Լրահոս

2024-12-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ, հայտնում են ԲԸՏՄ-ից։ «ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    20:15
    24.12.24
    Ավելին
  • Սպորտ
    Ռեալի աստղը հրաժարվել է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
    Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացին մերժել է «քաղաքայինների» բավականին շահավետ առաջարկը, քանի որ ցանկանում է ավելի մեծ հաջողությունների հասնել «Ռեալի» կազմում։ Նշվում է, որ Ռոդրիգոյի վաճառքին դեմ է արտահայտվել նաև «սերուցքայինների» ղեկավարությունը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոդրիգոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։
    20:00
    24.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ավինյանը փողը դեռ չի տվել. Երևանի բյուջեի մսխումը նա անվանում է Նոր տարվա վատ նվեր
    Ավինյանին նոր մականունով են կնքել որոշ վերլուծաբաններ: Ըստ նրանց՝ «կոռուպցիոներ» է Երևանի քաղաքապետը: Նրան ընդդիմադիրները մեղադրում են բյուջեի վատնումների համար: Ավինյանի ամերիկյան ուղևորությունն է այսքան թանկ նստել նրա վրա: Պաշտոնական թվերով՝ 20 հազար դոլար, քաղաքացիների բառերով, կոռուպցիոն սկանդալ: Սկանդալի հերոսին, որ խոստանում էր անել ժողովրդի ասածը, մարդիկ ասում են՝ «հեռացի՛ր»:
    19:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշեն կամրջից
    Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց: Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։
    19:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի ԲԿ-ի ֆինանսական առողջացման ծրագիրը մեր անմիջական վերահսկողության տակ է. Ավանեսյան
    Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- գրել է նա: Հիշեցնենք` այսօր Արատաշատ ԲԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձը:
    19:20
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ
    Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 23-ին հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավանի բնակիչ 50-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցում գտնվող իր ավտոտնակում ապօրինի շշալցնում է օղիներ և իրացնում Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայրում պահպանություն իրականացնող ոստիկանները նկատել են, որ 50-ամյա տղամարդու որդին փորձում է շշալցված օղիները ավտոտնակի պատուհանից դուրս հանել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել են 0,5 լիտր տարողությամբ 162 օղու շշեր՝ լցված թափանցիկ հեղուկով, 10 լիտր տարողությամբ 19 պլաստմասե տարա՝ լցված հեղուկով, օղու շշեր և խցաններ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:
    19:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը զանգահարել է Ալիևին՝ շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու առնչությամբ և պայմանավորվել են շարունակել անձնական շփումները», - նշված է հաղորդագրության մեջ։ Պուտինը զանգահարել էր Ալիևին՝ նրան ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։
    19:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը՝ արձանագրված թերությունների պատճառով
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարման համար նոր կառուցված 2500 կՎԱ հզորության, 35/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և այն սնող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից: Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ 445 մետր երկարությամբ 35 կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գիծը, որը նախատեսվում է ապահովելու «Բիոտոն» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումը, ունի մի շարք թերություններ։ Մասնավորապես՝ Տվյալ մալուխի մոտ քսան մետր վերջնահատվածը տեխնիկական կանոններով սահմանված կարգով անցկացված չէր խրամուղով, այլ բաց վիճակում էր, գալարաձև փռված էր գետնին, ինչը կարող էր վտանգավոր լինել մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի համար: «Արբատ -1» 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի հենասյան վրա տեղադրված գծային բաժանիչին միանալու նպատակով բարձրացող հատվածում մալուխն անցկացված էր բաց վիճակում՝ առանց մեխանիկական պաշտպանիչ պատյանի: 35 կՎ լարման մալուխի և երկաթգծի հատման հատվածում՝ ըստ նախագծի նախատեսված է եղել տեղադրել համապատասխան ցուցանակներ, սակայն դա չէր կատարվել։ Նոր կառուցված ենթակայանի ցանկապատն ամբողջությամբ կառուցված, ենթակայանում շանթարգելի կոնստրուկտիվ աշխատանքները ամբողջությամբ կատարված չէր, ինչպես նաև հողանցված չէր բարձր լարման ուժային տրանսֆորմատորը։ Էլեկտրատեղակայանքների աշխատանքային նախագիծը՝ որպես շահագրգիռ կողմ, համաձայնեցված չէր Մասիսի համայնքապետարանի հետ։ Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները, Տեսչական մարմինը որոշում է կայացրել արգելել ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և խախատումների շտկումը։ Այս որոշումը կայացվել է էլեկտրաանվտանգության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով և «Բիոտոն» ՍՊ ընկերությունը ծանուցվել է արձանագրված խնդիրների մասին։
    18:50
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) և «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Օ․-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել են։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
    18:45
    24.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Նեղ «կռուգներ»՝ Փաշինյանի թիմում. SMS-ային նոր գրոհներ են սպասվում
    Հայլուր 18։30 Նեղ «կռուգներ»՝ Փաշինյանի թիմում. SMS-ային նոր գրոհներ են սպասվում
    18:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետդավաճանության մասին
    «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել․ ««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով ՀՀ ԱԱԾ –ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ վարչապետ Ն․Փաշինյանի և փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ ՀՀ դատախազությունից «Միասին» շարժմանը տեղեկացրին, որ հաղորդումը հասցեագրել են ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքները «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Այդ մասին «Միասին» շարժման համակարգող խորհրդին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դեմ ՀՀ ՔրՕրի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծման գործընթացում կատարել են գործողություններ, որոնք առերևույթ համապատասխանում են ՀՀ ՔրՕր-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին․ «1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։ Ելնելով նաև ՔրՕր-ի հոդված 6-ի՝ «Օրենքի առջև հավասարության սկզբունքը» և 7-ի՝ «Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը» ամրագրումներից՝ «Միասին» շարժումը պահանջել է իր ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա համապատասխան որակում տալ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և փոխվարչապետ Մ․Գրիգորյանի գործողություններին՝ որպես պետական դավաճանություն։ Հ․ Գ․ Պարզաբանենք, որ «Միասին» շարժումը դատախազությանն է տրամադրել եռակողմ ստորագրությամբ համապատասխան արձանագրություններ 1983-84 թթ-ին ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ միջև իրականացված սահմանազատման վերաբերյալ։ Ինչպես նաև «Հայկական ՍՍՌ Մինսիստրների սովետի N 739 որոշումը, որով Հայկական ԽՍՀ մինիստրների սովետի նախագահ Ա․ Քոչինյանը 1964 թ․ հաստատում է ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչության N 1043 որոշումը, որը վերաբերում է ՀԽՍՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ցանկին, այստեղ 6-րդ կետում նշված է Գորիս-Կապան ավտոճանապարհը իր 67,8 կմ ողջ երկարությամբ։
    18:24
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնայից հեռանալու նրա որոշումը կապված էր Մեսսիի հետ․ Նեյմարի հայր
