջև ընկած միջազգային ջրերում՝ դեկտեմբերի 23-ին մեքենայական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունից հետո: Անձնակազմի տասնչորս անդամները փրկվել են և տեղափոխվել Նոր Կարթագենի նավահանգիստ, անձնակազմի երկու անդամները դեռևս անհետ կորած են։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մի քանի ձկնորսական նավակներ։ Ավելի ուշ նրանց են միացել փրկարարները Clara Campoamor նավից և Իսպանիայի ռազմածովային ուժերի Serviola պարեկային նավից: Ռուսական նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել 12 օր առաջ։
    13:15
    24.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Կոմիկ պերսոնաժի հետ ոչ ոք լուրջ թեմա չի քննարկի. նախագահները մերժում են Փաշինյանի բանավեճի առաջարկը
    Հայաստանի երեք նախկին նախագահները մերժել են Փաշինյանի բանավեճի առաջարկը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում Փաշինյանին հորդորել է բանավիճել ինքն իր հետ:
    13:05
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», VII-XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 6.32.3), Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, 6-7-րդ դդ., պետ. ցուցիչ՝ 6.37.4), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, 1989 թ. (պետ. ցուցիչ՝ 8.54.3), Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), 1608-1613 թթ. (պետ. ցուցիչ՝ 8.54.7), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի (XVII դ. 2-րդ կես- XVIII դ., պետ. ցուցիչ՝ 8.97.8), ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
    13:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան
    Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։ Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս.«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։ Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության: Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը` «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը: Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար: Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։ Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով»։
    12:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աղազարյանի հարցով «շոկային բացահայտումները դեռ առջևում են»․ «Իրավունք»
    Համացանցում տարածվում են լուրեր, թե Աղազարյանի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի, հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը, Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հերքում տարածվող լուրերը.
    12:35
    24.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Երեք նախագահների կոշտ պատասխանը Փաշինյանին. լուրջ թեմա՝ տիկտոկյան կոմիկի հե՞տ
    Հայլուր 12։30 Երեք նախագահների կոշտ պատասխանը Փաշինյանին. լուրջ թեմա՝ տիկտոկյան կոմիկի հե՞տ
    12:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Տիգրան Աբրահամյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այցելել է դիրքեր։ Պատգամավորը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ պայմաններում են զինծառայողները պահում սահմանը։ «Ծառայություն՝ 3000 մ-ից բարձր․ սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ»,- լուսանկարներին կից գրել է Աբրահամյանը։
    12:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ՊՆ ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և այն տապալել
    Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն էլեկտտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել: Երթևեկությունը նշված վայրում վերածվել է «աջափսանդալի», քանի որ Երևանի քաղաքապետարանից, «Երքաղլույս»-ից 1 ու կես ժամից ավելի է՝ չեն բարեհաճում, որպեսզի տապալված էլեկտրասյունը տեղափոխեն, մինչդեռ օպերատիվ են գործել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես պարեկների հետ սպասում են, որ ժամանեն «Երքաղլույս»-ից: Վթարի փաստով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
    12:00
    24.12.24
    Ավելին