Լրահոս

2024-12-24
  • Հասարակական
    60 տարի՝ հազարամյակների և օրերի միջով. Արմեն Դավթյանին անակնկալ են արել ընկերները
    Նոր գիրք ունի շումերագետ Արմեն Դավթյանը: «Հազարամյակների և օրերի միջով» ժողովածուն Դավթյանի ընկերների նվերն է նրա ծննդյան 60-ամյակին:
    16:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 1 վիրավոր․ Գառնի գյուղի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն
    Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին բախվել են «Honda Fit» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գառնիի բաժի պահպանվող հատուկ տարածք։
    16:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը: Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան. Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան. Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան. Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական. Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան. Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան. Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան: Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր՝ ժամը 17:00-ին: Ամփոփելով արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Նախարարը կարևորել է՝ նոր ձևաչափով անցկացվող մրցույթի արդյունքներով առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել որոշելու նաև լավագույն կին մարզիկին, լավագույն թիմին, լավագույն մարզչին, լավագույն երիտասարդ մարզիկին և հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկին: Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խթան է լինելու մարզաշխարհի ներկայացուցիչների համար: «Սպորտում արդար մրցակցության սկզբունքը կարևոր է, որպեսզի պայքարն ըստ արդյունքների և ըստ մարզական արժանիքների ընթանա: Բացի դրանից, սա թույլ է տալիս արժևորել և խրախուսել կոնկրետ հատկանիշներ: Օրինակ «Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգը նաև կամային կարևոր հատկանիշներ է խրախուսում, ինչը շատ կարևոր է սպորտում: Հնարավորություն ենք ստանում նաև գործընթացն ավելի մասնակցային դարձնելու»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ: «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
    16:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան «Դիմադրություն» շարժման հավաքների օրինականությունն էր: 4 գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը փաստաբան Վահե Գրիգորանն էր: Փաստաբանն իր էջում մանրամասնել է. «Երևանի քաղաքապետը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել: 2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով: 4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից: Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել: Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել: Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտվելով` Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր: Վճռաբեկ դատարան: Քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը»։
    16:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան
    Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․ «Հանրային բանավեճի մասնակցելու բաց ու պարզ հրավեր Ես շատ կառուցողական ու շինիչ առաջարկ ունեմ. Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի: Այդպիսի առաջարկ անելու համար լուրջ հիմքեր ունեմ: Նախ, ես միակ պատմաբանն եմ, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ես կարծում եմ, որ իմ անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը շիտակ ու խիստ կարևոր բանավեճ վարելու հրավերը մերժելու հիմքեր չի տալու: Բացի այդ, ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր ուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար: Բանավեճի սեկունդանտների դերում կարող են հանդես գալ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Ի դեպ, լավ առիթ է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ի վերջո, խոստովանեն՝ արդյո՞ք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացել են, թե՞ ոչ: Հ.Գ. Դա իմ մեղքը չի, որ սափրված ժամանակ իմ նոր գրքերից որևէ մեկի հետ լուսանկար չունեք»:
    15:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այս իշխանության պես ալան-թալանով զբաղվող չեմ տեսել, փող քերելու չեմպիոն են». Գևորգ Ստեփանյան․ ArmLur
    Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն անդրադարձել է դատարանի որոշմանը, ըստ որի անվավեր է ճանաչվել ավտոկայանատեղիների համար սահմանված դրույքաչափերը։ Խոսել ենք նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճոխ շրջագայությունների մասին։