    «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանտոսը, խոսել է որդու «Բարսելոնայից» հեռանալու որոշման իրական պատճառների մասին։ «ՊՍԺ տեղափոխվելն իր որոշումն էր, նա որոշեց փոխել ամեն ինչ: Այն ժամանակ մենք «Բարսելոնայում» բարդ իրավիճակի առաջ էինք կանգնած, քանի որ չգիտեինք, թե ինչ է մտածում մարզական ղեկավարությունը։ Թվում էր, թե ակումբը ցանկանում էր, որ Նեյմարը զբաղեցնի Մեսսիի տեղը, իսկ Նեյմարը դա չէր ուզում: Ես ուզում էի, որ իմ որդին մնար «Բարսելոնայում»։ Մինչև վերջին օրերը փորձում էինք նրան հետ պահել, որ չհեռանա։ Բայց նա հեռացավ, քանի որ չցանկացավ զբաղեցնել Մեսսիի դիրքը և լինել «Բարսայի» ամենամեծ աստղը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Նեյմար ավագի խոսքերն է մեջբերում Goal-ը։ Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։ Բրազիլացու տրանսֆերը փարիզցիների համար արժեցել է 222 միլիոն եվրո։ Մինչ օրս այս տրանսֆերը համարվում է խոշորագույնը ֆուտբոլի պատմության մեջ։
    18:15
    24.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Պետք է «ազատվել Նիկոլ Փաշինյանից», որ տարին հաջող լինի. Ամանորի տրամադրությունը՝ Երևանում
    Տոնական իրարանցումը մայրաքաղաքում էլ առաջվանը չէ: Մարդիկ ամանորյա հրաշքի են սպասում: Մի հրաշք լիներ, խաղաղություն լիներ, ու մեր կորցրած հայրենիքը վերադարձնեինք: Այս ցանկությամբ են շատերը մոտենում Երևանի սրտում բացված տոնավաճառ:
    18:05
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից. Դենիս Շմիհալ
    Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նա նշել է, որ այդ միջոցները կուղղվեն սոցիալական և հումանիտար ոլորտների ծախսերը հոգալու համար: «Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից: Տրանշը տրամադրվել է այս պետությունների կառավարությունների երաշխիքների ներքո՝ Համաշխարհային բանկի DPL ծրագրի շրջանակներում։ Հավաքագրված միջոցները կուղղվեն մեր տնտեսության ամրապնդմանը և սոցիալական ու հումանիտար ոլորտներում առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը», - գրել է վարչապետ Շմիհալն իր Telegram ալիքում։
    18:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը տվյալ պահին գտնվում էր Ճոճկան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտ: «Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ վարչության և համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել են Ճոճկան: Նշված տան մուտքի մոտ կանգնած տղամարդը, ներկայանալով որպես տանտիրոջ ազգական, ոստիկաններին հայտնել է, որ ինքը բնակվում է նույն հասցեում, իսկ տանտերը բացակայում է: Նա ոստիկաններին ուղեկցել է տուն՝ հայտնելով, որ տանը հետախուզվող չկա: Բացել է նաև կից նկուղի դուռը: Ստուգման ժամանակ ոստիկանները նկուղի տեսանելի հատվածներում նկատել են ապակյա տարաներ՝ լցված կանեփանման չորացված-մանրացված զանգվածներով: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան նկուղի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ընդհանուր 12,6 կգ չորացված-մանրացված կանեփի նմանվող զանգված և կանեփի 43 չորացված ցողուն: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    17:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Ավանեսյան
    Մի հրաշք հյուր ունեի այսօր՝ մեկուկես ամսական Արենը: Փոքրիկը նորից է ապրեցնում 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Լեռնիկին ու Մարիային: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ««Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում»,- նշել է նա:
    17:30
    24.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
    Ըստ նրա, այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ Հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև Արցախի հարցը մեկնընդմիշտ փակված համարելու թեզի հիմնավորվածության պատրանք ստեղծելու տեսանկյունից:
    17:23
    24.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Եզակի գտածո՝ ամբողջ մարդկության համար. մամոնտի ձագի անթերի պահպանված կմախք են գտել Յակուտիայում
