Լրահոս

2024-12-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Մուրացան հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել. ի՞նչ է կատարվել քննչականում․ ArmLur
    Մուրացան հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է։
    11:55
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
    11:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել
    Դեկտեմբերի 17-ին Էրեբունի փողոցի 17 հասցեում անհայտ անձանց կողմից 22-ամյա Մանուկ Մ․-ին և 23-ամյա Արամ Մ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մանրամասները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ին, էրեբունի փողոցի 17 հասցեի մոտ Մանուկ Մ․-ն և Արամ Մ․-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ 15-ամյա Մարկ Դ․-ի, 15-ամյա Ալեք Դ․-ի, 15-ամյա Արթուր Բ․-ի և 19-ամյա Արսեն Փ․-ի հետ, որի ժամանակ Ալեք Դ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մանուկ Մ․-ին, իսկ Մարկ Դ․-ն իր մոտ գտնվող մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առարկայով մարմնական վնասվածք է պատճառել Արամ Մ․-ին: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչականա վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
    11:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 10 պատահար. 17 մարդ վիրավորվել է
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանություն նախապատրաստելու, ինքնիրավչության, այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, բնական գազի խողովակաշարերին միացում կատարելու, կանխամտածված սնանկության և կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ իրացման՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 5-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    11:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Մատինյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Պաշտպանն ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ այն լուրջ ազդեցություն ունի կարծրատիպային մտածողության ձևավորման հարցում։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին՝ այս համատեքստում կարևորելով տարբեր ծրագրերի իրականացումը։ Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։
    11:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պшյթյnւնի գործով նախաքննությունն ավարտվել է
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ընթացքում կատարված մեծաքանակ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք: Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի վթարային ռեժիմի պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են ՓԲԸ-ին պատկանող 46 մլն 279 հզր ՀՀ դրամ, առևտրի կենտրոնում տեղակայված թվով 17 տաղավարների սեփականատերերի՝ 15 մլն 880 հզր ՀՀ դրամ և տնտեսվարող ԱՁ-ների ընդհանուր՝ 504 մլն 170 հզր 823 ՀՀ դրամ արժողության գույքերը: Բացի այդ, Ի.Մ-ի և Վ.Մ-ի կողմից թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել նույն պահեստում 2022 թվականի օգոստոսի 14֊ին բռնկված հրդեհը, կանխել դրա տարածումը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, որն անզգուշությամբ առաջացրել է 18 անձի մահ, իսկ բազմաթիվ անձինք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: Պայթյունի հետևանքով փլուզվել են առևտրի կենտրոնի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վնասվել կամ շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ: Արդյունքում, ընդհանուր՝ 3 մլրդ 579 մլն 230 հզր 495 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձի: Հսկող դատախազը Ի.Մ.-ի և Վ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (hրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Ի.Մ-ի և Վ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:57
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
    Դեկտեմբերի 24-ին և 25-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։ Բնականոն աշխատանքները կվերսկսվեն դեկտեմբերի 26-ից։
    10:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է 782 832
    Հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 946-ով կամ 6.1%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
    10:30
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան 2-4մ/վ։
    10:15
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջևում ընտրություններ են․ «Հրապարակ»
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տևական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, և անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել: Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել և ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջևում ընտրություններ են:
    09:55
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երեք կարևոր կառույց ղեկավար չունի. ինչ է ասել Սրբուհի Գալյանը. «Ժողովուրդ»
    ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է։ Մասնավորապես՝ պրոբացիոն ծառայության, քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարման ծառայության պետերի պաշտոնները։
    09:50
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Դարպաս գյուղում
    Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում (մոտ 160 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։
    09:45
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում բուռն խմորումներ են. «Հրապարակ»
    Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ և միասնական մթնոլորտ է, և որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, և անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։
    09:42
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավանեսյանի բանագնացները հիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Արսեն Թորոսյանը․ «Իրավունք»
    Ասում են՝ Ավանեսյանի համար Նիկոլի մոտ բանագնացների թիմ է բարեխոսել, որոնք վստահեցրել են, որ նա եզակի հավատարիմներից է, ու որ նրա ոտքերի տակ սապոն է դնում փորձված աղվես Թորոսյանը։
    09:39
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
    Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, մանավանդ՝ աշխարհի շատ երկրներում են անցել յոթժամյա աշխատանքային օրվա: Բայց այստեղ հարցեր կան, հատկապես, որ նման օրենսդրական փոփոխության հեղինակը Փաշինյանի կառավարությունն է: Այսինքն, այն նույն կառավարությունը, որ ջերմեռանդորեն հիմնավորում էր Ամանորի ու Սուրբծննդյան տոները կրճատելու մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչ բոցաշունչ ելույթներ էին ունենում առ այն, թե՝ ինչպե՜ս կարելի է հունվարի 1-7-ը չաշխատել, միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը բավարար են: Հիշեցի՞ք: Իսկ հիշո՞ւմ եք, որ դրանից զատ ասում էին, որ եթե երկու-երեք օր պակաս են մարդիկ աշխատում, ապա երկրի տնտեսությունը խոշորագույն կորուստներ է կրում: Մի խոսքով, այնպես էին նկարագրում այդ մի քանի հանգստյան օրվա պարագան, որ թվում էր, թե երկրագնդի պտտվելու հարցն էլ է դրա հետ կապված: 
    09:36
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանի ավագանին կքննարկի 2025-ի բյուջեն. ընդդիմությունը դեմ է զարգացման ծրագրի ֆորմատին. «Ժողովուրդ»
    Երևանի ավագանու նիստում կառաջարկվի նաև նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով»:
    09:33
    24.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    24.12.24
    Ավելին
2024-12-23