Լրահոս
2024-12-25
-
ՏնտեսականԵրևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր ԿամենդատյանՏնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը քմ-ը 13 դրամ է սահմանվում: Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից 52․641-ը՝ 1 սենյականոց սենյականոց, 85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և 22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։ Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։ Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բնկարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։ Հարգելի համաքաղաքացիներ։Հերթական թանկացումը առաջ է բերում մի քանի հարց,որը քպ խմբակցության լուսավոր քառակուսի գլուխներին եմ հղում։ 1.Եթե բնակարանում ոչ ոք չի ապրում , կենցաղային աղբ ինչպե՞ս է գոյանալու: Այսինքն եթե չկա աղբյուրը, դուք ինչպե՞ս եք փորձում նոր տուրք գանձել մակերեսի քառակուսիների վրա: 2. Ինչո՞ւ է էականորեն վատթարացվում սեփական տներում ապրող քաղաքացիների վիճակը,որոնց տների մակերեսը բավականին մեծ է:Քաղաքացիները ունեն հավասար սահմանադրական իրավունքներն և այս նոր տուրքը հակասահմանադրական է և արժե այն բեկանելու համար դիմել վարչական դատարան, որտեղ սա ևս կբեկանվի 2024 թվականի կարմիր գծերի որոշման նման։ Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք և քպ ու նրա արբանյակ հանրապետություն խմբակին հորդորում ենք հրաժարական տալ , Երևանը ազատել իրենց կառավարումից, որի ղեկավարը ութ միլիոն դրամով ինքնաթիռի տոմսով է երթևեկում բյուջեի հաշվին։ Որպես հետգրություն․ Էս ապիկարները մինչև հիմա չեն կարողանում աղբի վերամշակման գործարան կառուցեն, որով աղբը բյուջեին մլրդավոր դրամներ կբերի»։Ավելին09:3025.12.24
2024-12-24
-
ՔաղաքականՆիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ ԶաքարյանԵնթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը, կարծես թե լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից:Ավելին23:5824.12.24 -
ՄիջազգայինՀութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասինԵմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ նոր հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Եմենի և Իսրայելի միջև սրացումը վերջին շաբաթների ընթացքում նոր մակարդակի է հասել։ Հութիները գրեթե ամեն օր սկսել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել Իսրայել՝ սպառնալով Իսրայելին համաչափ պատասխան տալ Եմենի տարածքի ցանկացած ռմբակոծման դեպքում:Ավելին23:4524.12.24 -
Կրթություն և գիտությունԿամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման. ԿԳՄՍՆ«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումն ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին և չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում: Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում։Ավելին23:3024.12.24 -
ՀասարակականԵրևանում աղբատար մեքենայի անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավորԴեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում, աղբավայրի հարևանությամբ աղբատար ավտոմեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել են ու բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և «Toyota Camry»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։Ավելին23:1524.12.24 -
ՄիջազգայինԿա՛մ մեկը կոչնչացվի, կա՛մ երկուսով կխոսեն. Զելենսկիի «ամենամեծ վախը»՝ ռազմական թեժացումների ֆոնինՕդային հարձակման թիրախ է եղել Ուկրաինայի մայրաքաղաքը այս գիշեր: Ըստ Կիևի՝ ռուսները հարվածել են իրենց բանակի անձնակազմի, տեխնիկայի տեղակայման կետերին ու էներգետիկ օբյեկտներին: Մոսկվան պնդում է՝ ճակատում առաջխաղացումներ ունի: Ռուսական բանակի հյուսիսային ուժերը ավելի քան 14 բնակավայրերում ծանր կորուստներ են պատճառել ուկրաինական կողմին: Ավելի քան 200 զոհ ունի Կիևը՝ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության:Ավելին23:0024.12.24 -