    Յակուտիայում գիտնականների ձեռքին է հայտնվել մի գտածո, որ կարող է հիմնովին փոխել մամոնտների մասին մինչ այս եղած պատկերացումը: Մոտ 50 հազար տարեկան, գրեթե անթերի պահպանված մամոնտի մասունքներ են ռուս գիտնականների սեղանին:
    17:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
    Դեկտեմբերի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան արարողությանը, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդությանը համահունչ, Մակար Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 սաներ և Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ արժանացան սարկավագական ձեռնադրության։ Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 9 սաներ արժանացել էին դպրության, Դ լսարանի 10 և Քահանայից պատրաստության Գ լսարանի 2 սաներ ուրարակրության և Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 ու Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ կիսասարկավագության աստիճանի: Սրբազան Հայրը Ձեռնադրության ավարտին, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի ընդգծեց․ «Մարտիրոս Նախասարկավգը եղավ արքայության ճանապարհի՝ դրախտի մուտքի մոտ ծունկի եկած առաջին երանելին, ով խնդրեց մեզ համար և բարեխոսեց, որպեսզի մեր առաջ բացվեն հավիտենական կյանքի դռները։ Սուրբ Ստեփանոսը խոնարհ էր ու քաջ․ նա եղավ քրիստոնեական հավատքի, սիրո և զոհաբերության անդրանիկ օրինակը»։ Այնուհետև դիմելով նորընծա սարկավագներին՝ Մակար Սրբազանն ասաց․ «Սիրելի՛ սարկավագներ, այսօր՝ այս Սուրբ Տաճարում, ձեր ձեռնադրությամբ դուք ձեր ուսերին եք վերցնում Քրիստոսի լուծը, ուստի հարկ է, որ այն կրելու ողջ ընթացքին Սուրբ Ստեփանոսի օրինակով՝ խոնարհությամբ ու անսակարկ նվիրումով, սպասավորեք Տիրոջ Սուրբ Սեղանին։ Քաջ գիտակցեք, որ խոնրահություն չի նշանակում վախկոտություն։ Խոնարհությունն ու քաջությունը սիրո արդյունք են և բխում են սուրբ սրտից, ինչպես որ հրաշալի կերպով Սուրբ Հովհաննես առաքյալն է վկայում․ «Ճշմարիտ սիրո մեջ երկյուղ չկա» (Ա Հովհաննես 4:18)։ Ձեր ծառայությունը խարսխեք սիրո վրա և վստահ եղեք, որ յուրաքանչյուր ձեռնարկումների մեջ պիտի հաջողեք»։ Պատարագիչ Սրբազանը նաև հորդորեց սարկավագներին նվիրումով իրագործել իրենց ծառայությունը հանուն Աստծո փառքի։ «Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ, որպեսզի մեր ժողովրդի զավակներին այս դժվարին ու հուսահատ վիճակում կարողանաք փոխանցել աստվածային սերն ու ամոքեք նրանց, զորացնեք հավատքով և ապագայի նկատմամբ հույսով»,-նշեց Սյունյաց թեմի առաջնորդը։ Մակար Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Երկրորդ Հայրապետին` վերանորագյալ Մայր Տաճարում սարկավագական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Վերջում շնորհավորելով Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին և հավատավոր ուխտավորներին սարկավագական ձեռնադրության առիթով՝ Մակար Սրբազանը մաղթեց, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի բարեխոսությունը մշտապես լինի ամենքի հետ։
    17:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պորտուգալիայի ափերի մոտ գանձերով բեռնված մոտ 250 խորտակված նավ կա․ գիտնական
    Պորտուգալիայի ափերի մոտ շարունակում է մնալ գանձերով մոտ 250 նավ, որոնցից միայն մեկում կարող է լինել մինչև 22 տոննա ոսկի և արծաթ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ բացահայտման մասին հայտնել է պորտուգալացի հնագետ Ալեքսանդրի Մոնտեյրոն։ «Մենք գիտենք, որ այնտեղ գանձերով 250 նավ կա»,- նրա խոսքերն է մեջբերում տեղական Observador թերթը։ Գիտնականի խոսքով, ինքը կարողացել է ստեղծել տվյալների բազա, որը թույլ է տվել իրեն տեղորոշել պորտուգալական ջրերում գտնվող նավերի մեծ մասը, որոնց թիվը 16-րդ դարից սկսած կազմում է մոտ 8620: Պորտուգալիան 15-րդ և 16-րդ դարերում ամենամեծ գաղութատիրական տերություններից մեկն էր։
    16:50
    24.12.24
    Ավելին