    15:35
    24.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Փաշինյանի սադրանքին չեն տրվում նախագահները. սրվում է վարչապետի ինքնաբանավեճը
    Հայլուր 15։30 Փաշինյանի սադրանքին չեն տրվում նախագահները. սրվում է վարչապետի ինքնաբանավեճը
    15:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ՝ 82 տարեկան պահակը մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի բակում երեկ քաղաքացիները երեխայի նկատմամբ բռնության դեպքի ականատեսն են դարձել: 9 տարեկան մի երեխայի մանկապարտեզի պահակի ձեռքերից փրկել են քաղաքացիները: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը: «Տվյալ մանկապարտեզի մի թեւը չի գործում այս պահին, թե վերանորոգում է, թե վառված է, տեղյակ չեմ: Բայց տղաս այդ չգործող կորպուսի հատվածում քար է նետել, ապակի էլ չկա, որ կոտրվի: Պահակը տեսել է ու առանց զգուշացնելու, հետեւից բռնել է, դա պատմել են տղայիս ընկերները, 4-5 հոգով են եղել այդտեղ: Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա: Թշի վրա կար էդ պահին հետք: Անցորդները մեքենայով անցնելիս կանգնել են, նախատել պահակին՝ մտածելով, թե պապիկն է թոռանը ծեծում: Անցորդներն ասել են, թե չի կարելի երեխային այդպես դաստիարակել: Այս ամենն ինձ պատմել են դեպքի ականատես ինձ անծանոթ մարդիկ»: Մեր զրուցակցի պատմելով, նշված մանկապարտեզն իրենց շենքի դիմացն է գտնվում, տղայի ընկերներն են վազել իրեն տեղեկացրել որդու բռնության դեպքի մասին: Ինքն արագ հասել է մանկապարտեզ ու տեսել, որ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, իսկ պահակն արդեն անհետացել էր. «Սպիտակ խալաթավոր տեսա, այնպես վախեցա, մտածեցի՝ շտապ օգնություն է եկել: Այնքան ուժեղ մարդ եմ, որ այդ ամենը տեսնելով՝ կարողացա առաջ գնալ: Լիքը մարդ կար հավաքված, ասացի՝ ուր է երեխես, ասացին՝ վախեցել է, տարել են ջուր խմի: Երբ հետ էի գալիս, երեխուս գրկած, մեքենա էր անցնում, կանգնեց, վարորդի կողքին նստած կինը հարցրեց՝ ձեր երեխա՞ն էր, ասացի՝ այո, ասաց՝ մենք ենք հասել օգնության»: Այս դեպքի մանրամասները՝ մանկապարտեզի պարզաբանմամբ կներկայացնենք ավելի ուշ:
    15:25
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը և Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Իր հերթին դեսպան Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
    15:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի
    Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության վճարները։ Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց մի քանի օրինակ՝ մեկ սենյականոց բնակարանի դեպքում 400 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 455 դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, երեք սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, չորս և ավելի սենյականոցի դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Անհատական բնակելի տների մասով աճը միջինում կազմում է 180 դրամ՝ մեկ տան հաշվարկով։ «Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,-ասաց Հակոբյանը։
    15:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգավանդում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    14:45
    24.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Կտակ՝ մահաբեր մեքենայի մեջ. գերմանական սուրբծննդյան տոնավաճառում սպանդի հեղինակի վերջին ցանկությունը
    Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի մեքենայում մի կտակ են գտել, որում իր վերջին ցանկությունն էր գրել BMW-ով տոնավաճառ ներխուժած սաուդցի բժիշկը: 5 մարդու մահվան, 200-ի վիրավորման պատճառ դարձած արարքի հեղինակը ցանկացել է բարեգործությանն ուղղել ունեցվածքը:
    14:40
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է
    Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը: 42-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    14:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնում
    Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու: Աշխատակիցներն այս պահին խնդիրը քննարկում են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասում էին, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա: Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ: Ֆոտոլրագրող հետ զրուցյում աշխատակիցներն ասում էին. «Այս պատմությունը երկար ու ձիգ ամիսների պատմություն է: Արդեն քանի ամիս է՝ ասում են՝ էսօր-էգուց, բայց սայլը տեղից չի շարժվում, անգամ այդ պայմաններում հիվանդանոցի բժիշկները, մայրապետները, մյուս ծառայությունների աշխատակիցները հավատարիմ Հիպոկրատի տված երդմանը, աշխատել են, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, բայց հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Էն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստերից մեկի ժամանակ ասում էր, որ իմ համբերության բաժակը լցվել է, բա տեղյակ չի՞, որ երբեմնի ծաղկուն, այսօր էլ լավ համբավ ունեցող «Արտաշատ» բժշկական կենտրոնի ամբողջ աշխատակազմի համբերության բաժակը ոչ թե լցվել, այլ թափվել է, ու ուզում ենք, որպեսզի հենց ինքը իր անմիջկան հսկողության տակ վերցնի բարձրացրած հարցերը և այդ ժամանակ կհավատանք. որ օրերի ընթացքում խնդիրը կլուծվի: Առողջապահության նախարարին չենք հավատում, որովհետև նա միայն սին խոստումներ է տալիս: Թե մարզպետը ինչ արող է անել, չգիտենք, բայց փաստն այն է, որ երբեմնի ծաղկուն հիվանդանոցը, կարծես թե, միտումնավոր տանում են կործանման, հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 27-ին վճարումները կանենք: Մենք չենք հավատում, որովհետև նման խոստումներ տևական ժամանակ է՝ լսում ենք, ու անգամ այս պայմաններում էլի մենք՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մեր աշխատանքները կանենք, բայց կգա մի պահ, որ դա էլ չենք անի, որովհետև բոլորս ունենք կոմունալ վճարումներ, բոլորս ունենք վարկեր, իսկ դրա մասին միթե տեղյակ չեն պատասխանատուները»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ավարտվեց բուժանձնակազմի և մարզպետարանի պաշտոնյաների հետ հանդիպումը ու աշխատակիցներն ասում էի , որ եթե ամսի 27-ին դարձյալ խնդիրը չլուծվի, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:
    14:24
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի շրջանակում արդյունավետ համագործակցությունը: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ վեճերի այլընտրանքային լուծում, անվճար իրավաբանական օգնություն, սահմանադրական բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման ու իրականացման հարցերում ՄԱԶԾ աջակցությունը։ Նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ 2025թ. նախարարության առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը։ Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտում համագործակցության նոր ուղղություններին ու հեռանկարներին։
    14:15
    24.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ջիհադիստներն այրել են սուրբծննդյան խորհրդանիշ տոնածառը՝ Սիրիայի քրիստոնեական բնակավայրում
    Սիրիայի Համա նահանգի հույն ուղղափառ քրիստոնյաներով բնակեցված Սուքեյլիբիա գյուղաքաղաքում տոնածառ տեղադրելու հաջորդ օրը ուզբեկական Ալ-Ղուրաբա խմբավորման ջիհադիստները, որ գործում են Հայաթ ալ-Շամի հրամանատարությամբ, այրել են սուրբծննդյան խորհրդանիշը: Ավելի ուշ, քրիստոնյաները խաչ են տեղադրել այրված տոնածառի տեղում:
    14:08
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
    շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
    14:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
    Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հիշեցնում է ՆԳՆ-ն: «Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․ 1) Իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար: 2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։ 3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։ Հորդորում ենք հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։ ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
    13:45
    24.12.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հզոր պայթյուն՝ Թուրքիայում. զոհեր ու վիրավորներ կան
    Հզոր պայթյուն է եղել Թուրքիայի Բալիկեշիր նահանգի պայթուցիկ նյութերի արտադրամասում: Նահանգապետը հայտնել է, որ շենքը փլուզվել է ու, նախնական տվյալով, 12 զոհ, 3 վիրավոր կա: Պայթյունից հետո մարզ է ուղարկվել շտապօգնության ծառայություն և հրշեջ բրիգադ։ Նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն բացառել է ահաբեկչության վարկածը:
    13:41
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կբարձրացվեն այլ հարկատեսակների դրույքաչափեր, կթանկանան նաև բենզինն ու բնական գազը․ 168․am
    Բայց դրա համար չեն պատրաստվում բավարարվել միայն շրջանառության հարկի ծածկույթը կրճատելով, այս դաշտում գործողներին հարկային ընդհանուր համակարգ ու անհամեմատ ծանր բեռի տակ մտցնելով։ Համաշխարհային բանկը «բարեկամաբար» խորհուրդ է տալիս բարձրացնել նաև գազի ու նավթամթերքների ներմուծման ակցիզային հարկը՝ իբրև թե առողջության, կլիմայի և շրջակա միջավայրի վրա ածխաջրածնի օգտագործման ազդեցությունը թուլացնելու համար։
    13:35
    24.12.24
    Ավելին