ՍպորտԵս չեմ սիրում Մեսսիին, նա հասարակ ֆուտբոլ է խաղում․ Ուգո ԳատտիԱրգենտինացիներից շատերի համար Լիոնել Մեսսին կուռք է, բայց, իհարկե, ոչ ոք կատարյալ չէ, և նույնիսկ լեգենդար հարձակվողի հայրենիքում իրենց հայրենակցին քննադատող քիչ չկան։ «Բոկա Խունիորսի», ինչպես նաև Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատտին կարծում է, որ Մեսսիի հաջողությունը այն թիմերն են, որոնցում նա խաղացել է։ «Ես չեմ սիրում Մեսսիին, նա հասարակ ֆուտբոլ է խաղում. Ես տեսա նրան «Բարսելոնայում», որտեղ բոլորը սուլում էին նրան, որտեղ ոչ ոք չէր հարվածում նրա ոտքերին, որտեղ նա ուներ հիանալի թիմ, որը խաղում էր իր համար: Նա կարող է խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում, բայց լրացուցիչ խաղացող կլինի։ Այսօր նա արդեն ավելորդ է։ Մարադոնային ծեծել են, նա ընկել է ու նորից վեր կացել. Դու դիպչում ես Մեսսիին, իսկ նա մնում է Ընկած։ Կրիշտիանուն սահմանափակ է, բայց ֆենոմեն է։ Նույնիսկ ավելի քիչ տաղանդով, նա ավելի լավն է, քան Մեսսին։ Եվ նա սահմանափակ է, քանի որ չունի այն վիճակագրությունը, ինչ Մեսսին ունի, բայց նա խաղացել է աշխարհի լավագույն թիմերում: Որտե՞ղ է խաղացել Մեսսին. «Բարսայում» և Արգենտինայի հավաքականում. Մեսսին չէր ցանկանում խաղալ այլ թիմերում, այլ երկրներում։ Չնայած հնարավորություններ կային»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գատիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo կայքը: Հիշեցնենք , որ ավելի վաղ Մեսսիի նախկին թիմակից Սերխիո Ագուերոն հույս էր հայտնել, որ «Ինտեր Մայամիի» հարձակվողը կխաղա Հյուսիսային Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում։Ավելին22:4524.12.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:Ավելին22:3024.12.24 -
Քաղաքական«Վեռբովկա» ե՞ն արել Երևանի ավագանուն.կարմիր գծերը մյուս տարի էլ թանկ կմնան՝ չնայած դատարանի որոշմանըԵրևանի ավագանու այսօրվա նիստին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկել է 2025-ին նորից 160 հազար սահմանել կայանատեղիների դրույքաչափը՝ չնայած դեկտեմբերի 19-ին Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ կարմիր գծերի դրույքաչափը 13 անգամ բարձրացնելու նախորդ տարվա որոշումը:Ավելին22:1524.12.24 -
ՀասարակականԵկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։Ավելին22:0024.12.24 -
ՔաղաքականԹամաշա է ուզում Փաշինյանի սիրտը կամ երեք սթափեցնող «ապտակ»՝ նախագահներիցԵրեք նախագահների մերժման հետ ոչ մի կերպ չի համակերպվում Փաշինյանը: Նա բանավեճի արդեն երրորդ առաջարկն է արել: Նախկին նախագահներն արձագանքել ու մերժել էին դրանցից առաջինը: Փաշինյանի առաջարկած բանավեճի թեման պետք է լիներ Արցախյան բանակցային գործընթացը: Փաշինյանը պնդում է՝ կարող է ուղիղ եթերում հիմնավորել, որ «1994 թվականից ի վեր՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:Ավելին21:4524.12.24 -
ՀասարակականՀամագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և հաջողություններ մաղթել։ Նա ընդգծել է ձևավորված բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործընկերության ուղղությունները։ ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ շեշտադրելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երկկողմ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու այդ ուղղություններով համագործակցության օրակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ոլորտներում առկա փոխգործակցությանը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում դիմակայունության բարձրացման ուղղությամբ կարիքների գնահատմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին21:3024.12.24 -
ՔաղաքականՓաշինյանը բանավիճելու է հրավիրում պաշտոնաթող նախագահներին մի թեմայի շուրջ, որտեղ բանավիճելու թեմա չկա․ Սևակ ՀակոբյանՆման մի դեպք էլ տեղի է ունեցել սրանից 19 տարի առաջ՝ 2005 թվականին։ Նիկոլ Փաշինյանի կումիր Ռեջեփ Էրդողանը Ռոբերտ Քոչարյանին նամակ էր գրել ու առաջարկում էր բանակցել հարաբերությունները կարգավորելու շուրջ, բայց Ցեղասպանության թեման թողնել երկու երկրների պատմաբաններից, փորձագետներից բաղկացած հանձնաժողովին, որը արխիվները կուսումնասիրի ու եզրակացության կգա։Ավելին21:1524.12.24 -
ՔաղաքականՈւսերին նստելուց՝ ասֆալտին փռվել մեկ քայլ է. ինչ-որ բան «նեխել» է Փաշինյանի թիմումԹերթերին հայտնի է, որ ներքին բանավեճերի պակաս չկա Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում: ՔՊ-ում ներքին ինտրիգները սկսել են ծաղկել Աղազարյանին ու Ասլանյանին իրենց շարքերից հեռացնեուց հետո: Կուլիսային խոսակցություններն այն մասին են, որ վոթսափյան ջարդի հերթը հասել է կին պատգամավորներին:Ավելին21:0024.12.24 -
ՍպորտՎարազդատ Լալայանը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող է ճանաչվել«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Վարազդատ Լալայանը ստացել է 1778 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝489 ձայնով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում. 5 օրվա ընթացքում քվեարկությանն ավելի քան 6100 օգտատեր է մասնակցել: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 15 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:Ավելին20:5024.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել էԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ քաղաքացիների օգնությամբ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ դեպքի վայր կժամանին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ մեպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանպարհին մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին20:5024.12.24 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանի օգնականը արձագանքել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին«ՔՊԿ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե «ՀՀ-ն բանակցել է միայն Արցախը Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին»։ Վահագը հակադարձել է և մեղադրել Ռ. Քոչարյանին «Ընդհանուր պետություն» մոդելի շուրջ բանակցելու հարցում։ Մի քանի կարևոր դիտարկում (նույնիսկ տեղին չէ անդրադառնալ մոդելի դրական կամ բացասական կողմերին).Ավելին20:4024.12.24 -
ՔաղաքականՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)«Փաշինյանը նախկին նախագահների մերժումը ստանալուց հետո ասաց, որ եթե շարունակեն մերժել, ինքն անձամբ առանձին շարունակելու է ժողովրդին բացատրել իր արդարացիության մեջ։ Ես պատկերացնում եմ իր բացատրութունն ինչ դրսևորում է ունենալու․ մինչ հիմա ինչ արել է, շարունակելու է անել, և բոլոր ասածները իսկապես աղերս չունեն իրականության հետ»,- տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը և հավելեց․ «Ելնելով նրանից, որ լավատեղյակ եմ, մասնակից եմ բնակցություններին, ուզում եմ ասել Փաշինյանին, որ թույլ չեմ տալու, որ շարունակի խաբել մեր ժողովրդին։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների։ Թույլ չեմ տալու Փաշինյանին դա անել՝ հանուն մեր ողջ դիվանագիտական կազմի, որ իրենց կյանքն են նվիրել Հայաստանի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելուն, պաշտանելուն։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն մեր ազգային պատմության։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն հաջորդ սերունդների։ Եվ ես իրավունք ունեմ դա անելու, որովհետև լավատեղյակ եմ և կարող եմ ապացուցել, որ Փաշինյանը ստում է և այդ բոլորը նա անում է իր սխալներն արդարացնելու, մեղքերը քավելու համար։ Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ իրոք եթե դու հավատում ես քո ասածին, անկեղծ ես քո անձի նկատմամբ, ձեռքդ դիր խղճիդ։ Եթե իրոք հավատում ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր հանրության առաջ, քո աչքի մեջ նայելով, ժողովրդի աչքի մեջ նայելով համոզեմ քեզ և ապացուցեմ, որ դու սխալ ես։ Բայց մի պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո, և դու կպարտվես, ես կասկած չունեմ, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները, դու կխոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությւոնը ԼՂ հարցում։ Դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը։ Այդ պայմանաով ես պատրաստ եմ քո հետ բանավիճելու և սպասում եմ քո պատասխանին»։ Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի բանակցութունների առաջին գծում է եղել, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո փոխարտգործնախարար, ապա՝ որպես նախարար։ «Բանակցային գագաթնակետին ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փատսթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում է միջազգային հանրության կողմից, երեք համանախագահող երկրների կողմից։ Որովհետև դա եղել է իրենց առաջարկությունը, որ ԼՂ ժղովուրդը իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին20:3824.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալները քաղաքում չեն հանդարտվում. Ավինյանը քննադատում է տիկտոկյան շոուներըՀայլուր 20։30 Սկանդալները քաղաքում չեն հանդարտվում. Ավինյանը քննադատում է տիկտոկյան շոուներըԱվելին20:3024.12.24 -
ՀասարակականԴադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքներըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ, հայտնում են ԲԸՏՄ-ից։ «ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:1524.12.24